
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն օգոստոսի 9-ին ընդունել է ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական միավորման կամավորներին, ովքեր Ֆրանսիայից Արցախ են ժամանել «Երկիր» բարեգործական նախագծի շրջանակներում: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունից, Կարեն Միրզոյանը կարևորել է «Նոր սերնդի» կողմից տարվող աշխատանքը և ընդգծել նման նախաձեռնությունների անհրաժեշտությունը, մասնավորապես, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման համատեքստում: Երիտասարդական միավորման…















