Արցախ

Լեռնիկ Հովհաննիսյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորներին

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախ այցելած Եվրախորհրդարանի պատգամավորներին ընդունել է ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։ Նախարարը ողջունել է հյուրերին ու նշել, որ Արցախն ունի հարուստ մշակույթ ու չնայած բազում խոչընդոտների՝ հնարավորության դեպքում այն ներկայացվում է եվրոպական տարբեր երկրներում՝ միջազգային փառատոնների, զբոսաշրջային էքսպոների շրջանակում։ Եվրախորհրդարանի պատգամավորները՝ Մարտին Զոնեբորնը, նրա տիկինը՝ Կլաուդիա Թուրսարկիսյանը, Թոմ Հայնթերը…

Անգելա Մերկելը սխալվել է

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախ ժամանած Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցելության մասին: «Ես շոկի մեջ էի եւ հիմա այստեղ եմ, որպեսզի ուղղեմ տիկին Անգելա Մերկելի սխալը: Նա բացահայտ չի արտասանել «ցեղասպանություն» բառը: Այդ զազրելի իրականությունն ունի անուն՝ ցեղասպանություն՝ հիմնվելով Եվրոպական պառլամենտի…

Արցախի Ազգային ժողովում հյուրընկալել են Եվրախորհրդարանի պատգամավորի գլխավորած պատվիրակությանը

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը օգոստոսի 29-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակության անդամներին, ովքեր Արցախ են ժամանել ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի և հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի ուղեկցությամբ: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ նման կազմով այցելությունները թույլ են տալու ընդլայնել Գերմանիայում և Եվրոպայում Արցախի բարեկամների…

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միության անդամներին

Օգոստոսի 9-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ճանաչողական այցով Ֆրանիսայից Արցախ ժամանած ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական միության անդամներին։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահագն Դադայանը: Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը հյուրերին ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և առաջնահերթ խնդիրները, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Արցախի…

ՀՅԴ Արցախի ԿԿ-ն իրավական գործընթաց է սկսելու Զոյա Թադեւոսյանի դեմ

Երեկ՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանը նշել է, թե Արցախի ազատագրված տարածքները գրավյալ տարածքներ են, եւ դրանք պետք է վերադարձնել Ադրբեջանին, եթե հիմնախնդրի լուծումը դա է պահանջում: ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեն այդ առիթով նիստ է գումարել, որի ավարտին ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը «Ապառաժ»-ին տեղեկացրել է…

Մարտունիում մեկնարկել է ՀՅԴ պատանեկան ճամբարը

Արցախի Մարտունի քաղաքում հուլիսի 30-ին մեկնարկել է ՀՅԴ պատանեկան ճամբարը: Այն կազմակերպում են ՀՅԴ Ֆրանսիայի Նոր Սերունդ երիտասարդական միությունը և ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը: Ճամբարը, որին մասնակցում են շուրջ 150 պատանիներ, տեւելու է երկու շաբաթ:

Կայացել է Ասկերանի ՀՅԴ պատանեկան ճամբարի փակման արարողությունը

Հուլիսի 28-ին տեղի է ունեցել ՀՅԴ Լիբանանի Զավարյան Ուսանողական Միության կողմից Արցախի Ասկերան քաղաքում կազմակերպված պատանեկան ճամբարի փակման արարողությունը: Ճամբարի ավարտական հանդեսին ներկա էին ՀՅԴ Ասկերանի կոմիտեի ներկայացուցիչ Ալյոշա Գաբրիելյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Գեղամ Բեգլարյանը, ասկերանցիներ, հյուրեր: Պատանիները ներկաներին են ներկայացրել անցած շաբաթվա ընթացքում սովորած երգերը, պարերը, հանդես եկել ասմունքներով, թատերական և մարզական համարներով: Ճամբարի…

Երկրում պետք է օրինականություն ստեղծվի, որպեսզի երկիրը երկիր դառնա

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նախկին իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը «խիստ մտահոգիչ է և կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք», հայտարարել է ՀՅ Դաշնակցության (ՀՅԴ) Հայաստանի Գերագույն մարմինը: Թեպետ 2008 թվականի հայտնի իրադարձությունների ֆոնին գործող իշխանությունների հետ կոալիցիա կազմած ուժի այս հայտարարությունը քննարկվեց ու քննադատվեց շատերի կողմից՝ Արցախի խորհրդարանի Դաշնակցություն…

Մեր պետական, ազգային արժեհամակարգին որոշակի հարվածներ են ուղղվում

Պաշտոնաթող նախագահներին, տարբեր քաղաքական դեմքերին մեղադրյալի աթոռին նստեցնելը, որոնք իրենց վրա ժամանակին կրել են որոշակի պատասխանատվություն, կարող է մեր համազգային նպատակների, որդեգրած քաղաքականության մեջ լուրջ ճեղքեր առաջացնել: Այս մասին մասին yerkirmedia.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանում կատարվող վերջին իրադարձություններին, մասնավորապես՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությանը, ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: Նա նշեց,…

ԱՀ նախագահ Բակո Սահակյանը ընդունել է նախարար Արծվիկ Մինասյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ընդունել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանին: Քննարկվել են հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանը և զբոսաշրջության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության…