Նորութիւններ

Դաշնակցությունը բացում է իր ծրագրի փակագծերը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը «Երկիրն այսօրի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել վարչապետի միասնական թեկնածու առաջադրելու նախաձեռնության շուրջ: Մանրամասները՝ տեսանյութում։

Մեր մոտեցումները կներկայացնենք քննարկումների ժամանակ

Այսօր նոր նախաձեռնությամբ հանդես եկավ ՀՅ Դաշնակցությունը՝ առաջարկելով մայիսի 1-ին սպասվող ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ ձևավորել միասնական քաղաքական օրակարգ և համաձայնել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, ով պետք է «համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ և գործունեության ծրագիր»: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ –…

Հ.Յ Դաշնակցությունը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ

Վերահաստատելով ժողովրդային շարժման արդյունքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մեր մոտեցումները՝ սահմանադրականության և օրենքների շրջանակներում կարգավորում գտնելու նպատակով, Հ.Յ.Դաշնակցությունն առաջարկում է. մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, համախոհաբար ձևավորել միասնական քաղաքական օրակարգ, համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, ով պետք է համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ և գործունեության ծրագիր: Սույն…

Այո՝ ժողովրդային շարժմանը, ոչ՝ անարխիային…

Դերենիկ Մելիքեան Հայաստանի Հանրապետութիւնում քաղաքացիական ինքնաբուխ շարժումը, յատկապէս երբ դա երիտասարդական աւիւնով՝ ժողովրդային արդար պահանջատիրութեան կերպարանք է կրում, ինքնըստինքեան առաջընթաց է՝ հասարակա-քաղաքական կեանքում: Սակայն, նոյն առաջընթացը պահպանելու երաշխիքը կայանում է նրանում, որ նշեալ ժողովրդային պահանջատիրութիւնը նաեւ առաջանցիկ ձեւաւորում ու կերպարանք ստանայ բացառապէս սահմանադրականութեան եւ օրէնքների շրջանակներում: Այլապէս նոյն քաղաքացիական, ինքնաբուխ, ժողովրդային շարժումը լաւագոյն դէպքում կը…

Արծվիկ Մինասյանի հրաժեշտի ուղերձը

ՀՀ բնապահպանության նախարարության համակարգի հարգարժան աշխատակիցներ, նախարարին կից խորհուրդների անդամներ, միջազգային կառույցների, ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բնապահպանական խնդիրներով մտահոգ հարգելի քաղաքացիներ. Շնորհակալություն եմ հայտնում բնապահպանության ոլորտում ավելի քան մեկ ու կես տարվա արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար: Այս ժամանակահատվածում, ինչ ղեկավարել եմ ոլորտը, համատեղ ուժերով զգալի աշխատանքներ ենք կատարել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված լայնածավալ,…

Դավիթ Լոքյանը հանդես է եկել ուղերձով

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախկին նախարար Դավիթ Լոքյանը այսօր հրաժեշտ է տվել նախարարության աշխատակազմին, շնորհակալություն հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի համար: ՏԿԶ նախարարության աշխատակազմին, ՀՀ մարզպետարաններին, համայնքներին, նախարարության գործընկեր միջազգային և հասարակական կազմակերպություններին Դավիթ Լոքյանն ուղերձ է հղել. Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ՏԿԶ նախարարության ողջ անձնակազմին, մարդիկ, ովքեր տքնաջան աշխատել են, մարդիկ, ովքեր ձևակերպել…

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ

Ապրիլի 26-ին ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հանգուցալուծման հնարավոր ուղիները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումները:

Խնդիրը ընդհանուր քաղաքական հայտարարի գալն է

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ապրիլի 26-ին տեղեկացրել է, որ վարչապետի ընտրության հարցով խորհրդարանի հատուկ նիստը տեղի կունենա հաջորդ երեքշաբթի՝ մայիսի 1-ին: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն, վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն բոլոր խմբակցությունները, կարող են նաև քաղաքական կոալիցիա կազմել այլ խմբակցության հետ և առաջադրել վարչապետի մեկ թեկնածու: Խորհրդարանական բոլոր խմբակցությունները պնդում են, որ թեկնածու…

Կիրո Մանոյանը հանդիպել է «Քուրդիստանի հայրենասերների միություն» ներկայացուցչի հետ

Այսօր, ապրիլի 26-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը հյուրընկալել էր Հյուսիսային Իրաքում իշխող «Քուրդիստանի հայրենասերների միություն» կուսակցության ներկայացուցիչ Հեմըն Մամրաշին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային խնդիրներին, Սոցինտերնի շրջանակում Դաշնակցության հետ գործակցությանը: Անդրադարձ է եղել նաեւ այս օրերին Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին: Կողմերը հույս են հայտնել, որ խնդրի խաղաղ լուծում կգտնվի: Այսուհետ այս ձեւաչափով…

«Ազդակ»ի Խմբագրական. Միջազգային Հեղինակութեան Նոր Նշաձողերու Իրացում

Հայաստանի վարչապետի ընտրութեան ընթացակարգի մեկնարկի ճշդումը կը պարտաւորեցնէ ճգնաժամի հանգուցալուծման համար քաղաքական երկխօսութեան հարթակի արագ կայացումը եւ համապատասխան եզրայանգումներու արձանագրումը։ Սինչեւ այս պահը կայ համակողմանի մօտեցում` գործընթացները պահելու քաղաքակիրթ, խաղաղ սահմաններու մէջ, առաւել եւս` հանգուցալուծումները բերելու օրինական դաշտ։Թաւշեայ յեղափոխութեան դիմաց կար նաեւ թաւշեայ պետական արձագանգում`ուժի կիրարկումը բացառելու եւ ընթացակարգը սահմանադրական եւ մանաւանդ անցնցում պահելու։ Այն,…