
«Առավոտ»-ի հարցազրույցը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանի հետ – Այս օրերին նաեւ սահմանադրական բարեփոխումների «Ոչ»-ի ճակատ է ձեւավորվում, ազգային փրկության հերթական ծրագիրն է մշակվում, հռչակագիր էլ ստորագրվեց: Հետեւե՞լ եք այդ գործընթացներին, ի՞նչ տպավորություն են թողել ճակատի ձեւավորումը, գործող անձինք, նրանց միջեւ ընթացող բանավեճերը` մինչեւ վերջնական եզրակացության հանգելը: – Ամբողջությամբ չեմ հետեւել, մանավանդ…















