
Թեև Արցախում Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հրապարակային քննարկումներ չեն եղել, ընդամենը Հայաստանում փոփոխությունների ֆոնին հատուկենտ տեսակետներ կամ հոդվածներ են հայտնվում, բայց այստեղ ևս խնդիրը հասունացած է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակցության» Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: «Արցախում 2017-ին մենք կունենանք 10 տարեկան Սահմանադրություն, և այդ իսկ առումով ունեցել ենք որոշ, այսպես…















