
Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքը կհամագործակցի Լեռային Ղարաբաղի որևէ համայնքի հետ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց Ալֆորվիլի քաղաքապետ, Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Լյուկ Քարվունասը: «Արդեն 4-րդ անգամ եմ այցելում Հայաստան: Այս տարի մեծ ցանկություն ունեի գալ Հայաստան, ձեզ հետ նշելու ՀՀ անկախության 25-ամյակը: Այս այցի ժամանակ ճիշտ համարեցինք մեկ օր անցկացնել Լեռնային…















