Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Պահանջում են, ուրեմն պետք է անենք

ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի ելույթը հունիսի 4-ին Ազգային ժողովի արտահերթ լիագումար նիստին «Հարգելի գործընկերներ, Խորհրդային շրջանում, երբ մենք ավելի երիտասարդ էինք, նայում էինք եւ տեսնում, թե ինչպես է սպիտակ տան դիմաց ցուցարարը նախագահից պահանջում իր իրավունքները չոտնահարել: Մենք՝ որպես խորհրդային քաղաքացիներ, շատ զարմանում էինք. ոնց կարելի է երկրի ղեկավարից նման բան պահանջել: Հազար փառք,…

Մենք պետք է ապրենք պարզ ու հասարակ, ժողովրդի հետ համաքայլ

Հունիսի 4–ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ լիագումար նիստի ժամանակ պատգամավորական հայտարարությունով հանդես եկած ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի ամբողջական ելույթը «Հարգելի գործընկերներ, ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը` մասնավորապես, և ՀՅԴ Արցախի կառույցը` ընդհանրապես, չէին կարող անտարբեր և անմասն մնալ Արցախի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններից: Մենք պետք է լուրջ գիտակցենք,…

Մամլո հաղորդագրություն

Մոսկվայի Հայ դատի եւ ՀՅԴ հանրային կապերի գրասենյակները համատեղ, սույն թվականի հունիսի 4-ին, ժամը 11:00-ին, «Ռուս հայկական համագործակցություն» կազմակերպության մամլո սրահում, կազմակերպում են կլոր-սեղան քննարկում՝ Հայ-ռուսական հարաբերությունների լուսաբանումը ռուսական եւ հայկական լրատվամիջոցներում թեմայով: Կլոր սեղանին մասնակցելուն հրավիրված են ռուսական եւ հայկական լրատվամիջոցներում աշխատող հայ լրագրողներ, վերլուծաբաններ ինչպես նաեւ հայկական թեմաները լուսաբանող ռուս փորձագետներ: Կլոր սեղանի…

Ֆրանսահայ համայնքը դրական է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին

Ֆրանսահայ համայնքը շատ դրական է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին՝ ժողովրդական պայքարի արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությանը: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը: «Կարող եմ ասել, որ հայկական աշխարհը թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի մեջ շատ լավ ընկալեց այս փոփոխությունը, այն անհրաժեշտ էր: Երբ հայ ժողովուրդը…

Երեխաները գյուղնախարարությունում

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ նախարարությունում հյուրընկալեց աշխատակիցների երեխաներին՝ նրանց նվիրելով խորհրդանշական ցորենի սերմերով փոքրիկ պարկեր։ -Մենք որոշեցինք այս խորհրդանշական նվերն ընծայել մանուկներին` ցորենի սերմեր, ցորենի հատիկներ… Այս սերմի մեջ ամբարված է կյանքի խորհուրդը, երկրի ուժը: Մանուկները մեր ապագան են, երկրի ուժը, և, իրենց հետ տանելով կյանքի այս խորհրդանիշը, այն աճեցնելով,…

Նշանակվեցին նոր մարզպետները

Այսօր կառավարության նիստում հաստատվեց 8 մարզպետների նշանակման որոշումը: Վարչապետը շեշտեց, որ մարզպետների նշանակման հարցում հաշվի են առել քաղաքական պայմանավորվածությունները: Եվ այսպես` Արագածոտնի մարզպետ վերանշանակվեց Աշոտ Սիմոնյանը, Գեղարքունիքի մարզպետ՝ Իշխան Սաղաթելյանը, Արարատի մարզպետ՝ Գարիկ Սարգսյանը, Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանը, Տավուշի մարզպետ՝ Վահե Ղալումյանը, Շիրակի մարզպետ՝ Կարեն Սարուխանյանը,, Լոռու մարզպետ՝ Հրանտ Մարգարյանը, Վայոց Ձորի մարզպետ՝ Արագած Սաղաթելյանը:…

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի ներկայացուցչին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի ստորաբաժանման հայաստանյան ծրագրերի տարածաշրջանային ղեկավար Նույֆել Թելահիգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, հիմնադրամի տեխնիկական գծով ղեկավար Փիթեր Քրիսթիանսենը և պաշտոնատար այլ անձինք: Ողջունելով ներկաներին՝ նախարար Արթուր Խաչատրյանը համառոտ ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսության զարգացման տեսլականը՝…

Հնարավորություն ստեղծվեց նոր շնչով շարունակելու սկսած ծրագրերը

Ապրիլի 26-ին հրաժարական ներկայացրած` Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը դարձյալ կնշանակվի նույն պաշտոնում: Սիմոնյանի ու ևս վեց մարզպետի նշանակման հարցը կառավարության վաղվա նիստի օրակարգում է: ՀՅԴ-ական Աշոտ Սիմոնյանը Արագածոտնի մարզպետի պաշտոնում էր նշանակվել 2017թ. հուլիսի 23-ին, սակայն 2018թ. ապրիլին երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների հետևանքով վայր էր դրել իր լիազորությունները: Աշոտ Սիմոնյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց,…

Արծվիկ Մինասյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Մայիսի 30-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ/IMF) հայաստանյան գրասենյակի ղեկավար Յուլյա Ուստյուգովայի հետ։ Շնորհակալություն հայտնելով ԱՄՀ-ին համագործակցության և Հայաստանի տնտեությանն աջակցության համար՝ նախարարը խոսել է նախանշվող տնտեսական բարեփոխումների մասին, անդրադարձել հակամենաշնորհային քաղաքականությանը, փոքր և միջին բիզնեսի խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ոլորտում օերսնդրական կարգավորման հարցերին։ Յուլյա…

Հալեպի օդանավակայանի վերաբացումը հեռու չէ

Հալեպի օդանավակայանը պատրաստ է վերադառնալ բնականոն աշխատանքի, սակայն, անվտանգության որոշ հարցերից ելնելով, իշխանություններն առայժմ չեն շտապում դիմել այդ քայլին: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը: «Հարցը չափազանց կարևոր է, Սիրիայի կառավարությունը լուրջ աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ: Օդանավակայանն, իրականության մեջ, կարող եմ ասել, պատրաստ է: Այն նույնիսկ…