Հ.Յ.Դ.-ի մասին

Մենք հասնելու ենք մեր վերջնական նպատակին

23 տարի առաջ սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետությունը հռչակեց իր անկախությունը: Վաղ առավոտից մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկել են անկախության տոնին նվիրված միջոցառումների շարքը: Հայկական երկու հանրապետությունների նախագահները բազմամարդ երթով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից շարժվեցին Ստեփանակերտի հուշահամալիր որտեղ էլ ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին Հաղթանակը խորհրդանշող հուշաքարի պատվանդանին, եւ ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի ազատության համար հերոսաբար զոհված տղաների շիրիմներին: Այնուհետեւ հայկական…

ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձի միջոցառումները կավարտվեն տոնական համերգով Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձի տոնական միջոցառումների կազմակերպման և համակարգման կառավարական հանձնաժողովի օգոստոսի 5-ին կայացած առաջին նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համապատասխան գերատեսչությունների պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել են միջոցառումների նախապատրասության հետ կապված մի շարք հարցեր: Տոնական օրերին տարաբնույթ միջոցառումներ են…

ԼՂՀ ԱԺ խմբակցությունների եւ պատգամավորական խմբի հայտարարությունը

Հայտարարություն Ս.թ. հուլիսի 15-ին Մոսկվայում բերման է ենթարկվել հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանը: Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի միջնորդությամբ, դատարանը նրա հանդեպ խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը եւ նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար: Մենք առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով եւ ձեռնպահ ենք մնում նաեւ քաղաքական գնահատականներից: Լինելով հայրենասեր մարդ, Լեւոն Հայրապետյանը տարիներ շարունակ…

Այդ ձերբակալությունը մտահոգիչ է

«Որեւէ հայ կամ, առավել եւս, ղարաբաղցի, չեմ կարծում, որ անտարբեր լինի Լեւոն Հայրապետյանի ձերբակալության նկատմամբ, ու այդ ձերբակալությունը բավական լուրջ մտահոգություն է առաջացրել»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: Նա ասաց, թե, հեռու լինելով ամեն ինչ անձնավորելուց կամ անձերի դերակատարությունը շատ մեծացնելով հանդերձ, ինչ-ինչ հարցերի ավելի խորը կարեւորություն տալուց, պետք…

Քաշաթաղն իմ հայրենիքն է

Երեկ Բերձորում և Կովսականում մեկնարկել է Լիբանանի ՀՅԴ Զավարյան ուսանողական միության կազմակերպած ճամբարները: Արդեն 10 տարի է ինչ Զավարյանականները «Քաշաթաղը իմ հայրենիքն է» ծրագրով հանդես են գալիս նման նախաձեռնությամբ՝ ճամբարներ անցկացնում Արցախի Քաշաթաղի շրջանում: Այս տարի ՀՅԴ Զավարյան ուսանողական միությունը ճամբարներ է անցկացնում նաև Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում: Ինչպես Aparaj.am-ին տեղեկացրեց Լիբանանից ժամանած խմբի պատասխանատու…

Արցախում մեկնարկել են Դաշնակցության ճամբարները

Արցախում բացվել են արդեն ավանդական դարձած Դաշնակցության պատանեկան ճամբարները: Արդեն 4-րդ տարին է ինչ տարբեր երկրներից Արցախ ժամանած սփյուռքահայ երիտասարդները ՀՅԴ Արցախի երիտասարդական միության հետ համատեղ ճամբարներ են անցկացնում Արցախի տարբեր բնակավայրերում: Այս տարի ճամբարների մեկնարկը տրվեց Մարտունի քաղաքից, որտեղ մոտ 100 երեխաներ յուրովի անցկացնում են ամառային հանգիստը` ոչ միայն ուրախ ժամանց անցակացնելով, այլեւ ճամբարի…

Արցախի պաշտպանունակությունը պայմանավորված չէ անձերով

«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը -Հայաստանի հանրությունը բառացիորեն ցնցված է իր ղարաբաղանպաստ գործունեությամբ, Արցախում իրականացրած հայրենաշեն ծրագրերով հայտնի Լեւոն Հայրապետյանի ձերբակալության փաստով. դա դիտվում է որպես մարտահրավեր՝ ուղղված առաջին հերթին Արցախի ժողովրդին եւ պետականությանը։ Հավատո՞ւմ եք, որ պրն Հայրապետյանին ներկայացված մեղադրանքն իրավական դաշտում է։ -Այս պահին ձեռնպահ կմնամ…

ՀՅԴ-ն կամուրջ է ներդրողների եւ Արցախի միջեւ

ՀՅԴ-ն գաղափարական եւ իրական ներուժ ունեցող միակ քաղաքական ուժն է հայ իրականության մեջ, որը ոչ միայն կարեւոր դեր է ունեցել Արցախյան շարժման եւ ազատագրման կազմակերպման ու պայքարի մեջ, այլեւ այսուհետ նույնպես կարող է կարեւոր դեր խաղալ Արցախի զարգացման գործում: Հայ իրականության մեջ ՀՅԴ-ն աշխարհի միակ քաղաքական կառույցն է, որը ներկայացված է աշխարհի երեք տասնյակից ավելի…

Արցախի նախագահը ընդունել է ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի ԿԿ ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանի գլխավորած պատվիրակությանը

Հուլիսի 9-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի ԿԿ ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանի գլխավորած ամերիկահայ գործարարների պատվիրակությանը եւ քննարկել Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Արցախի նախագահի կողմից կարեւորվել է Սփյուռքի ներդրումն Արցախի զարգացման եւ շենացման գործում՝ արժեւորելով նաեւ սփյուռքահայ գործարարների դերը մեր հանրապետությունում ժամանակակից բիզնես մշակույթի ձեւավորման մեջ: Հանդիպմանը…

Արցախում է Վիգեն Հովսեփյանի գլխավորած սփյուռքահայ գործարարների պատվիրակությունը

Մի խումբ գործարարների հետ Արցախում է ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի ԿԿ ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանը: Այսօր առավոտյան Վիգեն Հովսեփյանի գլխավորած սփյուռքահայ գործարարների պատվիրակությունը հանդիպում ունեցավ ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Արթուր Աղաբեկյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ԼՂՀ ֆինանսների փոխնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը եւ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության եւ պատմական միջավայրի…