Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

«Դեմ եմ» -ի ակցիայի ժամանակ ոստիկանությունը ոչ իրավաչափ գործողությունների է դիմել

«Դեմ եմ պարտադիրին» շարժման բողոքի ակցիայի ժամանակ մարտի 7-ին ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններ են նկատվել։ Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին իր մտահոգությունն է հայտնել ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Մինասյանի խոսքով, իր համար հասկանալի է, որ քաղաքացիների բողոքը եւ երիտասարդների ոգեւորությունը նյարդայնացնում են իշխանություններին, բայց Սահմանադրության համաձայն, քաղաքացին իրավունք ունի իր բողոքն արտահայտելու եւ խաղաղ հավաքներ…

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը Շվեյցարիային կոչ է անում բողոքարկել ՄԻԵԴ որոշումը

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը հանդիպել է այդ երկրում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարսել Շթութցի հետ և ավեստրլահայ համայնքի մտահոգությունները փոխանցել «Փերինչեքն ընդդեմ Շվեցարիայի» գործում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռի վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբից, հայությանը հուզող լուրջ մտահոգությունները բարձրաձայնելուց բացի հանձնախմբի անդամները դեսպանին են ներկայացրել ՄԻԵԴ վճռում եղած փաստացի անճշտությունների…

Սենատոր Մարկ Քըրքը կոչ է արել ադրբեջանական այսօրվա իշխանություններին դադարեցնել հակահայ ագրեսիան

Իլինոիսից հանրապետական սենատոր Մարկ Քըրքը, Սումգայիթում իրականացված ջարդերի 26-րդ տարելիցի կապակցությամբ, քննադատել է ադրբեջանական սպառնալիքները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության հասցեին: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: Մարկ Քըրքն իր հայտարարության մեջ նախ վերհիշել է 1988-ի փետրվարի 26-28-ը Սումգայիթում հայերի նկատմամբ իրականացված ջարդերը՝ նշելով, թե սարսափելի այս արարքների հեղինակները մինչեւ այսօր պատասխանատվության չեն…

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալության արշավ է սկսել Ցեղապսանությունից փրկված հայերին օգնելու համար

Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ արշավ է սկսել՝ ի պատիվ «Մերձավոր Արևելքի օգնություն» կազմակերպության, որը մոբիլիզացրել է ամերիկացիներին և փրկել է հարյուր հազարավոր որբերի և ցեղասպանությունը վերապրածների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիկայի հայ դատի հանձնախմբից, «Շնորհակալ ենք Ամերիկա: Հայկական տուրք Մերձավոր Արևելքի օգնությանը» խորագրով արշավը շարժում է, որի նպատակն է…

Եռաբլուրում թարմ ծաղիկներ են դրվել Օգնեւոյի Հրաչի շիրիմին

Օգնեւոյի Հրաչ. այս անունով էին ընկերները ճանաչում Շուշիի առանձնակի գումարտակի հակատանկային դասակի հրամանտար Հրաչ Գասպարյանին: Արցախյան գոյամարտի առաջին օրից նա մարտի դաշտում էր: ՀՅԴ կամավորական ջոկատների կազմում պատերազմն անցել էր ծայրից ծայր` Բերդաձոր, Շահումյան, Շուշի, Զանգելան: Հաղթանակը վայելել չհասցրեց: 1994-ի մարտի 7-ին զոհվեց Ֆիզուլիում: Նրա վաստակը գնահատվեց հետմահու` “Մարտական խաչ” եւ “Շուշիի ազատագրման համար” պետական…

Կոնգրեսականներ Փալոնեն, Չուն, Փիթերսը և Սանչեսը դատապարտել են Սումգայիթի և Բաքվի ջարդերը

ԱՄՆ կոնգրեսում Հայաստանին աջակցող խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն միացել է կոնգրեսականներ Ջուդի Չուին, Գարի Փիթերսին և Լինդա Սանչեսին` ոգեկոչելու Սումգայիթի կոտորածների 26-րդ տարելիցը: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, օրենսդիրները բարձրաձայնել են Ալիևի վարչակարգի` Հայաստանի և Արցախի դեմ շարունակական սպառնալիքների մասին: «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` հանուն ազտության և ընդդեմ հայերի դեմ իրականացվող խտրականությունների խաղաղ ցույցերի…

ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Դեյվիդ Սիսիլայնը դատապարտել են Սումգայիթի ջարդերը և սատարել Արցախի անկախությունը

ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Դեյվիդ Սիսիլայնը խստորեն դատապարտել են ադրբեջանական իշխանությունների կազմակերպած կոտորածները Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում և սատարել Արցախի ժողովրդի ինքնորոշման ժողովրդավարական իրավունքը: «Սումգայիթի ջարդերը պատմության սև կետն են, և ցավալիորեն այս իրադարձությունները վերաճեցին նոր բռնությունների, երբ 9 ամիս անց նշանակետում հայտնվեցին Կիրովաբադի հայերը, ապա Բաքվում` 1990 թվականին»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի…

Իւրօրինակ Բողոքի Ցոյց Մոնթէվիտէոյի Մէջ. Պատմութեան Էջը Չենք Դարձներ

Ուրուկուէյի մայրաքաղաքի ամենաբանուկ փողոցը որ հետիոտն անցորդներու համար յատկացուած է և կը կոչուի Սարանտի, կը գտնուի քաղաքի կեդրոնը և զբօսաշրջիկներու նախընտրելի վայրն է, այդ փողոցի վրայ կը գտնուին ձեռային աշխատանքի բազմաթիւ կրպակներ, առևտրական հաստատութիւններ, ինչպէս նաև փողոցային առուծախի զանազան կէտեր, ինչ որ խայտաբղետ կը դարձնէ և գեղեցիկ եռանգներով տեսարան մը կը պարզէ, յատկապէս քաղաք այցելող…

Ամեն ինչ կարելի է կարգավորել արդյունավետ բանակցելով

Հարցազրույց «Ռուս-հայկական համագործակցություն» ՀԿ նախագահ ՅՈՒՐԻ ՆԱՎՈՅԱՆԻ հետ -Երբ Հայաստանը հայտ ներկայացրեց անդամակցելու Մաքսային միությանը, դուք կարծիք հայտնեցիք, թե պետք է կարողանանք մեր ազգային, քաղաքական ու տնտեսական շահերը համոզիչ, ընկալելի ներկայացնել ոչ միայն գիտաժողովներում, այլեւ միջկառավարական, միջխորհրդարանական հարաբերություններում, հակառակ դեպքում դրանք կմնան կոնֆերանսների սրահներում: Այսօր ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, մեզ հաջողվո՞ւմ է արդյունավետ աշխատանք իրականացնել:…

ԱՄՆ Կոնգրեսի անդամները դատապարտել են Սումգայիթում հայկական ջարդերը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էդ Ռոյսն իր գործընկերներ Բրեդ Շերմանի, Թոնի Քարդենասի, Աննա Էշուի և Քեթրին Քլարքի հետ միասին հանդես է եկել հայտարարությամբ ադրբեջանական Սումգայիթում 26 տարի առաջ հայկական ջարդերի կապակցությամբ: Նրանք դատապարտել են հայերի հանդեպ բռնությունն ու ահաբեկումը, որը շարունակում է Իլհամ Ալիևի կառավարությունը, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):…