
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 393 կողմ եւ 0 դեմ ձայնով միաձայն դատապարտել է «Իսլամական պետության» կողմից Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի, ասորիների, ազգային փոքրամասնությունների՝ եզդիների եւ այլ կրոնական փոքրամասնությունների դեմ հանցագործությունները՝ դրանք ցեղասպանություն որակելով եւ ընդունելով համար 75 բանաձեւը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը։ «Ամերիկահայերը ողջունում են այսօր ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների…















