Պետական մարմիններում

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր վստահել եւ հավատացել են Դաշնակցությանը

Aparaj.am-ի հարցին պատասխանում է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: – Պարոն Իշխանյան, Արցախում ավարտվեց եւս մեկ քաղաքական գործընթաց՝ ԼՂՀ ԱԺ 6-րդ գումարման ընտրությունները. ինչպիսի՞նն է Ձեր գնահատականը, որքանո՞վ արդարացան ՀՅԴ ակնկալիքները: – Մայիսի 3-ին կայացած ԼՂՀ ԱԺ հերթական ընտրություններն, իմ դիտարկմամբ, անցել են առանց լուրջ ընտրախախտումների, նորմալ մթնոլորտում, ժողովրդի մոտ առկա էր բարձր տրամադրություն…

ԱՄՆ Հայ դատի ներկայացուցիչներն արդար և թափանցիկ ընտրություններ են ակնկալում Արցախում

ԱՄՆ Հայ դատի ներկայացուցիչները վստահ են, որ խորհրդարանական հերթական ընտրություններն Արցախում անցնելու են արդար ու թափանցիկ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նրանք նշել են, որ իրենց հետ Արցախ են ժամանել ընտրական գործընթացի փորձագետներ: «Մենք այստեղ և ԱՄՆ-ում մասնակցել ենք մի շարք ընտրությունների: Մասնավորապես, նախորդ անգամ մասնակցել ենք այստեղ անցկացված նախագահական ընտրություններին, որի…

Պետք են արմատական փոփոխություններ

ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը Yerkir.am-ի հետ զրույցում ներկայացրեց ընդհանուր տրամադրվածությունները` մինչ մայիսի 3-ը կայանալիք ԱԺ ընտրությունները: «Մեր քարոզարշավն ավելի ուժեղ է, քան նախորդ տարիներին: Ժողովրդի տրամադրվածությունը, մեր կարծիքով, ավելի լավ է դեպի Դաշնակցությունը, սպասում ենք մայիսի 3-ին: Մեր ծրագրային դրույթներն այնպիսին են, որ ժողովրդի շահերից են բխում: Պետք է մտածել ապագա հինգ…

Դաշնակցություն հանուն Արցախի

ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ ԿԿ անդամ Արթուր Աղաբեկյանի ելույթը Ստեփանակերտում կայացած ՀՅԴ 124-ամյակի տոնակատարության ժամանակ Մեծարգո պարոն նախագահ, Գերաշնորհ Սրբազան հայր, հարգելի հյուրեր, սիրելի ընկերներ, Այսօր այստեղ ենք միասին 124-րդ անգամ նշելու Հայ Յեղափոխական Դաշնակցության ծնունդը: Մենք՝ դաշնակցականներս, այն բարձրաձայնելով որպես տոնակատարություն, բարձրաձայնում ենք նաև, որ այն լոկ տոնակատարություն չէ, այլ՝ հաշվետվության օր: Դաշնակցությունը 124 տարի…

Ստեփանակերտում հանդիսավոր նշվեց ՀՅԴ 124-ամյակը

«Դաշնակցություն հանուն Արցախի». այս խորագիրն է կրում ՀՅ Դաշնակցության 124-ամյակի տոնակատարությունների շարքը, որը հանդիսավոր նշվում է Արցախի տարբեր շրջաններում: Տոնակատարությունների վերրջին հանգրվանը Ստեփնակարետն էր, որտեղ մարտի 21-ին, Մշակույթի եւ երիտասարդության պալատի մեծ դահլիճում կայացավ տոնական միջոցառում: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մ.Մուսայելյանը, ՀՅԴ Բյուրոյի…

Հերթական այց՝ առաջնագիծ

Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ Հայ օգնության միությունը հերթական անգամ այցելել էր դիրքեր՝ շնորհավորելու առաջին գծում մեր երկրի սահմանը պաշտպանող և մեր բոլորի անդորրն ապահովող խիզախ տղաներին: Կազմակերպությունը, որ հայ կանանց ու աղջիկների կառույց է, լինելով մեր հասարակության մի մասնիկը, անտարբեր չէ և ոչ մի խնդրի հանդեպ, որ կա մեր կյանքում՝ մեր հայրենիքի հետ կապված, կամ՝…

ԼՂՀ կառավարությունը 350 միլիոն դրամ կտրամադրի վերաբնակեցման ծրագրերի համար

Վերաբնակեցման ծրագիրը ԼՂՀ կառավարության առաջնահերթություններից է: Հենց այդ պատճառով ԼՂՀ իշխանությունները տարեցտարի մեծացնում են վերաբնակեցման համար նախատեսված գումարը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը շեշտում է, որ արդեն երրորդ տարին ԼՂՀ կառավարությունն իրականացնում է վերաբնակիչներին շինանյութ տրամադրելու ծրագիրը: «Վերջին 3 տարում պետական բյուջեից մեկ միլիարդից ավել գումար է հատկացվել այդ ծրագրին: 2015 թվականին պետական…

Պետք չէ ապրել այսօր և ուտել անցյալի հացը

«Տեղի ունեցածը ծանր տպավորություն է թողել Հայաստանի ու Արցախի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայի վրա և ես մտածում եմ՝ ինչ կարող էինք անել, որ չարեցինք, որպեսզի այդքանը տեղի չունենար»,- Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Բերձորի մոտ հունվարի 31-ին տեղի ունեցած իրադարձությունները, ասել է Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: karabakh-life.am-ի փոխանցմամբ՝ խոսելով դեպքերի նախապատմության մասին, Ա. Աղաբեկյանը…

Որեւէ անհատի կամ կազմակերպության «քարոզչական հնարքը» չի կարող խարխլել ՀՅԴ կուռ շարքերը

Հայտարարություն Արցախում որոշ շրջանակների կողմից հերթական քարոզչությունն է ծավալվել ՀՅ Դաշնակցության դեմ: Տարածվել են լուրեր, իբր Նախախորհրադարանի կազմակերպած երթարշավը նախաձեռնել է ՀՅ Դաշնակցությունը: Վերոհիշյալ տրամադրությունները պարարտ հող հանդիսացան նաեւ ՀՅ Դաշնակցությունից վաղուց մերժված եւ նրանց շուրջը համախմբված իրենց անձնական շահերի մեջ պարուրված մարդկանց համար, որոնք ոչինչ չեն խնայում Դաշնակցությանը փնովելու եւ նրա կերպարը ծուռ հայելու…

Արկածախնդիր մարդկանց այս քայլը չի կարող խարխլել ՀՅԴ շարքերը

Հունվարի 29-ին Lragir.am հրապարակել էր մի հայտարարություն, ըստ որի՝ ՀՅԴ Արցախի «Արթուր Մկրտչյան» եւ «Դիզակ» կոմիտեությունների` թվով 10 անդամներ հայտարարում են իրենց անդամակցության դադարեցման եւ Հիմնադիր խորհրդարանին միանալու մասին: Aparaj.am-ի հետ զրույցում ՀՅԴ «Արթուր Մկրտչյան» կոմիտեության ներկայացուցիչ Կամո Բարսեղյանը հայտնեց, որ նշյալ անձանցից միայն մեկն է կուսակցական, մնացած բոլորը ՀՅԴ անդամներ չեն: Նրանք տարբեր ժամանակաշրջաններում…