Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Հայաստանի և Արցախի միջև պետք է ստորագրվի ռազմաքաղաքական համագործակցության պայմանագիր

Հայաստանի և Արցախի միջև պետք է մշակվի և ստորագրվի ռազմաքաղաքական համագործակցության մասին պայմանագիր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը: «Որպեսզի 2 երկրների միջև համագործակցությունն իրավական հիմքերի վրա դրվի, կարծում եմ, որ նման պայմանագրի անհրաժեշտություն կա: Այդ պայմանագիրը պետք է ներառի Հայաստանի ու Արցախի պարտավորությունները, համաձայնությունները, քաղաքական համագործակցության բնույթը պատերազմի…

ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի առանձին, իր ծրագրով

Երևանի կենտրոնում հուլիսի 17-ին, տեղի ունեցավ Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի բացումը: Արձանը տեղադրվել է Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում՝ Երևանի Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մուտքի մոտ: «Արամ Մանուկյանի արձանի տեղադրման նախաձեռնությունը ՀՅԴ-ինն է, բայց տեղադիրքի որոշումը կայացվել է համապատասխան պատկան մարմինների հետ քննարկումների, խորհրդակցությունների արդյունքում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ…

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են ձկնաբուծության ոլորտի զարգացման հարցերը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հուլիսի 12-ին հանդիպել է «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության անդամների հետ՝ ոլորտի խնդիրները և զարգացման ուղիները քննարկելու նպատակով: Նախարար Խաչատրյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ ձկնաբուծությունը ռազմավարական ոլորտ է նախարարության համար՝ արտահանման խթանման տեսանկյունից։ «Մենք շահագրգռված ենք, որպեսզի մեր երկրում ձկնաբուծությունը զարգանա, ավելանան արտադրության ծավալները, որակը բարելավվի, աճեն արտահանման ծավալները…

Քննարկվում են Արամ Մանուկյանի արձանի բացման արարողության դետալները

Այս պահին քննարկվում են Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի բացման արարողության վերջին դետալները: Այս մասին իր ֆեյբուքյան էջում գրել է Գեղամ Մանուկյանը: «ԱՐԱՄԻ արձանի բացման վերջին նախապատրաստական աշխատանքներն են։ Վարչապետի աշխատակազմի, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչները քննարկում են բացման արարողության դետալները»,- գրել է նա։ Նշենք, որ արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 17-ին, ժամը…

Բիզնեսի ավտոմատացումը կհանգեցնի՞ գործազրկության աճին․ մեկնաբանում է նախարարը

Հուլիսի 14-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց բիզնեսի ավտոմատացման ցուցահանդեսը: Այն նախատեսված է բիզնես գործունեություն ծավալող մարդկանց համար, ովքեր ցանկանում են արագացնել ու հեշտացնել իրենց բիզնեսի կառավարումը և մեծացնել արդյունավետությունն ու վերահսկելիությունը: Ցուցահանդեսը կազմակերպվել է բիզնեսի ավտոմատացման համակարգերի ստեղծմամբ և ներդրմամբ զբաղվող «Մակիչյան Քընսալթինգ» ընկերության, Գործարարության աջակցության գրասենյակի ու «ԱԳԲԱ Լիզինի» կողմից։ Էքսպոյին ներկա էր Տնտեսական…

Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 17-ին

Հուլիսի 17-ին, ժամը 18-ին Երեւանի Հանրապետության հրապարակին հարող հատվածում, Արամի եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկում կայանալու է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, Վանի ինքնապաշտպանության ղեկավար, քաղաքական ու ռազմական գործիչ Արամ Մանուկյանի հուշարձանի բացումը: Պետական-պաշտոնական արարողությանը հետեւելու է մշակութային ծրագիր:

Իրավական նորմերին համապատասխան ցանկացած բացահայտում մենք ողջունում ենք

Կենսաթոշակային համակարգի, արտահերթ ընտրությունների եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ: -Պարո՛ն Ռուստամյան, ՀՅԴ-ն զեկույց էր պատրաստել կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրների վերաբերյալ: Ինչո՞ւ նախկինում դա չէր արվում: -Մենք դրա մասին միշտ էլ բարձրաձայնել ենք: Այս անգամ պարզապես գրավոր ներկայացվում է ամբողջ պատմությունը, որը,…

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը քաղաքացիների ընդունելություններ է կազմակերպում տարածքներում

Քաղաքացիների ընդունելությունների սահմանված կարգի համաձայն մարզպետ Աշոտ Սիմոնյանը բնակիչների հետ հանդիպումներ է կազմակերպում համայնքներում: Հուլիսի 12-ին նա այցելեց Արագածի տարածաշրջան: Ծաղկահովիտի համայնքապետարանում ընդունելություն կայացավ Ծաղկահովիտ, իսկ Ալագյազի համայնքապետարանում՝ Ալագյազ խոշորացված համայնքների բնակիչների համար: Բնակիչները մարզպետին դիմեցին սոցիալական, աշխատանքային, առողջապահական եւ անձնական այլ բնույթի հարցերով: Դիմումներից մեծ մասը բավարարվեց տեղում, իսկ ընթացքում լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ…

Միշտ էլ կարողացել ենք հաղթահարել մարտահրավերները

Արցախի ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ, Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը, «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Արցախում առկա նախընտրական մթնոլորտին, ասաց՝ ՀՅԴ Արցախի կառույցի համար նախընտրական փուլը սկսվել է 2015-ի մայիսի 4-ից` ընտրություններից անմիջապես հետո: Այլ քաղաքական ուժերի, մասնավորաբար՝ Սամվել Բաբայանի Արցախ վերադարձի եւ գործողությունների մասով դժվարացավ մեկնաբանություններ անել: «Բայց նախագահ Սահակյանի հայտարարությունից հետո, որ 2020…

ՀՅԴ-ն առաջարկում է չեղարկել պարտադիր կուտակային համակարգը

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը պարտադիր կենսաթոշակային համակարգի մասին հրապարակել է «Միֆեր եւ իրականություն Պարտադիր կուտակային կենսաթոշակային hամակարգի մասին» ծավալուն, 80 էջանոց զեկույց: Ըստ այս հետազոտության, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման անհրաժեշտության հիմնավորումներն, մեղմ ասած, տեղին չեն: Օրինակ է բերվում՝ սոցիալական արդարության խնդիրը. «Անշուշտ միակ եւ միանշանակ ընդունման ենթակա փաստարկը վերաբերում է հին համակարգի անարդար…