Լուրեր

Մուրադ Փափազյան. «Բավական լուրջ հաջողություն է, զգալի աշխատանք է կատարվել մեր կողմից»

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն արձագանքել է Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը: «Բրավո, Սենատ»,- այսպիսի գրառում է կատարել Փափազյանը իր ֆեյսբուքյան էջում՝ շնորհակալություն հայտնելով սոցիալիստներին ու կոմունիստներին, ովքեր կողմ են քվեարկել նախագծին: «Հանրապետության նախագահի խոստումը կատարված է»,- գրել է Փափազյանը: Իսկ «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշել է, որ…

ՀՅԴ-ն կազմավորում է կամավորականների պահեստային գումարտակ

2016թ. ապրիլի 2-ից սկսված լայնածավալ մարտական գործողություններին հանպատրաստից կամավորականների մասնակցությունը վեր հանեց կազմակերպչական և պատրաստվածության մի շարք հարցեր, որոնք անհրաժեշտ է իրականացնել այս սպառնալից ժամանակաշրջանում, այդ իսկ պատճառով ՀՀ ՊՆ-ի հետ համաձայնեցված, ՀՅԴ Գերագույն Մարմինը որոշում է կայացրել. կազմավորել կամավորականների պահեստային գումարտակ, որի կիրառումը նախատեսվում է միայն լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման դեպքում: Գումարտակին կարող են…

Քննարկվել են ծրագրային հավատարմագրման հնարավորությունները

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած պետական և ոչ պետական ՀՀ բուհերի պրոռեկտորների հետ, որին մասնակցել է նաև «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը: Հանդիպման նպատակն էր նախարարին ներկայացնել բուհերում կլաստերային աուդիտ անցկացնելու համար մշակված համատեղ ծրագիրը: Նախարարն անդրադարձել է բուհերի…

Մենք դյուրին պայմաններ ենք ուզում ստեղծել վարչապետի համար

«Դաշնակցություն» կուսակցությունը, ըստ էության, պահպանեց իր երեք պորտֆելները կառավարությունում: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դիտարկմանը, որ Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ բավականին կոշտ գնահատական էր տվել Կարեն Կարապետյանի առաջին նիստը վարելուց հետո և նշել՝ թող շոուներ տեղի չունենան: Ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո ՀՅԴ- ՀՀԿ և Կարեն Կարապետյան հարաբերություններում,…

Սեմինար-բանակում եւ երդման արարողություն՝ Վանաձոր քաղաքում

Սեպտեմբերի 23-25 -ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցությանը անդամակցած նորագիրների համար նախատեսված ծրագրով երկրորդ սեմինար- բանակումը: Բանակումի ավարտին տեղի ունեցավ երդման արարողություն, ՀՅ Դաշնակցության շարքերը համալրեցին շուրջ երկու տասնյակ նոր ընկերներ:

Դավիթ Լոքյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին և Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության խորհրդական Նինո Ափթիաուրիին: Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել այցի համար` ընդգծելով երկու երկրների դարավոր բարեկամությունը և նշել, որ Վրաստանը շատ կարևոր երկիր է Հայաստանի համար, ի դեմս որի՝…

Մեկնարկեց ՀՅԴ Հայաստանի պատանեկան միության համահայաստանյան բանակումը՝ ի հիշատակ Վահան Հովհաննիսյանի

Հանրապետության տարբեր մարզերից ավելի քան 100 պատանիներ այս շաբաթը կանցկացնեն ՀՅԴ Հայաստանի պատանեկան միության՝ Քանաքեռավանում գտնվող բանակավայրում: Մեկնարկել է միության համահայաստանյան բանակումը: Այստեղ երեխաներն ապրելու են բանակային առօրյայով ու խստությամբ: Բանակումի բոլոր մասնակիցները կազմ-պատրաստ շարված են, ամենակարեւոր պահն է. ափերը՝ բռունցք դարձրած, գլուխները՝ բարձր: Հաջորդիվ դրոշի արարողությունն է: Այսպես մեկնարկեց ՀՅԴ Հայաստանի պատանեկան միության՝ այս…

Հայ Դատը կոչ է արել ամերիկահայությանը` պատրաստ լինել օգնելու Թուրքիայի հայերին

Ամերիկայի Հայ դատի գրասենյակը կոչ է արել ԱՄՆ-ում բնակվող հայերին՝ ուշադիր հետևել Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին և պատրաստ լինել՝ անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել այնտեղ ապրող հայերին: ANCA-ի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսաուղերձում Ամերիկայի Հայ Դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մասնավորապես նշել է, որ ն իր տեսաուղերձում մասնավորապես ասել է. «Եթե մեր համայնքի անվտանգությանը սպառնալիքներ լինեն, մենք…

Հայ Դատի յանձնախումբի հանդիպումը Պելճիքայի մէջ Գերմանիոյ դեսպանին հետ

Պրիւքսել, 27 յունիս, 2016.- ՀՅԴ Եւրոպայի եւ Պելճիքայի Հայ Դատի յանձնախումբերէն կազմուած միացեալ պատուիրակութիւն մը բաղկացած ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբի նախագահ Գասպար Կարապետեանէ, ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբի գրասենեակի հաղորդակցութեան պատասխանատու Պետօ Տէմիրճեանէ, ՀՅԴ Պելճիքայի Հայ Դատի յանձնախումբի ատենապետ Լիաննա Մարգարեանէ եւ քարտուղար Աշխէն Ֆիքսովայէ, այցելեց Գերմանիոյ դեսպանատուն եւ տեսակցեցաւ դեսպան պարոն Րիւտիկեր Լիւտեքինկի…

Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ին հորդորել է 5 մլն դոլար տրամադրել Արցախին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովը հունիսի 23-ին կքննարկի ԱՄՆ 2017 թվականի ֆիսկալ տարվա բյուջեի նախագիծը, որում կնախանշվեն արտաքին օգնության առաջնահերթությունները: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հորդորել է 2017 թվականի ֆիսկալ տարվա շրջանակում Լեռնային Ղարաբաղին տրամադրել 5 մլն ԱՄՆ դոլարի օգնություն: Մասնավորապես, հանձնախմբից նշել են, որ այդ գումարը կներդրվի մարդասիրական և զարգացման ծրագրերի մեջ` այդ թվում Լեդի Քոքսի…