Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Հողային փոխզիջում հասկացությունը մեր պատկերացումներից դուրս է

դա միանշանակ է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար, պատգամավոր Դավիթ Իշխանյանը կարծում է, որ ապրիլի 22-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցից ակնկալիքները միայն կարող են լինել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում որոշակի աշխուժացում: Անդրադառնալով մադրիդյան սկզբունքներին՝ նա ասաց, որ դրանք չեն բխում ազգային, պետական շահերից: «Անհրաժեշտ է այդ սկզբունքները կազմաքանդել և նոր սկզբունքներ մեջտեղ…

Դաշնակցական երիտասարդները խանգարել են Հեյդար Ալիևին նվիրված գրքի շնորհանդեսի անցկացմանը

Իր ա­պա­կողմ­նո­րո­շիչ քա­րոզ­չու­թյունը Հունաստանում իրականացնելու նպա­տա­կով Հունաստանում Ադրբեջանի դեսպանատունը ապրիլի 20-ին Աթեն­քում կազմակերպել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևին նվիրված գրքի շնորհանդես: «Ազատ օր»-ը տեղեկացնում է, որ հրավիրվածների թվում են եղել Ադրբեջանում Հունաստանի նախկին դեսպաններ Կարոլոս Ղատիսը և Մերկուրիոս Քարաֆոթիասը, Հունաստանի արտաքին գործերի նախկին նախարար Թեոդորոս Փանկալոսը, պրոֆեսոր Նիկոս Քիրիազիսը: Միջոցառմանը ներկա գտնվող հույն քաղաքական…

Օբաման կրկին չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1915 թվականի հայկական կոտորածներին նվիրված իր ամենամյա ուղերձում կրկին տեղի ունեցածը չի անվանել ցեղասպանություն, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Այս մասին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին տեղեկացրել են ԱՄՆ նախագահին կից Անվտանգության ազգային խորհրդի պաշտոնատար անձինք: «Ըստ էության, նախագահ Օբաման իր նախագահությունը կավարտի այնպես, ինչպես սկսել էր՝ զիջելով Թուրքիայի ճնշմանը եւ…

ԼՂՀ-ն չի հրաժարվի Սահմանադրության փոփոխությունից

Լեռնային Ղարաբաղում շուտով կվերսկսվեն սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումները, որոնք ժամանակավորապես դադարել են սահմանային լարվածության հետևանքով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը: Վերջինս նշեց, որ պետական ողջ համակարգն այս պահին մտահոգ է անվտանգության ապահովմամբ, դրանից բխող հարցերով, ուստի քննարկումները դադարել են: «Մոտ ժամանակներս կսկսեն քննարկումները: Հայաստանում, օրինակ, Ընտրական օրենսգրքի շուրջ…

Այսօր Ազատության հրապարակից կմեկնարկի ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ

Ապրիլի 23-ին երեկոյան ժամը 19:30-ին Ազատության հրապարակից կմեկնարկի Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միությունների կազմակերպած ավանդական ջահերով երթը: Ջահերով և մոմերով երթը կուղևորվի Ծիծեռնակաբերդ` Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին դրոշներ խոնարհելու:

Ավստրալիայի հայ համայնքն ապրիլի 24-ին պահանջատիրական երթ է անցկացնելու

Ավստրալիայի հայ համայնքը ապրիլի 24-ին պահանջատիրական երթ է անցկացնելու: Այս մասին տեղեկացրեց Հայ դատի հանձնախմբի գործադիր ադմինիստրատոր Արին Մարգարյանը: «Ապրիլքսանչորսյան օրերին Ավստրալիայում մի շարք միջոցառումներ են նախատեսված: Մելբուռն քաղաքում կլինի մոմավառություն, Սիդնեյի Սուրբ Հարություն եկեղեցում կմատուցվի սուրբ պատարագ: Այնուհետև «Հայդ փարք»-ից երթով կշարժվենք դեպի Նոր Հարավային Ուելսի խորհրդարան, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Խորհրդարանի շենքի…

Ավստրալիայի հայ համայնքը ֆինանսական աջակցություն կտրամադրի ԼՂՀ-ին

Այս մասին տեղեկացրեց Հայ դատի հանձնախմբի գործադիր ադմինիստրատոր Արին Մարգարյանը: «Այժմ ֆինանսական միջոցների հավաքագրման գործընթացն է, այն դեռ կշարունակվի և մենք մեր հավաքած գումարը կտրամադրենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը»,-ասաց Արին Մարգարյանը` նշելով, որ իրենք կապի մեջ են Ավստրալիայում ԼՂՀ-ի մշտական ներկայացուցչի հետ: Արին Մարգարյանի խոսքով, իրենք միայն ֆինանսական աջակցություն չեն տրամարդելու, Արցախի հարցի հետ կապված ակտիվորեն…

Ցանկանում ենք, որ առավել ամրապնդվի Հայաստան- Սիրիա համագործակցությունը

Սիրիայի հայ համայնքը ցանկանում է, որ առավել ամրապնդվի Հայաստան- Սիրիա համագործակցությունը: Այս մասին Սիրիայի խորհրդարանի պատգամավոր ընտրվելուց հետո «Արմենպրես»-ին տված իր առաջին հարցազրույցում նշեց Ժիրայր Ռեիսյանը: -Պարոն Ռեիսյան, հայտնի էր, որ թեկնածուների շրջանում թեժ մրցակցություն էր, ինչպե՞ս հաջողվեց հաջողության հասնել: -Այո, ճիշտ եք, թեժ մրցակություն կար, ընտրությունները բավական աշխույժ անցան: Սկզբում Հալեպում շուրջ 20 հայ…

Արցախին ուղղված նվիրատվությունների վերջին տվյալները

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Facebook-ի իր էջում գրում է. «18.04.2016թ. դրությամբ ԼՂՀ կառավարության նախաձեռնությանը միացել է ևս 265 իրավաբանական հիմնարկ-ձեռնարկություններ և հայրենակիցներ: 18.04.2016 թ. դրությամբ ԼՂՀ կառավարության բացած հատուկ հաշվեհամարին փոխանցվել է 3.140.474.000 ՀՀ դրամ: 18.04.2016թ. հաշվեհամարը համալրվել է 352.530.000 ՀՀ դրամով: Սիրելի հայրենակիցներ, հաճախ եմ ստանում նամակներ գումարի նպատակային ծախսի վերաբերյալ: ԼՂՀ կառավարությունը վերանայելով…

Բեյրութի Նահատակաց հրապարակում տեղի հայերը ապրիլի 24-ին մեծ հանրահավաք են անցկացնելու

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Նահատակաց հրապարակում տեղի հայերը ապրիլի 24-ին մեծ հանրահավաք են անցկացնելու: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց լիբանանյան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: «Արդեն կազմվել է հայ քաղաքական երեք կուսակցությունների միացյալ շտաբը, որը համակարգելու է ապրիլյան միջոցառումները: Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հետ կապված բազմաթիվ երիտասարդական միջոցառումներ արդեն ընթացքի մեջ են: Ապրիլի 24-ին հայ համայնքը…