Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

ՆԱՏՕ-ն պետք է դատապարտի Ադրբեջանին եւ զսպի Թուրքիային

«Հյուսիսատլանտյան դաշինքը» պետք է դատապարտի Ադրբեջանին եւ զսպի նրա դաշնակից Թուրքիային: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբն է այսպիսի հայտարարություն տարածել՝ հիշեցնելով, որ Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելուց ժամեր առաջ Էրդողանն ու Ալիեւը հրապարակավ հայտարարել են Հայոց ցեղասպանության իրողությունը ժխտելու, Արցախը ոչնչացնելու եւ Հայաստանին մեկուսացնելու իրենց նոր դավադրության մասին: Նրանց ուղերձը՝ որքան սթափեցնող, այնքան էլ հստակ է. «Մենք…

Հանդիպում ոստիկանապետի պաշտօնի թեկնածու Մըքտանըլի հետ

Լոս Անճելըս գաւառի ոստիկանապետի պաշտօնի թեկնածու Ճիմ ՄըքՏանըլ Չորեքշաբթի, Սեպտեմբեր 4ին այցելեց «Փէշչէքէրեան» Հայ կեդրոնը, հանդիպում մը ունենալու Արեւմտեան Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական կոմիտէին ու համայնքի ներկայացուցիչներուն հետ։ Ընթացքին քննուեցան Լոս Անճելըս գաւառի ոստիկանապետի լիազօրութեանց սահմաններէն ներս ինկող եւ օրէնքի պարտադրութեան առնչուող շարք մը հարցեր՝ կեդրոնանալով յատկապէս հայութիւնը հետաքրքրող կէտերուն վրայ։ Ներկայ էին Կլենտէյլի քաղաքապետ Զարեհ…

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատվիրակության այցը

Մամուլի հաղորդագրություն Ժան Ժորեսի մահվան 100-րդ տարելիցի՝ Հայաստանում ոգեկոչման առիթով Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական խմբի պատվիրակության այցելություն Հայաստան 2014 թվականը Ֆրանսիայում հռչակվել է Ժան Ժորեսի տարի, նրա մահվան 100-րդ տարելիցի կապակցությամբ։ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության առաջնորդ, հայկական իրավունքների պաշտպան քաղաքական գործչի մահվան տարելիցը Հայաստանում նշելու համար, Հայ Յեղափոխական Դաշնակցության (Արևմտյան Եվրոպա և Հայաստան) և Ֆրանսիայի…

Հարցադրում` Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահին

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը հարցադրում է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքին` ցանկանալով պարզել, թե Միացյալ Նահանգներն ինչ արժեքներ է կիսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Համփարյանը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում` պատասխանելով Ուորլիքի ավելի վաղ արված գրառմանը: Ջեյմս Ուորլիքը, մասնավորապես, նշել…

Հայ-թուրքական արձանագրությունները` թուրքական ծրագիր

Հայ-թուրքական արձանագրությունները թուրքական պլան էին, որին աջակցում էր ԱՄՆ-ն: Նպատակն էր ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման արգելափակումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ըստ նրա՝ Վաշինգտոնում լավ գիտեն, որ Թուրքիան համաշխարհային հանրությանը խաբեց, իսկ Հայաստանն արեց հայ-թուրքական հարաբերությունների լավացման համար բոլոր քայլերը: «ԱՄՆ-ն ոչ մի ճնշում Թուրքիայի…

Հունաստանում կարող է օրենքով արգելվել Հայոց ցեղասպանության ժխտումը

Հունաստանի խորհրդարանում երեքշաբթի օրը քննարկումներ են սկսվել մի օրինագծի շուրջ, որի ընդունման դեպքում հնարավոր է արգելվի նաև Հայոց ցեղասպանության ժխտումը: «Ասոշիեյթեդ փրեսը» հաղորդում է, որ շրջանառության մեջ դրված նախագիծը արգելում է ժխտել Հոլոքոստը, ինչպես նաև ընդլայնում է դատախազության լիազորությունները այլատյացության, ազգային պատկանելության դրդապատճառներով հանցագործությունների դեմ պայքարում: Սակայն Հայոց ցեղասպանությունը ժխտելը արգելելու հարցում պահպանողականների գլխավորած կառավարությունը…

Առաջին համաշխարհայինը և Հայերի Ցեղասպանությունը «Նոր Մանեժում»

Մոսկվայի պետական «Նոր մանեժ» ցուցասրահում բացվեց «Նայիր պատերազմի աչքերին» ցուցահանդեսը, որը նվիրված է խորհրդային և հետագա տարիներին համարյա մոռացված Առաջին համաշխարհային պատերազմին: Ցուցադրությունը ձևավորվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Սերբիայի, Ուկրաինայի և այլ երկրների մի քանի տասնյակ արխիվների և թանգարանների նյութերի հիման վրա: Դրանց շարքում են նաև Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերի նյութերը: Ի տարբերություն սովորական…

Ալիեւի գործողությունները կարող են պատերազմ հրահրել

Եթե աշխարհը չկանգնեցնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, նրա գործողութունները կարող են պատերազմ հրահրել. փոքր հարձակումները կարող են հանգեցնել մեծ հակամարտության: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱՄՆ Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում շփման գծում լարվածության սրացման եւ ադրբեջանի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողությունների փորձերին: Օրինակ, ԵԱՀԿ-ն առաջարկել է դիպուկահարներին…

Անկարա պատրաստված պետք է գնալ

Օգոստոս 28 – Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ Անկարայում սպասվում է Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, երդմնակալության հանդիսավոր արարողությանը իրենց մասնակցությունը կբերեն տարբեր երկրներից հրավիրված 72 բարձրաստիճան պաշտոնյաներ: Թուրքական «Star» պարբերականը երեկ ուշագրավ բացահայտումներ է արել՝ հայտնելով, թե արտգործնախարար Նալբանդյանը Անկարա է գնում Էրդողանին փոխանցելու համար…

Յառաջիկայ Մարտ 13-15-Ին.- Նիւ Եորքի Մէջ Միջազգային Խորհրդաժողով Հայոց Ցեղասպանութեան 100-Ամեակին Առթիւ

ՆԻՒ ԵՈՐՔ.- Յառաջիկայ Մարտ 13-15-ին, Նիւ Եորքի Marriott Marquis պանդոկէն ներս տեղի պիտի ունենայ միջազգային խորհրդաժողով նուիրուած հայկական Ցեղասպանութեան 100-ամեակին: Այս եռօրեայ խորհրդաժողովին ելոյթ պիտի ունենան շարք մը յայտնի պատմաբաններ, քաղաքականութիւն մշակող անձեր, գրողներ եւ արուեստագէտներ, հրաւիրուած զանազան երկիրներէ: Յայտագիրը պիտի պարունակէ զուգահեռաբար գումարուղ առաւօտեան եւ երեկոյեան զրոյցներ եւ քննարկումներ, որոնք պիտի կեդրոնանան Ցեղասպանութեան համար…