Ղեկավար մարմիններ

Ընտրվել է ԼՂՀ գլխավոր դատախազ

Հոկտեմբերի 29-ին, ԼՂՀ Ազգային Ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց հանրապետության գլխավոր դատախազ եւ ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ: Քվեարկությանը մասնակցում էր 28 պատգամավոր: 24 կողմ, 2 դեմ եւ երկու անվավեր ձայների հարաբերակցությամբ ԼՂՀ գլխավոր դատախազ ընտրվեց Արթուր Արմենի Մոսիյանը:

Շահեն Մեղրյանը հերոս էր դեռ կենդանության օրոք

Մարտակերտում բացվեց Մեղրյանի հուշարձանը Հոկտեմբերի 24-ին, Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղում տեղի ունեցավ Արցախյան ազատամարտի հերոս, ՀՅԴ անդամ Շահեն Մեղրյանի հուշարձանի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյան, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Մեղրյանի ընտանիքը, ինչպես նաև մարտական ընկերները: ԼՂՀ…

ԼՂՀ նախագահը մասնակցել է ազգային հերոս «Բեկորին» նվիրված միջոցառմանը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին Ստեփանակերտի երիտասարդության եւ մշակույթի պալատում ներկա է գտնվել Արցախի հերոս, լեգենդար հրամանատար Աշոտ Ղուլյանի (Բեկոր) ծննդյան 55-ամյակին նվիրված միջոցառմանը: Երկրի ղեկավարը հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակը վառ պահելը, նրանց սխրանքները մատաղ սերնդին ներկայացնելը կարեւոր է համարել քաղաքական, բարոյական եւ դաստիարակչական տեսանկյուններից: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի…

Հանդիպում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեում

Երեկ ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի գրասենյակում հյուրընկալվել է Կիպրոսը ներկայացնող Եվրոպական Միության խորհրդարանի պատգամավոր, Եվրոխորհրդարանում Եվրամիություն–Հայաստան բարեկամության խումբի նախագահ դոկտ. Էլենի Թեոխարուսը: Էլենի Թեոխարուսին ուղեկցում էին իր օգնական Իոաննիս Խարալամպիտիսը եւ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբի նախագահ՝ Գասպար Կարապետյանը: Հանդիպմանը ներկա էին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամներ…

Բակո Սահակյանն ընդունել է

Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Հանդիպմանն արծարծվել են Եվրոպա-Արցախ փոխգործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է,…

ՀՅԴ-ն Աջակցելու է Արաքսի հովտի զարգացման ծրագրերին

Հոկտեմբերի 6-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ Բյուրոյի մի շարք ընկերներ եւ ՀՅԴ Հայաստանի կառույցի պատասխանատու ընկերներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրավերով այցելել են Արցախի հարավային թեւ: Այցելուներին ընկերակցում էին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամները՝ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը եւ Արթուր Աղաբեկյանը: ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Արաքսավանում կայացած հանդիպման ընթացքում ներկայացրել է Արաքսի հովտում իրականացվող ծրագրերը:…

Հանդիպում Բակո Սահակյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 6-ին այցելել է հանրապետության հարավային թեւ ու հանդիպել ՀՅԴ ղեկավար կազմի մի խումբ անդամների հետ՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի եւ Սփյուռքի մասնակցությունն Արցախում տարբեր ծրագրերի իրականացման գործում՝ նշելով, որ նման մոտեցումը հանդիսանում է…

ԼՂՀ ՀՅԴ-ականները դեռևս զբաղված են ընտրական օրենսգրքով

ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ԱԺ կրթության եւ գիտության հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ այժմ իրենց առաջնահերթություններից է ԼՂՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումը, քանզի 2015 թվականի ապրիլին Արցախում ԱԺ ընտրություններ են: Իսկ ահա դրանից հետո արդեն ԼՂՀ ԱԺ-ում կքննարկվի Սահմանադրական բարեփոխումների հարցը: -Պարոն Սարգսյան, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում անդրադառնալով հայ- թուրքական…

Դաշնակցություն խմբակցությունը ԱԺ-ում բարձրացրեց տրանսպորտի թանկացման հարցը

Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը: Օրակարգում ընդգրված առաջին ու թերևս ամենակարևոր հարցը Ընտրական օրենսգրքի նախագծին էր, որը ներկայացրեց ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը: Հեղինակը, հիմնավորելով օրենքի ընդունման անհրաժեշտությունը, նշեց, որ Արցախում գործող օրենսգիրքն ընդունվել է 2004 թվականին, և այս ընթացքում դրանով 4 համապետական և ՏԻՄ ընտրություններ են…

Մենք հասնելու ենք մեր վերջնական նպատակին

23 տարի առաջ սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետությունը հռչակեց իր անկախությունը: Վաղ առավոտից մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկել են անկախության տոնին նվիրված միջոցառումների շարքը: Հայկական երկու հանրապետությունների նախագահները բազմամարդ երթով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից շարժվեցին Ստեփանակերտի հուշահամալիր որտեղ էլ ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին Հաղթանակը խորհրդանշող հուշաքարի պատվանդանին, եւ ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի ազատության համար հերոսաբար զոհված տղաների շիրիմներին: Այնուհետեւ հայկական…