Հ.Յ.Դ.-ի մասին

Հանդիպում «Նոր սերունդ» եւ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական կազմակերպությունների անդամների հետ

Օգոստոսի 11-ին ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանն ընդունել է ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» եւ Նիդեռլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունների անդամներին: Հանդիպման ընթացքում Դավիթ Իշխանյանն ամփոփ տեղեկություններ է ներկայացրել Արցախի քաղաքական եւ տնտեսական ներկա վիճակի վերաբերյալ, խոսել է արտաքին քաղաքական դաշտում ՀՅԴ կատարած աշխատաքների եւ անելիքների մասին: Հանդիպման վերջում…

Լիբանանի ՀՅԴ պատանեկանն այցելել է Բերձորի հուշահամալիր

Մայր հայրենիքի կարոտը շատերին է տուն կանչում: ՀՅԴ Լիբանանի կառույցի նախաձեռնությամբ կուսակցության պատանեկան միության մոտ 140 պատանիներ ժամանել են Արցախ: Օգոստոսի 5-ին Լիբանանի մեր հայրենակիցներին Բերձորում դիմավորեցին ՀՅԴ Քաշաթաղի կոմիտեության անդամները և ուղեկցեցին Արցախյան գոյամարտի նահատակների հիշատակին նվիրված հուշահամալիր: Պատանիները, 12 խմբապետերի եւ ընդհանուր պատասխանատու Սաքո Արաբօղլյանի գլխավորությամբ, հուշահամալիրում ծանոթացան Արցախյան հերոսամարտի պատմությանն ու իրենց…

ՀՅԴ Ամերիկայի արեւմտյան շրջանի երիտասարդների նախաձեռնությամբ ճամբարներ են կազմակերպվել Արցախում

Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի կրթօջախում ՀՅԴ Արեւմտյան ամերիկայի մասնաճյուղը, Արցախի երիտասարդական միության հետ համատեղ կազմակերպել են պատանեկան ճամբար: Հիմնական նպատակն է՝ պատանիներին ազգային դաստիարակություն մատուցելը, կազմակերպվածություն ու կարգապահություն սովորեցնելն, ինչպես նաեւ Սփյուռքի եւ Արցախի միջեւ ամուր կապ հաստատելը: Նման ձեւաչափով ճամբարները հզոր հայրենիք ստեղծելու գրավականներից են, նշում են կազմակերպիչները: Այն անհրաժեշտ է ինչպես Արցախի պատանիներին,…

ՀՅԴ ճամբարները կամուրջ` հայրենիքի եւ սփյուռքի միջեւ

ՀՅԴ կողմից իրականացվող երիտպատանեկան ճամբար-բանակումների ծրագիրը որ մեկնարկել է 1993 թվականից, երբ Արցախում պատերազմը դեռ ավարտված չէր: Ճամբարների կազմակերպման առաջին տարիների հիմնական նպատակն էր Արցախի պատանիների համար հետաքրքիր առօրյայի ապահովումը: ՀՅԴ կառույցների կողմից կազմակերպած առաջին պատանեկան բանակումը՝ սկաուտական անվան տակ կայացել է 1994թ. օգոստոսին՝ Մարտունու շրջանի Աշան գյուղում, իսկ առաջին երիտասարդական բանակումը՝ 1993թ. մայիս-հունիս ամիսներին՝…

Արցախի ԱԺ խմբակցությունները կոչ են արել ԵԽԽՎ-ին թույլ չտալ խեղաթյուրված բանաձևի ընդունումը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն», «Շարժում-88», «Վերածնունդ» խմբակցությունները հունիսի 18-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` կապված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից նախնական հավանության արժանացած «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցում եւ դրան կից բանաձևի նախագծում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տեղ գտած անընդունելի ձեւակերպումների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:…

Ձևավորվել են ԼՂՀ ԱԺ խմբակցությունները

Հունիսի 10-ին ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի 1-ին նստաշրջանի եզրափակիչ նիստում հրապարակվել են խորհրդարանի խմբակցություններն ու դրանց կազմը: «Դաշնակցություն» խմբակցություն – 7 անդամ Խմբակցության նախագահ՝ Իշխանյան Դավիթ Քարտուղար՝ Մնացականյան Ռիտա Պետրոսյան Գեորգի Սարգսյան Արմեն Բալայան Վահրամ Գաբրիելյան Ալյոշա Հովհաննիսյան Լեռնիկ «Հայրենիք» խմբակցություն- 15 անդամ Խմբակցության նախագահ՝ Թովմասյան Արթուր Քարտուղար՝ Դադայան Ռամելա Հյուսնունց Ռուդիկ Ավանեսյան Արպատ…

ՀՅԴ անդամների եւ համակիրների համաարցախյան հավաք Հադրութի շրջանում

Մայիսի 30-ին Հադրութի շրջանում ՀՅԴ Արցախի ԿԿ նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցության անդամների եւ համակիրների համաարցախյան հավաք: Ներկաներին ողջունեց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության նախագահ Դավիթ Իշխանյանը, ով նախ շնորհավորեց բոլորին Հայաստանի Առաջին Հանրապետության ու հայկական պետականության վերակերտման օրվա՝ մայիսի 28-ի կապակցությամբ՝ կարևորելով 1918 թվականի մայիսի 28-ի դերն ու նշանակությունը հայ ժողովրդի…

Հայտնի են ԼՂՀ Աժ նախագահի եւ փոխնախագահի անունները

Այսօր, մայիսի 21-ին տեղի է ունեցել ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի անդրանիկ նիստը: Արդեն հայտնի են ԱԺ նախագահի եւ փոխնախագահի անունները: Աժ նախագահի պաշտոնում գաղտնի քվեարկության արդյունքում, 28 կողմ եւ 5 դեմ ձայների հարաբերությամբ, ընտրվեց ԱԺԿ պատգամավոր Աշոտ Ղուլյանը, իսկ փոխնախագահի պաշտոնում առաջադրվեց ՀՅ Դաշնակցության պատգամավոր Վահրամ Բալայանը, ով 30 կողմ եւ 2…

Մենք քաղաքական մուրացկանությամբ չենք զբաղվում

Մայիսի 18-ին armtimes.com լրատվական կայքին տված հարցազրույցում «Ազատ հայրենիք» կուսակցության փոխնախագահ, ԼՂՀ 5-րդ գումարման ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, անդրադառնալով 2017 թվականին ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրություններին, նշել է, որ Արցախի երեք քաղաքական ուժերը՝ ԱԺԿ-ն, ԱՀ-ն եւ ՀՅԴ-ն սատարելու են այն թեկնածուին, ով իրենց կողմից առաջադրված է լինելու: ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ի պատասխան վերջինիս…

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր վստահել եւ հավատացել են Դաշնակցությանը

Aparaj.am-ի հարցին պատասխանում է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: – Պարոն Իշխանյան, Արցախում ավարտվեց եւս մեկ քաղաքական գործընթաց՝ ԼՂՀ ԱԺ 6-րդ գումարման ընտրությունները. ինչպիսի՞նն է Ձեր գնահատականը, որքանո՞վ արդարացան ՀՅԴ ակնկալիքները: – Մայիսի 3-ին կայացած ԼՂՀ ԱԺ հերթական ընտրություններն, իմ դիտարկմամբ, անցել են առանց լուրջ ընտրախախտումների, նորմալ մթնոլորտում, ժողովրդի մոտ առկա էր բարձր տրամադրություն…