Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Կիսանախագահական եւ նախագահական մոդելներն անընդունելի են մեզ համար

Արցախում կառավարման նախագահական եւ կիսանախագահական համակարգերը մեզ համար ընդունելի չեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը: «Մենք մեր տեսակետն արդեն ներկայացրել ենք եւ հիմնավորված կերպով արտահայտել, որ մեր մոտեցումները բխում են «Դաշնակցության» հիմնական սկզբունքներից եւ չեն կարող տարբերվել այն սկզբունքներից, որոնք ծավալել էր ՀՅԴ-ն Հայաստանում, այն է՝ խորհրդարանական համակարգի…

Հ.Յ.Դ.-ն կապերը կ՚ամրապնդէ Եւրոխորհրդարանի Ընկերվարականներուն եւ ժողովրդավարներու խմբակին հետ

ՄԱՄԼՈՅ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ Յուլիս 6-ին, Եւրոխորհրդարանի Սթրազպուրկի շէնքին մէջ, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւ Եւրոխորհրդարանի Ընկերվարականներուն եւ Ժողովրդավարներու խմբակցութեան միջեւ համագործակցութեան համաձայնագիր մը կնքուեցաւ։ Համաձայնագիրը ստորագրեցին եւրոպական նշեալ խմբակցութեան նախագահ Ճիաննի Փիթելլա եւ ՀՀ Ազգային ժողովին մէջ Հ.Յ.Դ. խմբակցութեան ղեկավար Արմեն Ռուստամյան։ Համաձայնագիրը, հաստատելէ ետք այն սկզբունքները, որոնց հիման վրայ կողմերը որոշած են համագործակցիլ, կը թուէ համագործակցութեան…

Կոտրվածն ինչքան էլ կպցնես, միևնույն է, հետքը երևալու է

Արմեն Ռուստամյանը ռուս-թուրքական հարաբերությունների մասին ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Էրդողանը հասկանալով, որ ճնշումները գնալով ավելանում են՝ փորձում է խնդիրները լուծել: «Դրանով է պայմանավորված ռևերանսը Ռուսաստանի հետ, այն կիսամեղայական նամակը, որը գրել էր Էրդողանը։ Նա իսկապես ուզում է խնդիրները լուծել»,- ասաց նա և նշեց, թե կոնկրետ…

Քաղաքական պատերազմի մեջ ենք Թուրքիայի հետ

Մուրադ Փափազյանը Ֆրանսիայի Սենատում քննարկվելիք ցեղասպանությունը ժխտող նախագծի մասին Ֆրանսուա Օլանդը թե՛ իբրև թեկնածու, թե՛ իբրև նախագահ խոստացել էր, որ այս օրենքը կքննարկվի և տեր կանգնեց իր խոստումին. Tert.am-ի հետ զրույցում խոսելով նախորդ շաբաթ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծի քվեարկության մասին՝ ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ…

Իրայելը շարունակում է մնալ անարդար երկրների շարքում

«Իրայելը շարունակում է մնալ անարդար երկրների շարքում»,- այսօր մեկնաբանելով Իսրաելի Քնեսեթի որոշումը՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը լրամշակման ուղարկելու մասին, ասաց ՀՅԴ Երուսաղեմի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սեւանը։ Նա ներկա է եղել բանաձեւի քննարկմանը եւ «Երկիրն այսօրի» հետ հարցազրույցի ընթացքում մանրամասներ է ներկայացրել։

Հաղորդագրութիւն

Ուրբաթ 1 Յուլիսի երեկոյեան նիստին, Ֆրանսայի Ազգային Ժողովը միաձայնութեամբ քուէարկեց Ֆրանսայի կառավարութեան կողմէ առաջարկուած եւ բանաձեւուած հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրէնքի նախագիծին: Ըստ Սահմանադրութեան, այս օրինագիծը առ այդ կը յղուի Ծերակոյտին, որ իր կարգին պիտի քննարկէ եւ քուէարկէ յառաջիկայ Սեպտեմբերին: Ֆրանսայի նախագահ Ֆրանսուա Հոլլանտի ուղղակի թելադրանքով ընթացած այս օրէնքի հետապնդումը երկար տարիներէ ի վեր մօտէն…

ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հայտարարությամբ է հանդես եկել

Հունիսի 30-ին տեղի է ունեցել ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստը: Նիստին ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացրել է խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը: Հայտարարություն Մեկ տարուց ավել է` ինչ իր աշխատանքներն է սկսել ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ-ն: Անցած մեկ տարվա ընթացքում մենք առնչվել ենք բազմաթիվ հիմնախնդիրների հետ՝ քաղաքական,…

Հայ Դատը ողջունում է ԱՄՆ Սենատի՝ Հայաստանին եւ Արցախին օգնություն ցուցաբերելու որոշումը

ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը հաստատել է Լեռնային Ղարաբաղին անմիջական օգնություն ցուցաբերելուն հավատարիմ մնալու իր որոշումը։ Ծրագիրը 1998-ից հումանիտար օգնություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին։ Սենատը նաեւ հանձնարարել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանի փախստականներին։ Այս մասին հայտնում են ԱՄՆ հայ դատի հանձնախմբից։ «Հանձնաժողովն աջակցում է Հայաստաում փախստականների, մասնավորապես Սիրիայում եւ Իրաքում ծագած հակամարտություններից փախած Մերձավոր…

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ի պաշտպանություն Կարո Փալյանի շարժում է սկսում

Ամերիկահայերին ու մարդու իրավունքների պաշտպաններին կոչ ենք անում այցելել anca.org/paylan կայքը ու պահանջել, որ Պետքարտուղարությունը եւ մարդու իրավունքների պաշտպանության առաջատար կազմակերպությունները բարձրաձայնեն Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փալյանի նկատմամբ հարձակումների եւ հետապնդումների մասին: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: «Բոլոր այն քաղաքացիները, որոնք մտահոգված են իր հայկական ծագման ու տեսակետներն ազատ արտահայտելու…

Միչիգանի նահանգապետը ստորագրել է Հայոց ցեղասպանության թեման դպրոցներում դասավանդելու օրենքը

Միչիգանի նահանգապետ Ռիք Սնայդերը ստորագրել է HB4493 օրենքը, որով պարտադիր է դառնում Հայոց ցեղասպանության ու Հոլոքոստի (ինչպես նաեւ այլ ցեղասպանությունների) դասավանդումը նահանգի հանրակրթական դպրոցներում, հաղորդում է «Ասպարեզ»-ը: Նշվում է, որ նոր օրենքը նախատեսում է ընդհանուր հաշվով 6 ժամ հատկացնել 8-12-րդ դասարաններում ցեղասպանության մասին կրթությանը: Միչիգանի եւ հայ, եւ հրեական համայնքը համախմբված կերպով առաջ է մղել…