
Ս.թ. մայիսի 4-ին տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցության Արցախի ԿԿ-ի նիստը, որի ընթացքում քննարկվեց 2015 թվականի մայիսի 3-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքները: ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հաստատեց. 1. ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ ընտրությունները պետք է համարել առաջխաղացում մեր երկրում ժողովրդավարության սկզբունքների արմատավորման եւ պետականության կայացման գործում : Դրա վառ ապացույցը ընտրություններին մասնակցած 7 կուսակցություններից 5-ի նվազագույն շեմի…















