
Aparaj.am-ի հարցին պատասխանում է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: – Պարոն Իշխանյան, Արցախում ավարտվեց եւս մեկ քաղաքական գործընթաց՝ ԼՂՀ ԱԺ 6-րդ գումարման ընտրությունները. ինչպիսի՞նն է Ձեր գնահատականը, որքանո՞վ արդարացան ՀՅԴ ակնկալիքները: – Մայիսի 3-ին կայացած ԼՂՀ ԱԺ հերթական ընտրություններն, իմ դիտարկմամբ, անցել են առանց լուրջ ընտրախախտումների, նորմալ մթնոլորտում, ժողովրդի մոտ առկա էր բարձր տրամադրություն…















