Հ.Յ.Դ.-ի մասին

ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Նոր Հարավային Ուելսի ԱԺ պատգամավորներին և Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներին

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 17-ին ընդունել է Ավստրալիայի Միության Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավորների և Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների համատեղ պատվիրակությանը, որը նախօրյակին Արցախ է ժամանել կարճատև ճանաչողական այցով։Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել նրանց այցի առթիվ։ «Մեզ համար շատ ոգևորիչ…

Նոր հարավային Ուելսի Խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Արցախի Հանրապետություն

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնի պատվիրակությունն այսօր այցելել է Արցախի Հանրապետություն: Ինչպես «Ապառաժ» -ի լրագրողին հայտնել է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներն Արցախի Հանրապետություն են այցելել Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների նախաձեռնությամբ եւ ուղեկցությամբ: Պատվիրակությանը Շուշիում դիմավորել է ԼՂՀ…

Մենք դիմակայելու եւ հզորանալու խնդիր ունենք

Ռուս-ադրբեջանական գործարքի հայկական զուսպ արձագանքները զարմացնում են Արթուր Աղաբեկյանին, ով մինչև ԼՂՀ փոխվարչապետ լինելը նախ Արցախյան ազատամարտի մասնակից է և երկար տարիներ զբաղեցնում էր ՀՀ Պաշտպանության փոխնախարարի պաշտոնը: Ընդհանրապես, ըստ նրա իշխանությունների և վերլուծաբանների ակնհայտ զսպվածությունն ադեկվատ չէ մեր ռազմավարական դաշնակից պետության դավաճանական գործարքին: Բայց այս իրավիճակում էլ Արթուր Աղաբեկյանը չի տեսնում հկառակորդ ուժերի անհավասարակշռություն,…

Երկու ամսում իրացվել է Ազգային վիճակախաղի շուրջ 120 000 տոմս

ԼՂՀ-ում կազմակեպված ազգային վիճակախաղի շուրջ 120 000 տոմս արդեն իրացվել է, որից 70 000-ը միայն Սփյուռքում: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասել է գաղափարի համահեղինակ ու իրականացնող ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: «Ուսումնասիրելով այն պետությունների փորձը, որտեղ լոտոները, շահումով խաղերը պետության գործառույթների մեջ են, կայացրինք որոշում՝ ԼՂՀ-ում կազմակերպել և անցկացնել ազգային վիճակախաղ: Մինչ օրս երբեք և…

ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի նիստը

Հուլիսի 4-ին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հրավիրել է հերթական նիստը: Կենտրոնական կոմիտեն քննարկել է երկրի ներքին, սոցիալ-տնտեսական կյանքի եւ արտաքին քաղաքականության շուրջ հարցեր: ԿԿ-ն առանձնաբար անդրադարձել եւ հատուկ քննարկման նյութ է դարձրել ԼՂՀ արտգործնախարարի` երկրի արտաքին քաղաքականության շուրջ, ֆրանսիական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արտահայտած մտքերի եւ տեսակետների եւ, ընդհանրապես, երկրի արտաքին քաղաքականության շուրջ ռազմավարական նշանակության հարցեր:…

Զինադադար 1994թ. …Բախվող տեսակետներ

1994թ. մայիսի 5-ին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի, Ղրղզստանի Հանրապետության, ՌԴ ԴԺ եւ ԱԳՆ նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում, որի ավարտին Ադրբեջանի Միլի մեջլիսի, Հայաստանի Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ստորագրեցին Բիշքեքյան արձանագրությունը, որով կոչ էր արվում դադարեցնել կրակը 1994թ. մայիսի լույս 9-ի գիշերը: Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը նախապատրաստեց Անժամկետ հրադադարի…

ՀՅԴ կուսակցական խորհրդակցություն` ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ

Մայիսի 19-ին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՅԴ կուսակցական խորհրդակցություն Ստեփանակերտի հյուրանոցում: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՅԴ Արցախի ԿԿ-ն, ԼՂՀ Ազգային Ժողովի խմբակցությունը, ՀՅԴ Արցախի շրջանային կառույցների կոմիտեները, ԼՂՀ-ում դաշնակցական պետական պաշտոնյաները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՅԴ Արցախի կառույցի կազմակերպական կյանքին , շրջանային կառույցների , Ազգային Ժողովի խմբակցության գործունեության , ինչպես նաեւ ԼՂՀ…

Ազգային վիճակախաղ՝ հանուն Արցախի զարգացման

Ազատագրված շրջանների վերաբնակեցման վերաբերյալ ԼՂՀ-ում գործող aparaj.am կայքին հարցազրույց է տվել ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: – Պարո’ն Աղաբեկյան, կարելի՞ է ասել, որ ԼՂՀ վերաբնակեցումը օրակարգային հարց է իշխանությունների սեղանին: Ի՞նչ կարող ենք արձանագրել այս առումով: – Լեռնային Ղարաբաղի իշխանությունները առկա մարտահրավերների շարքից թիվ մեկ մարտահրավեր են դիտարկում բնակչության թիվը, և նրա կայուն աճը: Բոլոր ժամանակներում…

Ջահերով երթ Արցախում

Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի երիտասարդական եւ Արամ Մանուկյան ուսանողական միությունների նախաձեռնությամբ ապրիլի 23-ին, ժամը 20:00-ին, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից մեկնարկեց ավանդական դարձած ջահերով պահանջատիրական երթը` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. տեղեկացնում է karabakh-open.info-ն: Ստեփանակերտում ջահերով երթին միանացան ՀՅԴ Արցախի երիտասարդական միության շրջանային կառույցները, ինչպես նաեւ Արցախում գործող հասարակական կազմակերպություններ եւ քաղաքացիներ

Խորհրդակցություն ՀՅԴ գրասենյակում

Այսօր ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի գրասենյակում տեղի է ունեցել քաղաքական խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի անդամ Գեորգի Պետրոսյանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամներ, ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ Ազգային Ժողովի խմբակցության պատգամավորներ, կուսակցական ընկերներ: Հայաստանի Հանրապետությունում նախագահական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական իրավիճակի մասին ելույթով հանդես է եկել Արա Պուլուզյանը, ով մասնավորապես ներկայացրել է ՀՀ-ում տիրող…