
Հունվարի 20-21-ին Ստրասբուրգում կայացավ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստը, որին մասնակցում էր ՀՀ ԱԺ 7 հոգանոց պատվիրակությունը՝ հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ։ 2 օր տևած բանակցությունների արդյունքում այսօր՝ նիստի ավարտին ընդունվել է եզրափակիչ արձանագրություն։ Ստրասբուրգում ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստերին մասնակցել է նաև «Եվրոպայի Հայ դատի գրասենյակի» լրատվության և PR պատասխանատուՊետո Դեմիրճյանը, ով Ստրասբուրգում…















