
ՀՅ Դաշնակցության մամուլի և հանրային կապերի Կիպրոսի ներկայացուցիչ Սիմոն Այնեճյանի հետ Yerkir.am-ը զրուցել է կիպրահայ` շուրջ 3,500 հոգանոց գաղութի խնդիրների ու գործունեության, ինչպես նաև Կիպրոսի քաղաքական վիճակի մասին: Գաղութի մասին Կիպրահայ գաղութը հայախոս է: Այնտեղ գործում է «Նարեկ» վարժարանը` մոտ 250 աշակերտով: Վարժարանը լավ աշխատանք է տանում հայեցի դաստիարակության և հայերենի ուսուցման առումով: Ցավոք, 13…















