Նորութիւններ

Իսպանիայի Ալկորկոն քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Ալկորկոն քաղաքն ապրիլի 25-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Շուրջ 170 հազար բնակիչ ունեցող քաղաքը, այս որոշմամբ, միացավ Հայոց ցեղասպանությունն արդեն իսկ ճանաչած մոտ 30 իսպանական քաղաքներին։ Հարկ է նշել, որ քաղաքապետարանի նիստին ներկա էին նաև…

Քննարկումների արդյունքներից և առաջադրված թեկնածուներից է կախված, թե ինչ դիրքորոշում կորդեգրենք

Ազգային ժողովում ՀՀ վարչապետի՝ մայիսի 1-ին նախատեսված ընտրության հարցի քննարկմանն ընդառաջ խորհրդարանական չորս խմբակցությունները վարչապետի թեկնածուի վերաբերյալ քննարկումները շարունակում են: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն «Արմենպրես»-ին փոխանցեց, որ Դաշնակցությունը դեռ կոնկրետ որոշում չունի վարչապետի թեկնածուի վերաբերյալ: «Ազգային ժողովի նիստին ընդառաջ մեր որոշման մասին տեղեկատվություն կստանաք»: Հարցին` հնարավո՞ր է ՀՅԴ-ն որոշում կայացնի սատարել Նիկոլ Փաշինյանին, Համբարձումյանն…

Արմենուհի Կյուրեղյանը՝ վարչապետի թեկնածուի ընտրության մասին

Եթե Նիկոլ Փաշինյանն առաջադրվի որպես վարչապետի թեկնածու, նա պետք է ներկայացնի երկրի զարգացման իր տեսլականը։ Լսելով նրա մոտեցումները, համադրելով այն ՀՅԴ ծրագրերի, տեսլականների հետ՝ մենք կկայացնենք մեր որոշումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցության խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։ Վերջինս նշեց, որ ՀՅԴ-ն կլսի նաև վարչապետի մյուս թեկնածուների ծրագրերը և հետո միայն…

Գանատահայութիւնը միասնական շարքերով պահանջատիրութեան իր ձայնը բարձրացուց Օթթաուայի մէջ

Երեքշաբթի, 24 Ապրիլ 2018-ին, Թորոնթոյէն, Գեմպրիճէն, Լաւալէն, Մոնթրէալէն, Համիլթընէն, Սէնթ Գաթրինզէն եւ այլ վայրերէ Օթթաուա ժամանեցին աւելի քան 1500 հայորդիներ եւ Գանատայի խորհրդարանին առջեւ միասնաբար վերանորոգեցին պահանջատիրութեան իրենց ուխտը: Հաւաքին իրենց պետական դրօշները պարզած միացան յոյն, հրեայ եւ ասորի համայնքներու պատուիրակութիւններու անդամները, որոնք Օթթաուա ժամանած էին իրենց զօրակցութիւնը յայտնելու հայութեան։ Հաւաքն ու քայլարշաւը կազմակերպուած էին…

Հաղորդագրություն

Տեղեկացնում ենք, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը ներկայացրել են իրենց հրաժարականի դիմումները: ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ 26.04.2018 թ.

Արդարութեան Քայլարշաւ՝ Աւելի Քան 40,000 Հոգիի Մասնակցութեամբ

ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Հայոց Ցեղասպանութեան համագաղութային յանձնախումբին կազմակերպութեամբ, Երեքշաբթի, Ապրիլ 24ի յետմիջօրէին տեղի ունեցաւ Արդարութեան քայլարշաւը, որուն մասնակիցները «ՓենՓըսիֆիք» զբօսայգիէն քալելով՝ հասան մինչեւ Լոս Անճելըսի Թուրքիոյ հիւպատոսարան, դատապարտելով Հայոց Ցեղասպանութիւնը ուրանալու Անգարայի քաղաքականութիւնը եւ անյապաղ վնասուց հատուցում պահանջելով։ Հիւպատոսարանը, որ աւելի քան չորս տասնամեակներէ ի վեր, ամէն Ապրիլ 24ի ականատես դարձած է այս հաւաքներուն, այս տարի…

Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Պատասխանած Է Թրամփի Ուղերձին

Ամերիկայի Հայ դատի յանձնախումբի գործադիր տնօրէն Արամ Համբարեան պատասխանած է նախագահ Տանըլտ Թրամփին` ապրիլ քսանչորսեան ուղերձին մէջ «ցեղասպանութիւն» եզրը չօգտագործելուն ու «Մեծ եղեռն» արտայայտութեամբ սահմանափակուելուն համար: «Ասպարէզ» կը հաղորդէ, որ Համբարեան յայտնած է, թէ Թրամփ առաջնորդուած է «Նախ Թուրքիան» մօտեցումով: «Իր տարեկան ապրիլքսանչորսեան յայտարարութեան մէջ նախագահը անգամ մը եւս աջակցեցաւ Անգարայի յանցաւոր վարչակարգին եւ արդարացիօրէն…

Որեւէ տարաձայնություն մեր ներքին քննարկումների առումով չենք ունեցել

ՀՅԴ-ն դուրս եկավ իշխանական կոալիցիայից, որին անդամակցում էր 2017թ մայիսի 11-ից: «Մենք որեւէ տարաձայնություն մեր ներքին քննարկումների առումով չենք ունեցել: Մենք շատ հավասարակշիռ, սթափ դատողությամբ, փորձել ենք մեր մասնակցությունը ունենալ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար: Կարծում եմ՝ բավականին օգտակար դերակատարություն ունեցել ենք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Որոշումը կայացվեց մի քանի ժամ…

Պարոն Փաշինյանի հետ նախատեսում ենք հանդիպում ունենալ

Պարոն Փաշինյանի հետ նախատեսում ենք հանդիպում ունենալ։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշելէ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը։ «Նախատեսում ենք հանդիպում ունենալ, քննարկել այն բոլոր հարցերի շրջանակները, որոնք մեզ համար կարեւորություն են ներկայացնում։ Եւ այդ քննարկման եւ մոտեցումների արձանագրումից է կախված մեր հետագա քայլերը»- նշել է Արսեն Համբարձումյանը։

ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը

Ժողովրդային շարժման արդյունքում Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որն արդեն օրեր շարունակ լարվածության մեջ է պահում ողջ հասարակությանը: Բարեբախտաբար, մինչ այս պահը հնարավոր է եղել խուսափել իրավիճակի հանգուցալուծման վատթարագույն տարբերակներից: Անցնող օրերի ընթացքում ՀՅ Դաշնակցությունը հետևողական ջանքեր է գործադրել համախոհության ձևավորման, երկխոսության միջոցով երկրի ու ժողովրդի շահերից բխող ընդունելի և ողջամիտ լուծում գտնելու ուղղությամբ: Այսպես…