Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Հաղորդագրութիւն

Միջին Արեւելքի Հայ դատի գրասենեակի կազմակերպութեամբ, Պէյրութի մէջ կայացաւ Միջին Արեւելքի երկիրներու մէջ գործող Հայ դատի մարմիններու եւ յանձնախումբերու ներկայացուցիչներու խորհրդաժողովը£ Կը մասնակցէին Լիբանանէն, Սուրիայէն, Իրանէն, Եգիպտոսէն, Քուէյթէն եւ Ծոցի երկիրներէն ներկայացուցիչներ: Խորհրդաժողովը կը նպատակադրէր քննարկել Միջին Արեւելքի մէջ Հայ դատի նոր մարտահրաւէրները եւ այս ծիրին մէջ` յստակացնել գաղութներու նպատակաուղղուած աշխատանքը ծաւալելու նոր մեքանիզմներ, որոնք…

Համահայկական համարկման մասին

Հայութիւնը իր նորագոյն անկախ պետականութեան երկրորդ տասնամեակը ամբողջացնելու վրայ է: Սկզբնական շրջանի խորհրդանշապաշտութիւնը տեղ տուած է առարակայականութեան եւ իրապաշտութեան: Խանդավառութիւնը տեղ-տեղ փոխարինուած է կասկածով, յաճախ անտարբերութեամբ, վերջերս ալ՝ վախով: Ո՞ւր կ’երթանք ազգովին. ո՞րն է մեր յաջորդ հանգրուանը: Ժամանակն է կատարելու առժամեայ հաշուեկշիռ մը: Ի՞նչ ունէինք անկախութենէն առաջ եւ ի՞նչ ունինք այսօր: Ի՞նչ աւելցած է եւ…

ՀՕՄ-100. Միշտ ժողովրդի կողքին

Երևանում անցկացվում են Հայ Օգնության Միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներ: Հայրենիք են ժամանել ՀՕՄ-ուհիներ` աշխարհի 26 երկրներից: 100-ամյա կազմակերպությունը հիմնադրվել է Նյու Յորքում` 1910-ին, իսկ այսօր արդեն գործում է աշխարհի 26 երկրներում և միավորում 15.000 ՀՕՄ-ուհիների: ՀՕՄ-ուհիներին ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Այն, ինչ իրականացրել է ՀՕՄ-ը 1910 թվականից սկսած մինչև այսօր քաղաքական ու…

Արժանթինը եւ հայ դատի ի նպաստ իր աջակցութիւնը

Յստակեցումներ «Սարտարապատ» շաբաթաթերթի կարգ մը հաստատումներուն մասին Օգոստոս 11, 2010ի իր համարով, Պուէնոս Այրէսի մէջ լոյս տեսնող տեղւոյս Ռամ­կավար Ազատական Կուսակցութեան շաբաթաթերթ «Սարտարապատ»ի Ա. էջին վրայ հրատարակուած է յօդուած մը «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառը մեծա­րեց մեր տնօրէն` Սերխիօ Նահապետեանին» խորագրով: Սոյն յօդուածին մէջ տեղ գտած են կարգ մը հաստատումներ եւ յայտարարութիւններ, որոնք լայն արձա­գանգ գտան…

Հակահայ կեցվածքով շվեդ պատգամավորը չընտրվեց

Հայ Դատի հանձնախումբը աշխատել է նրա չվերընտրվելու օգտի: Շուտով կհրապարակվեն սեպտեմբերի 19-ին Շվեդիայում կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Նախնական տվյալներով, Գյոթեբորգ քաղաքից Չափավոր (Moderate) կուսակցության թեկնածու, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մինչ այդ Շվեդիայի պատվիրակության անդամ, հակահայ կեցվածքով հայտնի շվեդ պատգամավոր, ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինդբլադը չի վերընտրվել: Թեեւ իր ընտրատարածքում իր կուսակցության…

