ԶԼՄ-ներուն մէջ

Եվրոպայի հայ դատի հանձնախումբը ողջունել է Թուրքիայի ընտրություններում երեք հայ պատգամավորի ընտրվելու փաստը

Եվրոպայի հայ դատի հանձնախումբը ողջունել է Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով երեք հայ պատգամավորների՝ Գարո Պայլանի (ԺԴԿ), Սելինա Օզուզուն Դողանի (ՀԺԿ) և Մարկար Եսայանի (ԱԶԿ) մուտքը թուրքական մեջլիս և մաղթել նրանց ամենայն բարիք իրենց դժվար աշխատանքում: Այս մասին նշվում է հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ: Հանձնախմբի անդամները ողջունել են նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) գրանցած…

Փարիզում անցկացվել է ժխտողականության դեմ պայքարի ազգային 5-րդ գիտաժողով

«100 տարի անց ժխտել Ցեղասպանությունը» Ֆրանսիական «Յառաջի» փոխանցմամբ՝ հոկտեմբերի 29-ին Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Ժխտողականության դեմ պայքարի ազգային 5-րդ գիտաժողովը՝ «100 տարի անց ժխտել Ցեղասպանությունը» թեմայով: Նիստն անցկացվում էր արդարադատության նախարար Քրիսթին Թոբիրայի բարձր հովանու ներքո, կազմակերպված էր հայտնի աշխարհաքաղաքագետ Ֆրեդերիկ Անսելի կողմից: Զրույցը վարում էր «ԱՅԲ-Էֆ-Էմ» հայկական ռադիոյի հաղորդավար Վարդան Գաբրիելյանը: Ներկա էին…

Հարավային Ամերիկան դրական ակնարկներ է անում ԼՂՀ ճանաչման կապակցությամբ

Հարավային Ամերիկան, հատկապես Ուրուգվայը, նախորդ տարիների ընթացքում շատ ուժեղ մեսիջներ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ անդամ, ԱՊՀ երկրների, Հարավային Կովկասի եւ Մերձսեւծովյան պետությունների Սոցինտերնի հանձնաժողովի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը, որն ակտիվորեն մասնակցում է Հարավային Ամերիկայում Հայ դատի գրասենյակի գործունեությանը։ Նրա խոսքով՝ ԼՂՀ անկախության ճանաչումը բնականաբար…

«Կամուրջ» – Շահան Կանդահարյան

«Ցեղասպանություն-100»-ի լիբանանյան ծրագրերի և Համահայկական հռչակագրի կարևորության մասին է խոսում Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Շահան Կանդահարյանը: Նրա հետ զրուցել է «Կամուրջ» ծրագրի խմբագիր Աննա Սահակյանը: armradio.am

Իսպանիայի Ալդայա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Վալենսիա մարզի Ալդայա (Aldaia) քաղաքը հոկտեմբերի 27-ին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` հավելելով Իսպանիայի տասնյակ քաղաքների ցանկը, որոնք պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Վալենսիայի «Արարատ» հայկական միության ներկայացրած բանաձևը Քաղաքային խորհրդի նիստի քննարկմանը դրվել է Ձախ Միության խոսնակ Խուանխո…

Եթե 2005-ի Սահմանադրությանը ոչ ասեինք, մնալու էր 95-ինը, որի դեմ պայքարել ենք

Tert.am -ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադառնում է հարցին, թե ինչու էին 2005-ին պաշտպանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը խորհրդարանական կառավարման համակարգ չէր նախատեսում: Նա նաև նշում է, որ իրենց միշտ էլ պաշտպանել են ու ներկայացրել խորհրդարանական կառավարման մոդելը, իսկ 2005-ի փոփոխությունը պաշտպանել են, որովհետև խորհրդարանի լիազորությունների…

Տերյան 65 հասցեում բացվեց Սոս Սարգսյանի հուշատախտակը

Հայ ճանաչված ու սիրված դերասան Սոս Սարգսյանի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 24-ին, Տերյան 65 հասցեում բացվեց նրա հուշատախտակը։ «Այս տանն ապրել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը» նշված է վարպետին նվիրված հուշատախտակի վրա: «Երբ անում էի այս գործը, մտածում էի, որ նա շատ լավ մարդ էր: Սոս Սարգսյանը շատ մեծ սիրո պաշար ուներ, որը շռայլում էր…

Այո-ի քարոզարշավն իրականացվելու է շատ ակտիվ

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ՀՅԴ-ում արդեն ձեւավորվել է 5 քարոզչական խումբ, որոնք նոյեմբերից արդեն ակտիվ քարոզչություն են իրականացնելու հանրապետության բոլոր մարզերում: Ըստ ՀՅԴ-ականի` կուսակցությունը ծանրաբեռնված է լինելու հիմնականում ոչ աշխատանքային օրերին, որպեսզի քարոզչություն իրականացնող անձինք չթերանան նաեւ իրենց աշխատանքային պարտավորություններում: Ա. Մինասյանն այն տեսակետին է, որ այո-ի քարոզարշավն…

Թուրքիայի ԵՄ հարցերով նախկին նախարար. «1915 թ.-ին կատարվածը Ցեղասպանություն էր»

Թուրքիայի Եվրոպական հարցերի նախկին նախարար, քրդամետ ժողովուրդների դեմոկրատական (ԺԴԿ-HDP) կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի անդամ Ալի Հայդար Քոնջան հոկտեմբերի 18-ին այցելել է Նիդերլանդների հայաշատ Ալմելո քաղաք եւ հանդիպում ունեցել համայնքի ներկայացուցիրների հետ: ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության` «Ermenihaber.am»-ին տված տեղեկության համաձայն` Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցում կայացած հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՅԴ Նիդերլանդների…

Պռոշյանի գյուղապետը շատերին էր խանգարում

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության թելերը կորել են, գյուղացիները վաղուց հույս չունեն, որ սպանությունը կբացահայտվի։ «Անցել է երկուսուկես տարի, ոչ մի նորություն չկա։ Եթե լիներ, հիմա բոլորս էլ կիմանայինք»,- «Հրապարակին» ասաց Հրաչ Մուրադյանի կինը՝ Լարիսա Մուրադյանը։ Իսկ նախաքննության մարմնից՝ Քննչական կոմիտեից, ընդամենը երկու բառ են ասում․ «Նախաքննությունը շարունակվում է»: Մինչդեռ երկուսուկես տարի առաջ մարդկանց մտքով…