Հ.Յ.Դ.-ի մասին

Մեր ժողովուրդը որոշել է՝ մենք անկախ ենք, իսկ վերջին պատերազմը լուրջ ապացույց էր, որ կենսունակ ենք

Սա երկրորդ ժամանակն է, երկրորդ հնարավորությունը, երբ Հայաստանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Գեորգի Պետրոսյանը՝ շեշտելով, որ այս հարցում վրիպում թույլ տալ չի կարելի: «Եթե ԼՂ անկախությունը չի ճանաչվել ուղիղ պատերազմի ժամանակ, ապա հարցն անցնում է երկարատև բանակցային գործընթացի»,- նշեց Պետրոսյանը: ԼՂ ԱԳ նախկին նախարարն ասաց, որ…

ԼՂՀ խորհրդարանը Օսմանյան կայսրությունում հույների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն է ընդունել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարությամբ են հանդես եկել, որով դատապարտում են Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը։ Հայտարարությունում ասվում է. – Հիմք ընդունելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները և ցեղասպանությունը դիտարկելով որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն, – Համոզված լինելով, որ ցեղասպանությունների ճանաչումը և դատապարտումը թույլ կտա կանխել նոր ոճրագործությունները, – Արձանագրելով հայ և…

Քննարկել են ԼՂ խնդրի կարգավորման հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին եւ ներհայկական գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Սոցինտերնում համոզված են, որ Ղարաբաղի հիմնախնդիրը միայն խաղաղ ճանապարհով պետք է լուծվի

Մայիսի 9-11-ը Արցախում կայացավ Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների հերթական խորհրդաժողովը: Խորհրդաժողովին մասնակցում էր նաեւ Սոցինտերնի փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանը, ով պատասխանեց «Ապառաժ»-ի թղթակցի հարցերին: – Գաղտնիք չէ, որ թուրքական գործոնը մեծ է ղարաբաղա-ադրբեջանական վերջին պատերազմում, եւ Թուրքիան էլ ակնհայտորեն իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին: Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցությունը Սոցինտերնի անդամ է.…

Ընկերային հանդիպում ՀՅԴ Հայ դատի գրասենյակների ներկայացուցիչների հետ

Մայիսի 10-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» գրասենյակում ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ կայացավ հանդիպում ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների մի շարք ներկայացուցիչների հետ: ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր- Խաչատրյանը խոսեց Հայ Դատի գրասենյակների գործունեության մասին՝ նշելով այն առաջնահերթ խնդիրները, որոնց շուրջ այսօր ծավալվում է Հայ Դատի աշխարհասփյուռ կառույցների գործունեությունը: Հարցադրումներ եղան…

ԼՂՀ-ն բանակցային կողմ դարձնելու ամենահարմար պահն է

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանն Արցախում Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման հնարավոր հեռանկարներին, Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ճանաչման արդյունքում դեպքերի ակնկալվող զարգացումներին և մի շարք այլ հարցերի: Ըստ Իշխանյանի` ցանկացած ռազմական կոնֆլիկտի վերջակետը խաղաղ կարգավորումն է, ռազմական գործողությունները հարատեւ չեն կարող լինել: «Մեզ համար մի բան հստակ…

Արցախն Ադրբեջանի մաս կազմելու հարցը պետք է բացառվի հանրության կողմից

«Ապառաժ»-ը զրուցել է Արցախի մայրաքաղաքում ընթացող Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի մասնակից, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանի հետ: – Այս տարի, Ցեղասպանության 101 ամյակի շեմին ականատես եղանք նոր վայրագության՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, որը, եթե հայ զինվորի կողմից չկասեցվեր, կհանգեր նոր ցեղասպանության: Ի՞նչ աշխատանքներ է տանում այսօր Հայ Դատի…

Դե ֆակտո ԼՂ-ն ՀՀ-ին միացել է, այսօր այդ գործընթացի իրավաբանական ձևակերպումներն ենք փնտրում, որպեսզի դե յուրե ամրագրենք

Ապրիլյան քառօրյա պատերազմը սկսելուց հետո ստեղծվել է ռազմաքաղաքական այնպիսի իրադրություն, որի հետևանքով ձևախեղվել է բանակցային ողջ գործընթացը, դադարել է հակամարտության երկու կողմերի միջև կապը: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: Վերջինս նշել է, որ Ադրբեջանի նմանօրինակ հայտարարություններին պետք է տալ համարժեք պատասխան, որոնցից…

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողով Արցախում

Մայիսի 9-ին ԼՂՀ ԱԺ նիստերի դահլիճում կայացավ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի երկրորդ նիստը, որը վարում էր ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը: Նիստի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան պատերազմի նահատակների հիշատակը: Ողջունելով ներկաներին՝ Դավիթ Իշխանյանը նշեց, որ ինչպես 25 տարի առաջ, այնպես էլ ապրիլյան պատերազմին հաջորդող…

Արցախում տոնել են եռատոնը

Արդեն 24 տարի է՝ մայիսի 9-ը հայ ժողովուրդը նշում է որպես ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օր, այլև՝ հայ ժողովրդի համար ճակատագրական մեկ այլ հաղթանակի` Շուշիի ազատագրման եւ բանակի կազմավորման օր: Մայիսի 9-ին Ստեփանակերտի Հուշահամալիրում Արցախի բարձրաստիճան ղեկավարությունն ու արցախցիներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհված ազատամարտիկների հիշատակին՝ ծաղկեպսակ ու ծաղիկներ դնելով Երկրորդ աշխարհամարտում…