Ինչպես չընտրվեց Լինբլանդը-2

Սեպտեմբերի 19-ի Շվեդիայի խորհրդարանական ընտրություններում Գոթեբորգ քաղաքում Չափավոր կուսակցության թեկնածու Գորան Լինբլադը, որը մինչ օրս Շվեդիայի պատվիրակության ղեկավարն էր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում` հայտնի իր թրքասեր կեցվածքով, ինչի համար էլ ԵԽԽՎ-ի թուրք նախագահը նրան նշանակեց Հայաստանի մասին զեկուցող, չընտրվեց: Մենք` Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը, Շվեդիայի մեր ընկերների հետ համագործակցելով, որոշեցինք խափանել նրա վերընտրությունը: Ընտրություններին նախորդած շաբաթվա…

ՀՅԴ -120. Գլենդէլ. Դաշնակցութեան օր

Միացեալ Նահանգների արեւմտեան շրջանում ՀՅ Դաշնակցութեան հիմնադրման 120-ամեակի տօնակատարութիւնների պաշտօնական մեկնարկը տեղի ունեցաւ կլոր սեղանի շուրջ քննարկմամբ, Ուրբաթ, Դեկտեմբերի 3-ի երեկոյեան ժամը 07:30-ին՝ Գլենդէլի Սբ. Աստուածածին եկեղեցւոյ սրահում, ուր բազմահարիւր ներկաներ յայտարարուած ժամանակից դեռ շատ աւելի շուտ գրաւել էին իրենց տեղերը, իսկ բազմաթիւ ուրիշներ ամբողջ ժամանակ ոտքի կանգնած հետեւեցին ծրագրին: Քննարկումը, որին հրաւիրուել եւ ներկայ…

Հ.Յ.Դ. Մամլոյ Հաղորդագրութիւն Հայ-թուրք յարաբերութիւնների, Արցախի հիմնախնդրի մասին

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Լիբանանի մայրաքաղաք Բէյրութում տեղի ունեցաւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի հերթական լիագումար նիստը: Օրակարգում նախորդ լիագումարների որոշում-առաջադրանքներից բխող ծրագրերի հաստատումն էր, արդէն կատարուած աշխատանքների գնահատումը, կազմակերպական, քարոզչական անելիքների ճշգրտումը, Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրաւէրների քննարկումը: Լիագումարը առանձնակի ուշադրութէամբ անդրադարձաւ Հարաւային Կովկասում ստեղծուած նոր կացութեանը, պետականութեանն աջակցելու կուսակցութեան, ուղեկից կառոյցների, Հայ Դատի գրասենէակների…

Գումարվեցավ ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի 69-րդ շրջանային ժողովը

2, 3, 4 Յունիսին Մարսիլիոյ մէջ գումարուեցաւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Եւրոպայի 69-րդ Շրջանային Ժողովը, որուն կը մասնակցէին պատգամաւորներ` Ֆրանսայէն, Պելճիքայէն եւ Հոլանտայէն: Ժողովի պաշտօնական բացումը տեղի ունեցաւ Club Pernod-ի մէջ: Ներկայ էին Հրանտ Մարգարեան` Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ, Մուրատ Փափազեան` Հ.Յ.Դ. Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտէի ներկիայացուցիչ, երեսփոխան Քրիսթոֆ Մաս` Խորհրդարանէն ներս Հայոց Ցեղասպանութեան ուրացման պատժելիութեան…

Հ.Յ.Դ. Լիբանանի կեդրոնական կոմիտեի հաղորդագրութիւնը

Լիբանանի Կեդրոնական Կոմիտէն լրատուամիջոցներուն յղեց հետեւեալ հաղորդագրութիւնը: Խոր ընդվզումով եւ մտահոգութեամբ տեղեկացանք, թէ այսօր երեկոյեան Թրիփոլիի համիտեան ժամացոյցի աշտարակին նորովի լուսաւորման առիթով Սուլթան Ապտիւլ Համիտ Բ.ի անունով յիշատակի արձանագրութիւն մը պիտի զետեղուի…Խոր ընդվզումով եւ մտահոգութեամբ տեղեկացանք, թէ այսօր երեկոյեան Թրիփոլիի համիտեան ժամացոյցի աշտարակին նորովի լուսաւորման առիթով Սուլթան Ապտիւլ Համիտ Բ.ի անունով յիշատակի արձանագրութիւն մը պիտի…