Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Հարավային Ամերիկայում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի միջոցառումները կամփոփվեն Արգենտինայի խորհրդարանի միջոցառումով

Արգենտինայի խորհրդարանի «Փասոս Փերտիտոս» սրահում ապրիլի 29-ին ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կազմակերպմամբ տեղի կունենա միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից: Հայոց ցեղասպանության հիշատակման արարողություններն Արգենտինայում և Ուրուգվայում մեկնարակել են դեռևս ապրիլի 15-ից: Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում` ՀՅԴ «Էրդուարդո Սեֆերյան» ակումբում, ապրիլի 15-ին կայացել է…

Ուրուկուայի խորհրդարանը յարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանութեան յիշատակին

Կազմակերպութեամբ Օրէնսդիր Մարմնի և ՀՅԴ Հայ Դատ Յանձնախումբին, 13-րդ տարին ըլլալով Ծերակոյի նախասրահին մէջ, կատարուեցաւ ոգեկոչման ձեռնարկ որուն ներկայ գտնուեցան մեծ թիւով թէ պետական և թէ դիւանագիտական, որոնց մէջ էին ՀՅԴի Բիւրոյի անդամ ընկ. Մարիօ Նալպանտեան և Հարաային Ամերիկայի ՀՅԴ ԿԿի ներկայացուցիչ ընկ. Խաչիկ Տէր Ղուկասեանը, զբօսաշրջիկութեան նախարար Լիլեան Քէշիշեանը, մշակոյթի փոխնախարար Փրոֆ. Օսգար Կոմէզը,…

Հաղորդագրութիւն

Հայոց ցեղասպանութեան 99-ամեակին առիթով, Միջին Արեւելքի Հայ դատի գրասենեակի պատասխանատու Վերա Եագուպեան գլխաւոր հիւրը դարձաւ «Մայատին» արբանեակային պատկերասփիւռի կայանի «Մինալ Արտ» յայտագիրին: Վ. Եագուպեան լուսարձակի տակ առաւ Թուրքիոյ վարչապետ Ռեճեբ Թայիբ Էրտողանի ցաւակցագիրը, շեշտելով, որ անիկա շարունակութիւնն է Թուրքիոյ ժխտողական քաղաքականութեան եւ հայ ժողովուրդին դէմ անոր թշնամանքին: Հայոց ցեղասպանութեան տարբեր հանգրուաններուն մասին պատմական հակիրճ ակնարկէ…

Ապրիլքսանչորսյան ցույցի հակացույց Վաշինգտոնում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին թուրքական կառավարության ժխտողականության դեմ բողոքի ցույցը Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց ուղեկցվել է թուրքերի հակացույցով, որի ժամանակ թուրքական երաժշտություն է հնչել դեսպանատնից էլեկտրական հոսանք ստացող բարձրախոսներով, եղել են պարեր և ծափահարություններ, հաղորդում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը: Այդ փաստը Հայ դատի գրասենյակը որակում է «1915-23 թվականներին օսմանյան Թուրքիայի ձեռքով…

Քալիֆորնիայի օրենսդրական ժողովը բանաձեւ է ընդունել` ի պատիվ հայերին օգնություն ցուցաբերած ամերիկացիների

Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի օրենսդրական ժողովը միաձայն բանաձեւ է ընդունել` ի պատիվ Մերձավոր Արեւելքի օգնության Կոմիտեի ակնառու ծառայության եւ այն ամերիկացիների, որոնց օգնությամբ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փրկված 132 հազար որբ երեխաներ մարդասիրական օգնություն են ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են Ամերիայի Հայ Դատի գրասենյակի արեւմտյան բաժնի մամուլի ծառայությունից: Մուտքի խոսքում բանաձեւի նախագծի հեղինակ,…

ԱԺ նախագահի ընտրություններում ոչ իշխանական չորս ուժերը հնարավոր է հանդես գան միասնական դիրքորոշմամբ

Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, երբ պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն որոշել է խորհրդարանի նախագահի պաշտոնին առաջադրել Գալուստ Սահակյանի թեկնածությունը: «Մենք քառյակի նախորդ նիստում որոշեցինք, որ ԱԺ նախագահի հետ կապված պետք է հանդես գանք միասնական դիրքորոշմամբ, և երկուշաբթի կփորձենք ստանալ այդ դիրքորոշումը»,-ասաց Աղվան Վարդանյանը: yerkir.am Կառավարությունը խոստացել է կուտակայինի…

Հայկական ցեղասպանութեան ոգեկոչում Հոլանտիայի մէջ

Հոլանտայի Ալմելօ հայաշատ քաղաքին մէջ, Ապրիլ 24, 2014-ին տեղի ունեցաւ Հայկական Ցեղասպանութեան 99-րդ տարելիցը ոգեկոչող ձեռնարկը, նախագահութեամբ Յարութ Պօղոսեանի, որուն ընթացքին բացումը կատարուեցաւ Ցեղասպանութեան զոհերուն յիշատակը անմահացնող յուշակոթողը, Քրիսթիան Կելիճիի նուիրատուութեամբ: Ձեռնարկը համակազմակերպուած էր Ալմելոյի հայ առաքելական եկեղեցւոյ եւ Հոլանտայի Հայ Դատի յանձնախումբին կողմէ: Սոյն ձեռնարկին ներկայ գտնուեցաւ Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբի գրասենեակի նախագահ Գասպար…

Ապրիլի 24–ին Մոսկվայում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք

Մոսկվայի «Կրասնոպրեսնենսկայա զաստավա» հրապարակում ապրիլի 24–ին տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք` նվիրված Հայոց ցեղասպանության 99–ամյակին: «Ռուս-հայկական համագործակցության» կազմակերպած հանրահավաքը, ի տարբերություն նախորդ տարիների, ավելի բազմազգ բնույթի էր և համախմբել էր ավելի շատ մարդկանց ու կազմակերպությունների: «Կրասնոպրեսնենսկայա զաստավա» հրապարակը զարդարված էր Ռուսաստանի, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ցեղասպանությունը ճանաչած երկրների ու ռուսաստանյան կուսակցությունների դրոշներով: Ռուսահայության պահանջներին իրենց աջակցությունը…

ԱՄՆ կոնգրեսականներն այցելել են Մայր Աթոռի Էկումենիկ կենտրոն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի այցի շրջանակներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպումից հետո, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորած ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը` ուղեկցությամբ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի, ինչպես նաև Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանի, անդամներ Րաֆֆի Համբարյանի, Նոռա Հովսեփյանի, Ստիվ…