Նորութիւններ

Հանդիպում հայ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների եւ լիբանանահայ պետական գործիչների հետ

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը փետրվարի 25-ին Լիբանանում ՀՀ դեսպանատանը հանդիպել է հայ քաղաքական կուսակցությունների` ՀՅԴ, ՍՀԴԿ, ՌԱԿ ղեկավարներին, Լիբանանի խորհրդարանի և կառավարության հայազգի անդամներին։ Հանդիպման ընթացքում ծավալված շահագրգիռ երկխոսության ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականությանը, ինչպես նաև հայապահպանությանն առնչվող հրատապ մի շարք հարցեր։ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման,…

Քոնկրեսի Հայկական Համախմբումը Կը Նշէ Արցախի Շարժումին 30-ամեակը

Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ Քոնկրեսի Հայկական համախմբումի համաատենապետներ Ֆրանք Փալոն, Ճեքի Սփիր եւ Տէյվիտ Վալատաօ, ինչպէս նաեւ փոխատենապետ Էտըմ Շիֆ պաշտօնական յայտարարութիւններ կատարած են Արցախի ազատագրական շարժման 30-ամեակին առիթով: Քոնկրեսականները իրենց յայտարարութեան մէջ դրուատած են իրենց ինքնորոշման իրաւունքին տէր կանգնած Արցախի ժողովուրդի կամքը եւ վերջին 30 տարիներուն ընթացքին Արցախի Հանրապետութեան մէջ արձանագրուած…

Հարցը քաղաքական առումով և բոլոր մնացած գործընթացներով ավարտված է

Իրավաբանական վեճ է, պարապ ժամանակի զբաղմունք. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի ընտրությունների շուրջ ստեղծված սահմանադրական խառնաշփոթին, որի հարցով «Ելքը» հայտարարել էր, որ խմբակցության իրավաբանները պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել ԱԺ կանոնակարգի այն դրույթները, որոնցով նախատեսվում է Հանրապետության նախագահին…

Անդրանիկ (1865-1927). Դաշնակցական Հայդուկապետի եւ Ազգային Հերոսի եզակի համադրումը

Փետրուար 25ի այս օրը, Արեւմտահայաստանի Շապին Գարահիսար գիւղաքաղաքին մէջ, արհեստաւոր Թորոս Օզանեանի յարկին տակ, լոյս աշխարհ եկաւ Անդրանիկ անունով հայ մանուկ մը, որ կոչուած էր դառնալու հայ ժողովուրդին մռայլ երկնակամարը լուսաւորող եւ ջերմացնող անմար աստղ մը։ Աւարտելով ծննդավայրի «Մուշեղեան» վարժարանը՝ Անդրանիկ պատանի տարիքէն նետուեցաւ կեանքի ասպարէզ։ Իր ժամանակի հայութեան վիճակուած օրապահիկ ապահովելու դժուարին պայմաններուն բերմամբ,…

Վտանգի գլխավոր աղբյուրն Արդբեջանն է

«Հայաստանը կդիտվի որպես հակամարտող կողմ, թե Արցախին զորակցող կողմ՝ ասվածի մեջ սխալ բան չկա, որովհետև, եթե Ադրբեջանն Արցախի վրա հարձակում կատարի, ապա Հայաստանն է, որ ներքաշվելու է այդ կռվի մեջ, իսկ եթե Դենիել Քոութսը այլ բան ասած լիներ, ապա նշանակում է, որ նա պետք է ճանաչած լիներ Արցախն որպես ինքնուրույն միավոր, ըստ այդմ էլ կարծում…

Զարգացման գրավականը հայության ներուժի օգտագործումն է

Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշար»-ի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը: Թեմա` հայ-թուրքական արձանագրություններ, Արցախի հիմնախնդիր, Հայաստանում կառավարման նոր համակարգի ներդրում եւ այլ հարցեր:

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

Փետրվարի 23-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Նախապես ցուցակագրվել էր 13 քաղաքացի, ովքեր դրամական օգնության, աշխատանքային, բուժօգնության եւ անձնական այլ բնույթի դիմումներ էին ներկայացրել: Ընդունելությանը, սակայն, մասնակցեցին ավելի շատ քաղաքացիներ, ովքեր մարզպետին դիմեցին իրենց հուզող ամենատարբեր խնդիրներով: Լսելով նրանցից յուրաքանչյուրին՝ Աշոտ Սիմոնյանը նրանց խնդիրների լուծման համար հանձնարարականներ տվեց: Իսկ լուծման անհնարինության դեպքում…

«Ազդակ»ի Խմբագրական. Սումկայիթէն Թալիշ` Պետական Ահաբեկչութեան Դրսեւորումները

Սումկայիթեան եղեռնագործութեան նշումի արձագանգումները հետզհետէ ներազգային հարթութենէն անցում կը կատարեն դէպի արտաքինը եւ կը ստանան միջազգային հնչեղութիւն: Հայկական կողմէն պաշտօնական տեսակէտներ կը հնչեն, որ Սումկայիթի ոճիրներուն պէտք է տրուի քաղաքական եւ իրաւական գնահատական: Այս շրջագիծին մէջ սումկայիթեան եղեռնագործական արարքները եզակի չեն. Պաքուի, Կիրովապատի, Մատաղիսի հայութեան դէմ իրականացած ջարդերու վարքագիծը Պաքուի պետական քաղաքականութեան ամէնէն կարեւոր բաղադրիչի…

«Հայրենիք»ի խմբագրական. Սումկայիթի եւ Խոճալուի նենգամտութեան հետքերով

Փետրուարի աւարտին, երկու այլ թուականներ աւելցած են այդ ամսուան արդէն իսկ դարուս հայոց պատմութեան անկիւնադարձային եւ յիշատակելի օրերուն վրայ: Երկու թուականներն ալ կ՚առնչուին Արցախի վերածննդեան պայքարի օրերուն: Թուական կարգով առաջինը Սումկայիթի ջարդն է, որ տեղի ունեցաւ Փետրուար 27, 1988-ին, իսկ երկրորդը՝ Խոճալուի ջարդը՝ Փետրուար 25-26, 1992-ին: Չորս տարի կը բաժնեն այս երկու դէպքերը, որոնք ամենայն…

Արմեն Սարգսյանն արդեն ֆորմալացված` երկու կուսակցությունների պատգամավորների համատեղ թեկնածուն է

Ավարտվել է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի և կոալիցիոն գործընկերներ ՀՅԴ և ՀՀԿ խմբակցությունների պատգամավորների հանդիպումը: Հանդիպումից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների համատեղ նիստն էր, օրակարգում մեկ հարց էր՝ հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրում: «Պարոն Արմեն Սարգսյանը կարճ ելույթով հանդես եկավ, ներկայացրեց իր պատկերացումները ոչ միայն նախագահի…