Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Ֆրանսան՝ ի նպաստ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրաւունքին

ԵՐԵՒԱՆ (Հ.Յ.Դ. մամլոյ դիւան, 2015թ. Մարտ 20) – «Մենք ամբողջութեամբ զօրաշարժի ենթարկուած ենք՝ կարգաւորելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը եւ պաշտպանելու՝ այս շրջանին մէջ ինքնորոշման իրաւունքը», յայտարարած է պրն Հարլեմ Տէզիր՝ Եւրոպական հարցերով Ֆրանսայի պետական քարտուղարը։ Մարտ 18-ին, Ֆրանսայի Ազաջգային ժողովին մէջ, Միութիւն յանուն ժողովրդական շարժումի (UMP) կուսակցութեան պատգամաւոր պրն Ժան-Գլոտ Մինիոն հարցում ուղղած է երկրի…

«Թուրքական ապուշությունը» բախումների պատճառ դարձավ

«Մենք, որպես կուսակցություն, պետք է պահանջենք, որ կատարվի ամենաբարձր մակարդակի քննություն: Մանավանդ այն պատճառով, որ Լիբանանի քաղաքացիներին են խփել, իրենց քաղաքում, այն էլ՝ օտարի ձեռքից»,- հայտարարել է Լիբանանում Դաշնակցություն կուսակցության փոխնախագահ Հակոբ Բագրատունին: Հիշեցնենք, որ չորեքշաբթի երեկոյան հայերի եւ թուրքերի միջեւ բախում է տեղի ունեցել Լիբանանում՝ «ԷյԲիԷս Էշրեֆիե» մոլում: Ցուցադրվելիս է եղել «Վերջին նամակը» ֆիլմը՝…

Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձևը կհայտնվի ԱՄՆ-ի Կոնգրեսի օրակարգում

Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձևն առաջիկայում կհայտնվի ամերիկացի օրենսդիրների օրակարգում։ «Ճշմարտության և արդարության բանաձև». այս ձևակերպումը ստացած փաստաթղթին աջակցելու պատրաստակամություն են հայտնել 44 կոնգրեսականներ՝ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններից։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումը կոնգրեսականների այդ թիվը աննախադեպ է համարում՝ հաշվի առնելով այն, որ նախկինում Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերը մեկ-երկու հոգու աջակցության շնորհիվ են ընթացք ստացել։ Երեկ…

Ռիգայում առաջընթաց կգրանցվի

«Եվրանեսթի նիստը Հայաստանում կարևոր միջոցառում է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների տեսանկյունից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպայի Հայ դատի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը` անդրադառնալով Հայաստանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստ գումարելու կարևորությանը: Նա հիշեցրեց, որ արդեն երկու անգամ է, ինչ Հայաստանը «Եվրանեսթի» աշխատանքներ է հյուրընկալում: Բայց, նրա փոխանցմամբ, առաջին անգամն է, որ Հայաստանում «Եվրանեսթի» լիագումար նիստ է տեղի…

Բեյրութում բախվել են դաշնակցական երիտասարդները եւ Թուրքիայի դեսպանատան աշխատակիցները

Բեյրութում ընդհարվել են դաշնակցական երիտասարդները եւ Թուրքիայի դեսպանատան անվտանգության աշխատակիցները: Լիբանանի Երիտասարդական եւ «Զավարյան» ուսանողական միությունների անդամներին վրդովել է Թուրքիայի դեսպանատան նախաձեռնությամբ «Սոն Մեկթուփ» կամ «Վերջին նամակը» ֆիլմի ցուցադրությունը Բեյրութում: Ֆիլմը Գալիպոլիի ճակատամարտի մասին է: Նման նախաձեռնություններով Թուրքիան փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից: Թուրքիայի դեսպանատան հերթական նախաձեռնությունը տապալելու համար…

ԱՄՆ Հայ դատի գրասենյակը ողջունել է կոնգրեսականների ներկայացրած բանաձևը Հայոց ցեղասպանության վերաբերյալ

ԱՄՆ Հայ դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարություն է տարածել ԱՄՆ կոնգրեսականնների կողմից մշակված բանաձևի վերաբերյալ: Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության բանաձևը Կոնգրեսի առջև ներկայացրել են Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ անդամներ` հանրապետական Ռոբերտ Դոլդը, դեմոկրատ Ադամ Շիֆը, հանրապետական Դեյվիդ Վալադոն, դեմոկրատ Ֆրենկ Փալոնը: Կոնգրեսի ավելի քան 40 անդամներ առաջարկել են իրենց աջակցությունը: «Մենք ողջունում…

Շոկից հետո Հայաստանը դեպի ԵՄ շարժվելու նշաններ է ցույց տալիս

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի Հայ դատի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը: – Պարոն Դեմիրճյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկա փուլը։ Այսօր Սերժ Սարգսյանն իր ելույթում նշեց, որ որքան էլ ՀՀ-ն ԵՏՄ անդամ է, շարունակում է ակտիվորեն միջազգային ինտեգրացիոն գործընթացներին մասնակցել և հնարավորինս օգուտ քաղել։ Այս պահի դրությամբ դուք զարգացման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում։ –…

Եվրոպան պետք է բավարար ջանքեր գործադրի փակ սահմանների վերացման ուղղությամբ

Այսօր «Եվրանեսթ»-ի ԽՎ չորրորդ լիագումար նիստի ժամանակ իրենց նկատառումները որոշ խնդիրների վերաբերյալ ներկայացրեցին նաև հայ պատգամավորները: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը բարձրացրեց փակ սահմանների վերացման հարցը: «Կարևորում եմ, որ Եվրոպան բավարար ջանքեր գործադրի փակ սահմանների վերացման ուղղությամբ: Թուրքիան և Ադրբեջանը արդեն 20 տարի է՝ Հայաստանի հանդեպ կիրառում են շրջափակման քաղաքականություն: Հայաստանը չունի ելք դեպի…

ԱՄՆ-ում ստորագրահավաք է սկսվել Օբամային եւ կոնգրեսին ուղղված Ցեղասպանությունը ճանաչելու կոչով

ԱՄՆ Արևելյան շրջանի ՀՅԴ Հայկական երիտասարդական միությունը (Armenian Youth Federation – AYF) օնլայն ստորագրահավաք է սկսել` հորդորելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսի անդամներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «2015 թվականի ապրիլի 24-ին նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Միացեք մեզ և կոչ արեք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ու Կոնգրեսի անդամներին ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը` վերահաստատելով…

Արցախում սահմանադրական փոփոխությունների մասին վաղ է խոսել, բայց այնտեղ ևս կարծեք խնդիրը հասունացած է

Թեև Արցախում Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հրապարակային քննարկումներ չեն եղել, ընդամենը Հայաստանում փոփոխությունների ֆոնին հատուկենտ տեսակետներ կամ հոդվածներ են հայտնվում, բայց այստեղ ևս խնդիրը հասունացած է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակցության» Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: «Արցախում 2017-ին մենք կունենանք 10 տարեկան Սահմանադրություն, և այդ իսկ առումով ունեցել ենք որոշ, այսպես…