Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Ջրի անբավավար մատակարարման համար բողոք է ներկայացվել Գեղարքունիքի մարզպետին

Հուլիսի 4-ի առավոտվանից Գեղարքունիքի մարզի Աստղաձոր, Վաղաշեն, Ներքին Գետաշեն համայնքների բնակիչները ոռոգման ջրի անբավարար մատակարարման պատճառով բողոք են ներկայացրել Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանին՝ խնդրելով հարցի հրատապ կարգավորում: Մարզպետ Իշխան Սաղաթելյանը կազմակերպեց քննարկում վերոնշյալ համայնքների, «Գեղարքունիք» ՋՕԸ-ի և ջրտնտպետկոմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Աստղաձորի և Վաղաշենի բնակիչների ներկայացմամբ՝ գետերում այժմ ջրի քանակը սակավ է, իսկ իրենց գյուղերին կամ…

Արթուր Խաչատրյանն ընդունել է Առևտրի միջազգային կենտրոնի (ITC) պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հուլիսի 4-ին ընդունել է Առևտրի միջազգային կենտրոնի (ITC) ծրագրերի բաժնի տնօրեն Աշիշ Շահին, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի առևտրի խթանման գծով աշխատակից Սիլվա Երզնկյանին և ազգային ծրագրի համակարգող Ադելաիդա Բաղդասարյանին: Հանդիպման նպատակն էր քննարկել ընթացիկ տարվա մարտ ամսին ITC-ի կողմից մեկնարկած «Արևելյան գործընկերություն. առևտրի համար պատրաստ` «ԵՄ-ն բիզնեսի համար/EU4business»…

ՀՅԴ Պատուիրակութիւնը Մասնակցեցաւ Ընկերվար Միջազգայնականի Խորհուրդի եւ Կանանց Կազմակերպութեան Ժողովներուն

Ընկերվար Միջազգայնականի խորհուրդի ժողովը տեղի ունեցաւ 26-27 Յունիս 2018֊ին Միացիալ Ազգերու Կազմակերպութեան (ՄԱԿ) Ժընեւի Կեդրոնին մէջ։ Ժողովին ներկայ էին Ընկերվար Միջազգայնականի անդամ կուսակցութիւններու պատուիրակութիւններ եւ հրաւիրեալներ, որոնք կը ներկայացնէին աշխարհի տարբեր ցամաքամասերը։ Ժողովականները քննարկեցին երեք գլխաւոր թեմաներ՝ «Ընկերվար ժողովրդավարութեան ներդրումը հակամարտութիւններու լուծման եւ միջազգային խաղաղութեան ու անվտանգութեան մէջ», «Յաղթահարել աշխարհի դիմագրաւած ժողովրդավարութեան մարտահրաւէրները՝ ապահովելու համար…

Որ նախագիծը պետք է մտնի Ազգային Ժողով

Խորհրդարանում մեկնարկել է Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի առաջին նիստը: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ ԱԺ և կառավարության հանձնաժողովները պետք է լինեն այն ֆորմատը, որը որոշում է, թե, ի վերջո, որ նախագիծն է մտնում ԱԺ, և սա պետք է որպես ելակետ ընդունել: «Առաձին քննարկումներից հետո տվյալներն ամփոփում ենք, որն ընդունելի…

Հանդիպում ՀՅԴ-ի և ԵԽ-ում Ընկերվարական խմբակցության ներկայացուցիչների միջև

Հուլիսի 2-ին Ստրասբուրգում` Եվրախորհրդարանում, կայացել է հանդիպում Հայ Յեղափոխական Դաշնակցության և Եվրոպական Ընկերվարական կուսակցության խմբակցությունների (S&D/ Socialists & Democrats) ներկայացուցիչների միջև: Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ ԱԺ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, գրասենյակի անձնակազմը, Եվրախորհրդարանի S&D խմբակցության անդամներ Նինա Գիլն ու Քլեյր Մուդին, ինչպես նաև խմբակցության նախագահ Ուդո Բուլմանի`…

Արթուր Խաչատրյանն ընդունել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն հունիսի 2-ին ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը` գյուղատնտեսության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ներկա վիճակը, համատեղ ծրագրերն ու հետագա փոխգործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: «Ռուսաստանի հետ հարաբերությունները մեզ համար կենսական նշանակություն ունեն, Հայաստանից արտահանվող թե’ բուսաբուծական, թե’ անասնաբուծական արտադրանքի գերակշիռ մասն արտահանվում է դեպի ռուսաստանյան…

Լեռնիկ Հովհաննիսյանը նշանակվել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Սերգեյ Շահվերդյանն ազատվել է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Լեռնիկ Հովհաննիսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար: Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության…

Նախագահը հանդիպել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար կազմի հետ

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար կազմի հետ։ Հանրապետության նախագահը ողջունել եւ կարեւորել է համահայկական նշանակության հարցերով Միացյալ Նահանգներում մշտապես զբաղվող հայկական կազմակերպությունների գործունեությունը։ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն

Աշոտ Սիմոնյանն այցելել է Գեղաձոր եւ Ապարան համայնքներ

Հունիսի 27-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Արագածի տարածաշրջան: Ծաղկահովիտ համայնքի Գեղաձոր բնակավայրում նա մասնակցեց «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարում, Հարավային Կովկաս» ծրագրի կողմից իրականացվող Էրոզիայի վերահսկման եւ արոտավայրերի բարելավման գործողություններին նվիրված միջոցառմանը: Քննարկվեց պիլոտային ծրագրերի կարեւորությունը եւ դրանց իրականացման հնարավորությունը այլ բնակավայրերում եւ համայնքներում: Նշվեց, որ Գեղաձորում 6,7 հեկտար անտառ է հիմնվել: Ծրագիրը շարունակական է եւ նախատեսվում…

ՀՅԴ Արցախի ԿԿ-ի հայտարարությունը

Հունիսի 27-ին կայացած ԱՀ ԱԺ հերթական լիագումար նիստի ժամանակ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը ներկայացրել է ՀՅԴ Արցախի ԿԿ-ի հայտարարությունը. «Անցած մեկ ամսվա ընթացքում ՀՅԴ Արցախի կառույցը օգտագործելով տարբեր ձևաչափեր ու հարթակներ իր մտահոգություններն ու տեսակետներն է հնչեցրել Արցախում ստեղծված ներքաղաքական իրավիճակի ու անելիքների մասին: Այդ ամենը մամուլով և ուղղակի հանդիպումներով փոխանցվել…