
Այս օրերին Արցախում է նաեւ աշխարհի սոցիալիստական կուսակցությունների խոշորագույն միավորման՝ «Սոցինտերնի» փոխնախագահ, Դաշնակցության Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանը։ Շուշիի առանձնակի գումարտակի երբեմնի մարտիկների տեղակայման վայր այցելած Մարիո Նալբանդյանը տեղեկացրել է, որ պատրաստվում է «Սոցինտերնի» իր գործընկերներին ճշգրիտ ձեւով փոխանցել իրավիճակը։ Մարիո Նալբանդյանն այցելել է նաեւ առաջնագծի այլ հենակետեր։ Մանրամասները՝ տեսանյութում yerkirmedia.am















