Ղեկավար մարմիններ

Կիսանախագահական եւ նախագահական մոդելներն անընդունելի են մեզ համար

Արցախում կառավարման նախագահական եւ կիսանախագահական համակարգերը մեզ համար ընդունելի չեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը: «Մենք մեր տեսակետն արդեն ներկայացրել ենք եւ հիմնավորված կերպով արտահայտել, որ մեր մոտեցումները բխում են «Դաշնակցության» հիմնական սկզբունքներից եւ չեն կարող տարբերվել այն սկզբունքներից, որոնք ծավալել էր ՀՅԴ-ն Հայաստանում, այն է՝ խորհրդարանական համակարգի…

Որակյալ կրթությունն ունենալն առաջնահերթ պայման

«Յուրաքանչյուր ազգ դասավորում է իր կրթական համակարգն իր ազգային կրթակարգով, եւ մենք պարտավոր ենք մեր ազգային կրթակարգում տանք կրթության մեր տեսլականը»,- այս խոսքերով է իր ելույթը սկսել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ հունիսի 17-ին Արցախի պետական համալսարանում տեղի ունեցած ԼՂՀ կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Ըստ Լեւոսն Մկրտչյանի՝ կրթական համակարգի հիմնական…

ԼՂՀ նախագահը Պիետ դե Բրույնի հետ քննարկել է ԵԽԽՎ-Արցախ կապերը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հանդիպում է ունեցել Բելգիայի խորհրդարանի եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամ Պիետ դե Բրույնի հետ եւ քննարկել ԵԽԽՎ-Արցախ կապերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանն արժեւորել է նման քննարկումները՝ ընդգծելով, որ եվրոպական տարբեր պետությունների…

Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին: Քննարկվել են Արցախում գիտության ու կրթության զարգացմանը և այս ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Երախտագիտության նամակ` ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբին

Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանը երախտագիտության նամակ է հղել՝ ուղղված ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի հանձնախմբին: Նամակով նախագահն երախտիքի խոսք է ասել՝ օրերս Բելգիայի Թագավորությունում իր այցը նախաձեռնելու եւ կազմակերպելու համար, ինչպես նաեւ հայանպաստ գործունեություն ծավալելու կապակցությամբ:

ԼՂՀ միջազգային ճանաչումըէ նրա տարածքային ամբողջականությամբ, ոչ միայն մեչ ժողովրդի անվտանգության, այլեւ արժանապատվության հարցն է

– Ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ խախտվեց ԼՂՀ տարածքային ամբողջականությունը, և Սահմանադրությամբ ամրագրված մեր հողերն անցան թշնամուն: Արդյո՞ք մենք պետք է հաշտվենք կատարվածի հետ: – 1991-1994 թթ. Ղարաբաղյան ազատագրական պատերազմի տարիներին մեր ժողովրդին հաջողվեց մասամբ վերականգնել պատմական արդարությունը: Ազատագրվեց մեր հայրենիքի մի հատվածը, որտեղ հազարամյակների ընթացքում հայ մարդն իր քաղաքական, տնտեսական, մշակութային, մի խոսքով՝ հանրային կյանքն է…

Քննարկել են ԼՂ խնդրի կարգավորման հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին եւ ներհայկական գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Սոցինտերնում համոզված են, որ Ղարաբաղի հիմնախնդիրը միայն խաղաղ ճանապարհով պետք է լուծվի

Մայիսի 9-11-ը Արցախում կայացավ Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների հերթական խորհրդաժողովը: Խորհրդաժողովին մասնակցում էր նաեւ Սոցինտերնի փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանը, ով պատասխանեց «Ապառաժ»-ի թղթակցի հարցերին: – Գաղտնիք չէ, որ թուրքական գործոնը մեծ է ղարաբաղա-ադրբեջանական վերջին պատերազմում, եւ Թուրքիան էլ ակնհայտորեն իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին: Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցությունը Սոցինտերնի անդամ է.…

Ընկերային հանդիպում ՀՅԴ Հայ դատի գրասենյակների ներկայացուցիչների հետ

Մայիսի 10-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» գրասենյակում ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ կայացավ հանդիպում ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների մի շարք ներկայացուցիչների հետ: ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր- Խաչատրյանը խոսեց Հայ Դատի գրասենյակների գործունեության մասին՝ նշելով այն առաջնահերթ խնդիրները, որոնց շուրջ այսօր ծավալվում է Հայ Դատի աշխարհասփյուռ կառույցների գործունեությունը: Հարցադրումներ եղան…

ԼՂՀ-ն բանակցային կողմ դարձնելու ամենահարմար պահն է

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանն Արցախում Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման հնարավոր հեռանկարներին, Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ճանաչման արդյունքում դեպքերի ակնկալվող զարգացումներին և մի շարք այլ հարցերի: Ըստ Իշխանյանի` ցանկացած ռազմական կոնֆլիկտի վերջակետը խաղաղ կարգավորումն է, ռազմական գործողությունները հարատեւ չեն կարող լինել: «Մեզ համար մի բան հստակ…