Հ.Յ.Դ.-ի մասին

Հանդիպում բարեփոխումների հանձնաժողվի հետ

ՀՅԴ Արցախի կառույցն արձագանքել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի՝ ներկայացված Սահմանադրության նախագիծը քննարկելու առաջարկին: Նոյեմբերի 21-ին ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչները, այդ թվում՝ Արցախի ԿԿ անդամներ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ եւ մի շարք ընկերներ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ քննարկել են Սահմանադրության վերաբերյալ ՀՅԴ կառույցի կողմից ներկայացված գրավոր առաջարկները: ՀՅ Դաշնակցության կողմից ներկայացված առաջարկների…

Մեր համագործակցությունը միայն դրական արդյունքներ է տալիս պետական աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու համար

ԼՂՀ Էկոնոմիկայի փոխնախարարը զբոսաշրջության հեռանկարների, Դաշնակցություն – իշխանություն համագործակցության եւ լրատվական դաշտի մասին – Պարոն Շահվերդյան, Արցախի տնտեսությունն այսօր զարգացման ինչպիսի՞ հեռանկարներ ունի: – Ես կխոսեմ միայն ինձ վերապահված ոլորտի՝ զբոսաշրջության զարգացման մասին: Պետք է ասեմ, որ ըստ վիճակագրական տվյալների՝ զբոսաշրջության թողած ազդեցությունը տնտեսության վրա կազմում է ներքին համախառն արդյունքի 3%-ը, որն, ինչ խոսք, կարևոր…

Երեւանում կայացավ Դաշնակցության՝ ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը

Այսօր ՀՅԴ ԳՄ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ Դաշնակցության` ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանական պատվիրակությունների հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանին և Արցախին վերաբերող մի շարք խնդիրներ: Հանդիպումից հետո Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը նշեց, որ իրենց խորհրդարանական խմբակցության տարեկան ծրագրով նախատեսված է տարեկան երկու հանդիպում: «Արցախի ԱԺ Դաշնակցության խմբակցության նախաձեռնությամբ՝ առաջին հանդիպումը որոշեցինք կայացնել…

Մեկնաբանում է Արթուր Աղաբեկյանը

Tert.am-ի հետ զրույցում Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն անդրադառնում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկությանը, Սամվել Բաբայանի՝ առաջնագծի մասին հայտարարություններին, «Մարտիկ» հիմնադրամի միջոցներին, «1000 դրամ նախագծին», իր ապաքաղաքական ապագային և այլ հարցերի: -Պարո՛ն Աղաբեկյան, բանակում իրականացված այս փոփոխությունները` Սեյրան Օհանյանի պաշտոնանկություն, Խաչատուրովի` ԱԽ տեղափոխություն, ՊՆ-ում քաղաքացիական անձանց ներգրավում, ինչպե՞ս եք գնահատում: -Ցանկություն չունեմ քաղաքական…

ԼՂՀ նախագահն ընդունել է Լևոն Մկրտչյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին: Քննարկվել են կրթության եւ գիտության ոլորտում երկու հայկական հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության հետ նման փոխգործակցությունը մեծապես նպաստում է Արցախում կրթության եւ գիտության ոլորտի զարգացմանը եւ տվյալ բնագավառում առկա խնդիրների արդյունավետ լուծմանը:…

Եռամիասնության մի ոտը կաղ է..

Հայաստանի եւ Արցախի Հանրապետության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 20-ին Երեւանում մեկնարկած լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի մասին Արցախի լրագրողները տեղյակ չէին եւ չեն մասնակցել: Արցախի լրագրողները մասնակցել են միայն համաժողովի Ստեփանակերտի օրերին: Այն էլ՝ «հրավիրված էին» ոչ թե համաժողովի կազմակերպիչների կամ Արցախի ժուռնալիստների միության նախագահի կողմից, այլ «Արցախպրեսս» անկախ լրատվական գործակալության առանձնահատուկ արտոնություններ վայելող տնօրեն Վահրամ…

Ինչքան Թուրքիան հեռու մնա հիմնահարցից, այնքան ավելի հեշտ լուծում կունենա

Հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին, լրագրողների հետ ճեպազրույցում Լավրովը կարևորեց Թուրքիայի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այս, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») միջազգային լրատվական գործակալությանը տված հարցազրույցի մասին «Ապառաժ»-ը զրուցեց ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանի հետ: «Անկեղծ ասած ՌԴ արտգործնախարար…

Զրույց ընթերցողի հետ

Հարգելի պատճառներից ելնելով` «Ապառաժ» թերթը մեկ ամիս ուշացումով է լույս տեսնում: «Ապառաժ»-ի նախկին խմբագիր Հերմինե Ավագյանն ունեցավ զույգ արու զավակ, որի համար շնորհավորում ենք իրենց ընտանիքին: Սեպտեմբեր ամսից խմբագիր նշանակվեցի ես: Պետք է ավելացնեմ նաեւ, որ մեր թղթակից Արմինե Նարինյանը եւ պատասխանատու քարտուղար Անուշ Աթամալյանն այս ընթացքում ամուսնացել են: Արմինե Նարինյանը թողել է թղթակցային աշխատանքը,…

Քաղուժերը պետք է կողմնորոշեն հանրությանը՝ սահմանադրական փոփոխություններում որն է լավ կետ, որը՝ վատ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները ներկայացված սահմանադրական հայեցակարգի վերաբերյալ դեռևս առաջարկություններ չեն հնչեցրել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը՝ նշելով, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը ԱԺ չի ներկայացվել: Խորհրդարանի փոխխոսնակն ասաց, որ օրինագիծն ամենայն հավանականությամբ կներկայացվի նոյեմբերի վերջին: Ինչ վերաբերում է հանրային քննարկումներին, ապա Վահրամ Բալայանն ասաց, որ ոչ բոլորն…

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի պատասխանատուն ուղեկցում էր Արցախի պատվիրակության անդամներին

Սեպտեմբերի 27-ին Բելգիա աշխատանքային այցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավորներ Դավիթ Մելքումյանը եւ Հայկ Խանումյանը Եվրախորհրդարանի շենքում հանդիպում են ունեցել Եվրամիություն – Հայաստան բարեկամության խմբի ղեկավար կազմի հետ՝ խմբի նախագահ Էլենի Թեոխարուսի գլխավորությամբ։ Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Եվրոպա փոխհարաբերությունները, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:…