Նորութիւններ

Բարեգործական հերթական ծրագիրը Արագածոտնում

Արագածոտնի մարզում իրականացվեց բարեգործական հերթական ծրագիրը: Մարզպետարանի նախաձեռնությամբ եւ Արմենիան «Լայթհաուս» բարեգործական կազմակերպության աջակցությամբ անապահով ընտանիքներին հատկացվեցին հագուստի փաթեթներ: Շահառուների համար նաեւ անակնկալ էր պատրաստվել: Նրանք հնարավորություն ունեցան ընտրելու իրենց նախատեսված այլ իրեր՝ կոշկեղեն, պայուսակներ, խաղալիքներ եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաներ: Շահառուների թիվը 100 ընտանիք էր: Նրանք մարզի բոլոր տարածաշրջաններից էին, ովքեր դիմել էին աջակցության…

Ապահովել ենք եկամուտների հավաքագրման աննախադեպ ցուցանիշ

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանն 8 ամիս է, ինչ պաշտոնավարում է: Այսօր նա լրագրողներին ներկայացրեց 8 ամիսների ընթացքում մարզում կատարած աշխատանքները, մարզային կյանքի խնդիրները և առաջիկա ծրագրերը: Սիմոնյանն ասաց, որ այս ընթացքում փորձել են կառավարության կողմից որդեգրված` մարզերի, տարածքների հավասարաչափ զարգացման, մարզի 2017-2025 թթ. երկարաժամկետ ռազմավարության և մարզի տարեկան աշխատանքային ծրագրերով նախատեսված գործառույթներն իրականացնել: Աշոտ Սիմոնյանը…

Դատական իշխանությունը Տեղական ինքնակառավարման մարմինները եւ Բանակը

Արարատ Հակոբյան Հայաստանի Հանրապետությունը Դատական իշխանությունը, Տեղական ինքնակառավարման մարմինները եւ Բանակը Դատական իշխանությունը Պետականության կայացման գործում կարևոր էր նաև դատական իշխանության ձևավորումը: Յուրաքանչյուր պետության մեջ ժողովրդավարության մակարդակը կարելի է չափել նաև նրա դատական համակարգով և առաջին հերթին երդվյալ ատենակալների ինստիտուտի առկայությամբ: Սկզբնական փուլում ժամանակավորապես, որոշ փոփոխություններով պահպանվեցին Ռուսաստանյան կայսրության օրենքները` «Հավաք օրինաց»-ը, հին դատաիրավական համակարգը:…

Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. Կեղծ երկընտրանք

Թուրքիայի ներխուժումը Սիրիա խաղաղության տերպետրոսյանական կոնցեպցիայի ջատագովներին լուրջ մտորումների տեղիք պետք է տար: Մինչդեռ նրանք այսօր էլ մտմտում են ԼՂ հարցի կարգավորման թուրք-ադրբեջանական առաջարկների շուրջ, այն է` ազատագրված տարածքների վերադարձ և դրան որպես փոխզիջում` ԼՂ ստատուս քվոյի երևակայական փոփոխություն և խաղաղության հաստատում: Թուրքիայի ներխուժումը ՄԱԿ անդամ պետության տարածք, Էրդողանի հայտարարությունը, թե Թուրքիան վերադարձնում է իր…

Հաղորդագրութիւն

Չորեքշաբթի, 4 ապրիլի կէսօրին, ՍԴՀԿ Լիբանանի շրջանի Վարիչ մարմինի եւ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչները հանդիպում մը ունեցան «Շաղզոյեան» կեդրոնին մէջ: Հանդիպումին սկիզբը, ժողովականները քննարկեցին 6 մայիսի երեսփոխանական ընտրութիւններուն նախապատրաստութիւնները եւ յատկապէս` Պէյրութի, Մեթնի եւ Զահլէի ընտրաշրջաններուն մէջ կատարուող աշխատանքները: Իբրեւ Պէյրութի առաջին ընտրաշրջանի ցանկակից կուսակցութիւններ, ժողովականները շեշտեցին 6 մայիսին խիտ շարքերով ընտրութիւններու մասնակցութեան թելադրականութիւնը`…

Կան հիմքեր առանց ցնցումների զարգանալու

Սերժ Սարգսյանի համար 3-րդ անգամ ընտրվելու միակ լուծումը Սահմանադրության այսպիսի փոփոխությունը չէր: Նա կարող էր այլ երկրների օրինակով 3-րդ անգամ ընտրվելու արգելքը վերացնել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Վերջինս հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ պետք է Ս. Սարգսյանը փոխեր Սահմանադրությունն այնպես, որ դատական համակարգը իր ձեռքից դուրս գար, որ ընտրական մեքենան…

Աշոտ Սիմոնյանի մոտ քննարկվեցին օրախնդիր հարցեր

Ապրիլի 4-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Ամփոփվեցին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքն ու արդյունքները: Դրանք առնչվում էին տարբեր տեղեկատվությունների, հաշվետվությունների տրամադրմանը, համայնքների տարեկան աշխատանքային պլանների կազմմանը, կառավարության նիստերի արձանագրություններից բխող հանձնարարականների կատարմանը եւ այլն: Մարզպետը ըստ ոլորտների անդրադարձավ մարտի 3-ին Արագածոտնի մարզում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից անցկացրած…

Մանրածախ առևտուրը մենաշնորհացվում է, ինչը խնդիրներ է առաջացնում

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը մտահոգություն հայտնեց, որ մենաշնորհացվում է մանրածախ առևտուրը, ինչը խնդիրներ է առաջացնում: «2017 թվականին մանրածախ առևտուրը 5,5 տոկոս աճ է գրանցել, այն դեպքում, երբ առևտրի օբյեկտների թվաքանակը կրճատվել է 3,5 տոկոսով, հիմնականում իրենց գործունեությունը նվազեցրել են փոքր կրպակները»,-ասաց նա և հայտնեց,…

Հայ դատը իմ կյանքի ճանապարհն է

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի քաղաքական թեմաներով մեկնաբանություններն ու հարցազրույցները հրապարակվում են գրեթե ամեն օր, համարյա բոլոր կայքերում: «Ապառաժ»-ը եւս բազմիցս առիթ է ունեցել զրուցելու Հայ ազգի, Հայ Դատի եւ հայրենիքի Նվիրյալ Գասպար Կարապետյանի հետ: Այս անգամ, սակայն, զրույցի թեման քաղաքական չէ. նյութն ամբողջությամբ նվիրված է Գասպար Կարապետյան անհատին: – Հիմնական ի՞նչ…

Ղարաբաղն ու Հայաստանը միասնական մշակութային դաշտի մեջ են

Սերգեյ Շահվերդյանը Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի պաշտոնը ստանձնել է անցյալ տարի սեպտեմբերի 25-ին: Մինչ այդ մասնագիտությամբ ֆիզիկոս, արցախյան պատերազմի առաջամարտիկ, ՀՅԴ անդամ Սերգեյ Շահվերդյանը Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալն էր: Տարբեր այլ պաշտոններ է զբաղեցրել, նաև որպես լրագրող արցախյան պատերազմի ողջ ընթացքում ամեն օր Հայաստանի և սփյուռքի մամուլում լուսաբանել է Արցախում…