Յայտարարութիւններ / Հաղորդագրութիւններ

Յայտարարութիւն՝ ՄԻԵԴ-ի այսօրուան որոշման մասին

Սթրազպուրկ, 15 հոկտեմբեր, 2015.- Այսօր, Մարդկային իրաւանց եւրոպական դատարանը վճիռ կայացուց Փերինչեք ընդդէմ Զուիցերիա հարցին շուրջ, ուր նշեց, թէ թուրք ազգայնական Տողու Փերինչեքի խօսքի ազատութիւնը կաշկանդումի ենթարկուած է, երբ ան Հայկական Ցեղասպանութիւնը ուրացող յայտարարութիւններ կատարած է Զուիցերիոյ մէջ: Յունուար 2015-ին, Եւրոպական դատարանի վերին պալատը հարցը վերանայման եթարկած էր՝ Զուիցերիոյ դիմումին ընթացք տալով: Այդ դատի վճիռը…

Հաղորդագրութիւն

Վերջին օրերուն արագընթաց զարգացումներ կ՛արձանագրուին Հայաստան-Ազրպէյճան սահմանագօտիին եւ Արցախ-Ազրպէյճան հատման գիծին վրայ: Ազրպէյճանական իշխանութիւններուն կողմէ զինադադարի բացայայտ խախտումին եւ հայկական տարածքներուն դէմ կատարուած զինուորական յարձակումներուն պատճառով զոհեր ու վիրաւորներ արձանագրուեցան Հայաստանի եւ Արցախի քաղաքացիներէն, սահմանապահներէն ու բանակայիններէն: Լիբանանի Հայ դատի մարմինը խստիւ կը դատապարտէ կովկասեան շրջանի այս հատուածին մէջ արձանագրուած վերջին զարգացումները եւ կոչ կ՛ուղղէ…

Հաղորդագրութիւն

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը ներկայացնող պատուիրակութիւն մը երէկ այցելեց Լիբանանի մէջ Աւստրիոյ դեսպանատուն, ուր հանդիպում մը ունեցաւ դեսպան Ուրսուլա Ֆերինկըրի հետ: Շնորհակալութիւն յայտնելէ ետք հանդիպումի առիթին համար` պատուիրակութիւնը դեսպանին խնդրանքով ներկայացուց Հայ դատի մարմիններու տարաբնոյթ աշխատանքներուն ծիրը եւ յատկապէս Լիբանանի Հայ դատի մարմինին առաջադրանքները: Պատուիրակութիւնը դեսպանին ու դեսպանին ճամբով նաեւ Աւստրիոյ խորհրդարանին շնորհակալութիւն յայտնեց…

ՀՅԴ Երիտասարդականի մասնակցութիւնը երիտասարդ քաղաքական գործիչների ֆորումին

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի կազմակերպմամբ՝ ՀՅԴ Երիտասարդականի երկու հոգանոց պատվիրակությունը՝ Հայկ Իգիթյան (Հայաստանի երիտասարդական միություն) և Ռոբերտ Մելիքսեթյան (Նիկոլ Աղբալյան ուսանողական միություն) 2015 թ. մարտի 27-29-ին, մասնակցեց Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների ֆորումին, որը տեղի ունեցավ Վրաստանի Քութայիսի քաղաքում: ՀՅԴ Երիտասարդականի պատվիրակությունից բացի, ֆորումին մասնակցում էին նաև ԱԺ-ում ներկայացված իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների երիտասարդական միությունների…

Կոչ

2015 թվականի ապրիլի 24-ը նշվում է որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օր, արդեն 100-րդ տարին է, որ մենք որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ՝ հանուն մեկ և կես միլիոն անմեղ զոհերի, կանգնած ենք մարդկության հանդեպ կատարված հանցագործության միջազգային ճանաչման և պատմական արդարության վերականգնման գործընթացի առջև: Թուրքիայի Հանրապետությունը մինչ օրս օգտվում է այն առավելությունից, որը քաղել է…

