
Հայաստանում դպրոցների տնօրեններն ու մանկավարժները պետք է քաղաքականությունից դուրս լինեն։ Այս մասին փետրվարի 25-ին կայացած Կառավարության նիստում ասել է կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։ Նա նշել է, որ հնարավորինս կաշխատի մանկավարժներին ազատել տնօրնների ճնշումներից եւ ընտրական գործընթացին մասնակցելու պահանջներից։ «Իհարկե երբեմն փոքր գյուղերում տնօրենից կամ ուսմասվարից բացի, դա գրեթե ոչ ոք չի կարող անել։…















