ԶԼՄ-ներուն մէջ

Արգենտինայում կմեկնարկի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մեկամյա արշավը

Արգենտինայի հայ համայնքն արդեն ձեւավորել է համայնքային հանձնաժողով, որի որոշմամբ եւ նախաձեռնությամբ էլ պետք է տեղի ունենան Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումները: Տեղի կունենան քաղաքական, կրոնական, մշակութային եւ ակադեմիական ուղղվածությամբ միջոցառումներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Բուենոս Այրեսի Սան Անդրեսի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանը շեշտում է, որ միջոցառումների նպատակն է քարոզչական լայն արշավ նախաձեռնել ամբողջ…

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը սատարում է Ռոբերտ Դոլդի թեկնածությունը

ԱՄՆ Իլինոյսի նահանգի կոնգրեսի առաջիկա ընտրություններում Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը սատարում է ամերիկահայերին հուզող խնդիրների երկարամյա ջատագով Ռոբերտ Դոլդի թեկնածությունը: «Պարոն Դոլդը երկար տարիներ եղել է ամերիկահայերի համար կարևորություն ունեցող խնդիրների հզոր պաշտպանը և ապացուցել է, որ հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանության բարեխիղճ խաչակիր և արդարության ջատագով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Իլինոյս նահանգի Հայ դատի…

ԼՂՀ ՀՅԴ-ականները դեռևս զբաղված են ընտրական օրենսգրքով

ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ԱԺ կրթության եւ գիտության հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ այժմ իրենց առաջնահերթություններից է ԼՂՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումը, քանզի 2015 թվականի ապրիլին Արցախում ԱԺ ընտրություններ են: Իսկ ահա դրանից հետո արդեն ԼՂՀ ԱԺ-ում կքննարկվի Սահմանադրական բարեփոխումների հարցը: -Պարոն Սարգսյան, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում անդրադառնալով հայ- թուրքական…

Իշխանության հետ կոալիցիա կազմելը բացառվում է

«Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» բացառում է գործող իշխանության հետ կրկին կոալիցիա կազմելը, չնայած որ կոալիցիայից դուրս գալու պատճառ հանդիսացող հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ-ից հետ կանչելու հնարավորության մասին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Իշխանության հետ կոալիցիա կազմելը պարզապես բացառվում է, ինչ վերաբերում է կոնկրետ խնդիրների հետ կապված մեր գործունեությանը, ապա համագործակցության կենտրոնում սահմանադրական փոփոխություններն են,…

Սիրիայի հայաշատ մի շարք համայնքները դատարկվել են

Սիրիայի երբեմնի մոտ հարյուրհազարանոց հայկական համայնքից այսօր տարբեր հաշվարկներով մնացել է 20-30 հազար մարդ: Սիրիայի հայաշատ համայնքներից տեղահանվածներից շատերն ապաստանել են Սիրիայի քիչ թե շատ ապահով համարվող բնակավայրերում։ Սիրիայից չեն հեռացել հիմնականում այն ընտանիքները, որոնք բավարար միջոցներ չունեն։ Այս օրերին Երևանում է Հալեպի հայկական համայնքի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը։ «Ազատության» հետ զրույցում նա թվարկեց Սիրիայի մի…

Ղարաբաղի միջազգային ճանաչումը առաջնահերթություն է Հայ դատի համար

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը «Ազատության» հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործն այլևս առաջնահերթություն է իրենց կառույցի համար: «Սա Ձեր կազմակերպության նոր օրակա՞րգն է, որքանո՞վ եք Դուք կարևորում սա: Միացյալ Նահանգները կարո՞ղ է մի օր ճանաչել Ղարաբաղի անկախությունը», – այս հարցին Քեն Խաչիկյանը պատասխանեց․…

Եվրամիությունը գնալով ավելի ակտիվ ճնշում է գործադրում Բաքվի վրա

Հակառակ ՙնավթային՚ դիվանագիտությանը` Եվրամիությունը գնալով ավելի ակտիվ ճնշում է գործադրում Բաքվի վրա մարդու իրավունքների հարցում Եվրոպայի հայկական կազմակերպություններն իրենց ներդրումն են ունենում Ադրբեջանի նկատմամբ բանաձևերի ընդունման հարցում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է Եվրոպայի ՙՀայ Դատի՚ գրասենյակի ներկայացուցիչ Պետո Դեմիրճյանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Եվրախորհրդարանը բավականին կոշտ բանաձև է ընդունել Ադրբեջանի նկատմամբ` կապված այդ երկրում…

Պետությունը պետք է այնպես անի, որ սփյուռքահայ ներդրողներն այստեղ խնդիրներ չունենան

«Անշուշտ, սփյուռքահայերը պատրաստ են իրենց անձնական միջոցները բերել Հայաստան և գործեր հիմնել այստեղ, բայց, դժբախտաբար, հնարավորությունները մի քիչ ավելի դժվար են: Պետությունը պետք է լուծի այդ հարցերը, որ սփյուռքահայերը այստեղ դժվարությունների, խոչընդոտների չհանդիպեն, ինչպես հիմա է»,- Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՕՄ կենտրոնական վարչության ատենապետ Վիկի Մարաշլյանը՝ հավելելով, թե ուրախ է, որ…

Սփյուռքահայ գործարարները շատ չեն գալիս Հայաստան, քանի որ վստահության, օրենսդրության հարցեր կան

«Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովին ներկա Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Անդրանիկ Գասպարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ քննակումներից զատ՝ պետք է տեսնեն, թե հետագայում այդ քննարկումներն ինչ ընթացք պետք է ունենան: «Եթե սրանով բավարարվենք, ոչ մի տեղ չենք հասնելու: Այս օրերի քննարկումները պետք է ցույց տան, թե որքան լրջությամբ պետք է զբաղվենք հարյուրամյակի ոգեկոչումներով, սիրիահայությանը դեպի…

Այս համաժողովը կլինի Հայաստան-Սփյուռք կապերը սերտացնելու եւ կարծիքների փոխանակման համաժողով

«Հայկական ժամանակ» օրաթերթի զրույցը Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանի հետ, Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովից առաջ – Պարոն Դեմիրճյան, Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի օրակարգին ծանոթացե՞լ եք եւ ինչպիսի՞ տպավորություն ունեք: – Ծրագիրը բավական հագեցած է: Հիմնականում խոսվելու է, թե ինչպես պետք է համատեղվեն Ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող աշխատանքները: Սիրիահայերի խնդիրները պետք է քննարկվեն, կա հայկական…