ԼՂՀ ԱԺ Խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները եւ պատգամավորական խմբերը Բաքու քաղաքի հայ բնակչության ջարդերի 25-րդ տարելիցի առթիվ հանդես են եկել հայտարարությամբ. 1990թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետական մակարդակով կազմակերպվել եւ իրականացվել է հայ բնակչության զանգվածային կոտորած: Զուտ ազգային պատկանելության համար տեղի շուրջ 400 հազարանոց հայ համայնքն ենթարկվել է բռնությունների, կոտորածի ու բռնատեղահանվել քաղաքից: Միջազգային իրավապաշտպան…

Հաղորդագրութիւն

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Լիբանանի գործադիր մարմինը հինգշաբթի, 4 դեկտեմբեր 2014-ին, կազմակերպեց իր տարեկան դրամահաւաք-ռատիոթոնը, որուն ընթացքին համայն լիբանանահայութեան ջանքերով հանգանակուեցաւ 77.500 (եօթանասուն եօթը հազար հինգ հարիւր) ամերիկեան տոլար` ի նպաստ Վարդենիս-Մարտակերտ մայրուղիի կառուցման: Միջին Արեւելքի ամբողջ շրջանին ապրած ապահովական, քաղաքական, տնտեսական եւ ընկերային ոչ նպաստաւոր ներկայ պայմաններով հանդերձ, լիբանանահայութիւնը անգամ մը եւս փաստեց, որ համահայկական…

Պատմական ու արդար քայլ մը

Հ.Յ.Դ. Յունաստանի Կեդրոնական Կոմիտէի յայտարարութիւնը հելլէն խորհրդարանի կողմէ հայոց ցեղասպանութեան ուրացումը քրէականացնող բանաձեւի ընդունման գծով Երեքշաբթի 9 Սեպտեմբեր 2014ին Յունաստանի խորհրդարանի կողմէ ցեղասպանութեան ուրացման դէմ կայացած վճիռը՝ կարեւոր նշանակութիւն ունեցող պատմական ու արդար քայլ մըն է հայ ժողովուրդին հանդէպ։ Հելլէն խորհրդարանի խտրականութեան եւ ցեղապաշտութեան դէմ օրէնքին մէջ տեղ գտած՝ հաւաքական վիրաւորանքի մասին 2րդ յօդուածը՝ զօրաւոր…

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատվիրակության այցը

Մամուլի հաղորդագրություն Ժան Ժորեսի մահվան 100-րդ տարելիցի՝ Հայաստանում ոգեկոչման առիթով Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական խմբի պատվիրակության այցելություն Հայաստան 2014 թվականը Ֆրանսիայում հռչակվել է Ժան Ժորեսի տարի, նրա մահվան 100-րդ տարելիցի կապակցությամբ։ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության առաջնորդ, հայկական իրավունքների պաշտպան քաղաքական գործչի մահվան տարելիցը Հայաստանում նշելու համար, Հայ Յեղափոխական Դաշնակցության (Արևմտյան Եվրոպա և Հայաստան) և Ֆրանսիայի…

Յառաջիկայ Մարտ 13-15-Ին.- Նիւ Եորքի Մէջ Միջազգային Խորհրդաժողով Հայոց Ցեղասպանութեան 100-Ամեակին Առթիւ

ՆԻՒ ԵՈՐՔ.- Յառաջիկայ Մարտ 13-15-ին, Նիւ Եորքի Marriott Marquis պանդոկէն ներս տեղի պիտի ունենայ միջազգային խորհրդաժողով նուիրուած հայկական Ցեղասպանութեան 100-ամեակին: Այս եռօրեայ խորհրդաժողովին ելոյթ պիտի ունենան շարք մը յայտնի պատմաբաններ, քաղաքականութիւն մշակող անձեր, գրողներ եւ արուեստագէտներ, հրաւիրուած զանազան երկիրներէ: Յայտագիրը պիտի պարունակէ զուգահեռաբար գումարուղ առաւօտեան եւ երեկոյեան զրոյցներ եւ քննարկումներ, որոնք պիտի կեդրոնանան Ցեղասպանութեան համար…