Նորութիւններ

Դրաստամատ (ԴՐՕ)Կանայեան, 1884-1956. Յանդուգն եւ անվեհեր Ազատամարտիկի «հաստաբուն կաղնին»

Մարտ 8ի այս օրը, դաշնակցական մամուլը հայաշխարհին գուժեց, որ «Տապալեցաւ հաստաբուն կաղնին»։ Իր գործը անաւարտ թողած՝ հայոց աշխարհէն հեռացաւ յանդուգն եւ անվեհեր Ազատամարտիկի բացառիկ մարմնաւորումը՝ ԴՐՕ։ Իր կենդանութեան իսկ, ԴՐՕ առասպելական հերոսը դարձաւ հայ ժողովուրդին։ Իսկ մահէն ասդին, որքան ժամանակը թաւալի, այնքան աւելի կը պայծառանայ մարտունակ կերպարը Հայու Յանդգնութիւնն ու Խիզախութիւնը անկրկնելիօրէն մարմնաւորած «մրրկածին» Ազատամարտիկին։…

Առաջին Հանրապետութեան Կին Պատգամաւորները

Մարտի ութը լավ առիթ է արժեւորելու հայ կնոջ դերակատարությունը, որպես հայ սերունդներ դաստիարակողի, որպես հայ օջախների լույսը անմար ու անբիծ պահողի, որպես մեր ազգային ու հասարակական կյանքում պատմական կարեւոր դերակատարություն եւ վաստակ ունեցողի: Շնորհավորելով բոլոր կանանց, եւ մայրերին ներկայացնում ենք մի քանի արժանավոր հայուհիների դիմանկարները: Arfd.am Առաջին Հանրապետութեան Կին Պատգամաւորները Նրանք առաջինն էին… 1918ին, Եւրոպայի…

Նշմար. Ուշացումով Որդեգրուած Ճիշդ Որոշում Մը

ՎԱՀՐԱՄ ԷՄՄԻԵԱՆ Արաբական «Էմ.Պի.Սի.Կրուփ» մեծ մետիախումբը յայտարարեց, թէ որոշած է դադրեցնել թրքական պատկերասփիւռային ֆիլմաշարերու սփռումը: «Էմ.Պի.Սի.»-ի բանբեր Մազեն Հայեք յայտնեց. «Որոշումը որդեգրուեցաւ իբրեւ արդիւնք արաբական կեցուածքի` թրքական նուրբ ուժին վերաբերեալ որեւէ բան սփռելէ եւ զայն արաբական տուներուն մէջ տարածելէ դադրելու, որովհետեւ Թուրքիա կ՛որդեգրէ միջոցներ, որոնք չեն համապատասխաներ արաբական շրջանին եւ արաբական հայրենիքին միութեան, անվտանգութեան եւ…

Հետևողական ենք լինելու

ՀՅԴ առաջարկությունը տնտեսական մրցակցության օրենքի վերաբերյալ Աժ արտահերթ նիստում քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված «տնտեսական մրցակցության, պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու հարցը: Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով նշեց, որ ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու այն պայմանով, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում իրենց առաջարկությունը նորից հանձնաժողովը քննարկի:…

Խորհրդարանական պատվիրակութեան այցը Ուաշինկթըն

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ Երկուշաբթի, Մարտ 5ին, մայրաքաղաք Ուաշինկթըն ժամանած է Հայաստան-Միացեալ Նահանգներ խորհրդարանական բարեկամութեան խմբակցութեան անդամ՝ Հայաստանի խորհրդարանի հինգ երեսփոխաններէ բաղկացած պատուիրակութիւն մը, որ մէկ շաբթուան ընթացքին շարք մը հանդիպումներ պիտի իրականացնէ հայ համայնքի ներկայացուցիչներու, վարչակազմի պաշտօնական ներկայացուցիչներու, փորձագէտներու, ինչպէս նաեւ Քոնկրեսի Հայկական համախմբումի ներկայացուցիչներուն հետ: Սոյն այցելութիւնը կազմակերպուած է…

Լիբանանի Զբօսաշրջութեան Նախարար Աւետիս Կիտանեան Հանդիպում Ունեցաւ Մոնրէալահայութեան Հետ

Կիրակի, 4 մարտ 2018-ին, երեկոյեան ժամը 7:30-ին, Մոնրէալի Հայ կեդրոնի «Ահարոնեան» սրահին մէջ տեղի ունեցաւ հանդիպում` Լիբանանի զբօսաշրջութեան նախարար Աւետիս Կիտանեանին հետ: Բարի գալուստի խօսքով հանդէս եկաւ Մարալ Նազարեանը, որ իր խօսքին մէջ նշեց, թէ նախարար Կիտանեանի Քանատա այցելութիւնը մէկ օղակն է Հիւսիսային Ամերիկա կատարած անոր այցելութեան, որուն ընթացքին ան հանդիպում ունեցաւ նաեւ Թորոնթոյի հայ…

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի հետ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Լիոնի փոխքաղաքապետ, Լիոնի մետրոպոլի փոխնախագահ Կարին Դոնին-Սոզին, Լիոնի համալսարանի նախագահ և CPU փոխնախագահ Կալեդ Բուաբդալլահին, Լիոն 3 համալսարանի նախագահ Ժակ Կոմբիին և պաշտոնատար այլ անձինք: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի…

Նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության պատվիրակությանը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության պատվիրակությանը՝ քաղաքային պլանավորման, ԵՄ ռեգիոնալ և միասնական քաղաքականության միջազգային համագործակցության գծով մասնագետ Շտեֆան Էլզինգի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում են եղել նաև կենսաբազմազանության, բնական ռեսուրսների կառավարման, բնապահպանական քաղաքականության մասնագետ Քրիստեն Պրոբսը, «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը/ԿԻԿ/ Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Քրիստեն Շուլցը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բնապահպանության…

Քաղաքական համակարգում կատարվել են լրջագույն փոփոխություններ

Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ -Ինչո՞ւ փոխվեց վարչապետի ընտրության օրը՝ մայիսի 2-ից տեղափոխվելով ապրիլի 17: Եվ կոալիցիայում ե՞րբ կսկսվեն վարչապետի թեկնածուի շուրջ քննարկումները: -Ժամկետների փոփոխությունը պայմանավորված է սահմանադրությամբ, պարզապես համապատասխանեցվել է սահմանադրության տրամաբանությանը: Որևէ անակնկալ չկա: Վարչապետը պետք է ընտրվի այն ժամկետների մեջ, որը նախատեսում է երկրի հիմնական…

Կիրո Մանոյան. «Թուրքական պետական մտածողության մեջ չկա անկախ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու պատկերացում»

«Ազատություն» ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հյուրերն են ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը եւ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ Վահրամ Տեր-Մաթևոսյանը: Զրույցը վարում է Աննա Իսրայելյանը: Թեմա: Հայ-թուրքական չեղարկված արձանագրություններ: