Նորութիւններ

Հայկական ազատամարտի վերջին դրուագը եւ անկախութեան սերունդը

1 Հինգ տարի անցած է այն օրէն, երբ հայ աշխատաւոր ժողովուրդը մէկ մարդու պէս ոտքի կանգնեցաւ եւ տապալեց բօլշեւիկեան բռնակալութիւնը: Փետրուարեան ապստամբութիւնը ոչ միայն խորտակեց օրուայ ոճրագործ իշխանութիւնը, այլ եւ հիմնապէս յեղաշրջեց Հայաստանի ընկերային-քաղաքական մտածողութիւնը: Հինգ տարի յետոյ, կարելի է աւելի պաղարիւնութեամբ անդրադառնալ Փետր. 18-ի յեղափոխութեան եւ բնորոշել շարժումը: Հայ ժողովուրդը փոթորիկներու մէջ կը հիմնէր…

Փետրուար 18-ի ապստամբութեան վեհութիւնը

ՍԵԴՕ ՊՈՅԱՃԵԱՆ Հայաստանի Հանրապետութեան հարիւրամեակի շեմին, 1921 Փետրուար 18-ի համաժողովրդային ապստամբութիւնը յաւելեալ պայծառութեամբ եւ խորանարդուած իմաստով կը լուսագծէ մեր ժողովուրդի ազատատենչութեան ոգին ու կամքը։ Մայիսի 28-ն անկախութեան ձգտումի նուաճումն էր։ Փետրուար 18-ն նուաճուած անկախութեան վերադարձի մաքառումն էր։ Մեր ժողովուրդի պայքարի ոգին եւ ազգային հպարտութիւնը խորհրդանշող այս երկու թուականները էախառնուած են իրարու, շաղկապուած են միասին, անքակտելի…

ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ արցախյան թեմայի շուրջ. Շահան Գանտահարյանի վերլուծությունը

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը նոր վերլուծություն է հրապարակել ԼՂ հակամարտության շուրջ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության անուղղակի բանավեճի մասին: «Արմենպրես»-ը ներկայացնում է Գանտահարյանի հոդվածն ամբողջությամբ. «Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, թե՝ «Շատ լավ գիտենք, որ Ադրբեջանի հարաբերությունները հարևան Հայաստանի հետ ծայրահեղ լարված են, ակնհայտորեն չի նպաստում լարվածության թուլացմանը», լոկ Բաքվի…

Փորձում ենք մեր հարցերը լուծել, անկախ նրանից, թե Ադրբեջանը որքանով է հակազդում

Այս տարին հայտարարված է Արցախյան շարժման 30-ամյակի տարի, և այդ շրջանակում բազմաթիվ ու բազմապիսի միջոցառումներ են նախատեսված, Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը: Որպես արցախյան շարժման ակտիվիստ, իրադարձությունների ականատես՝ նա առանձնացրեց 1988-ի փետրվարի 13-ին տեղի ունեցած ուսանողական ցույցը Ստեփանակերտում, որը, նրա խոսքով, բեկումնային եղավ Արցախյան շարժման հետագա…

Ապրիլյան իրադարձություններից հետո հեռացել ենք բանակցային գործընթացում հաջողություններ արձանագրելուց

30 տարիների ընթացքում մեզ հաջողվել է միջազգային հանրությանը ցույց տալ, թե ինչ էր հետապնդում Ղարաբաղյան շարժումն ու ինչ հետևանքներ է այն ունեցել: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը: Վերջինս նշեց, որ ժողովրդավարության ու ազատության համար տարված այս պայքարը, որի արդյունքն էր Արցախի անկախ պետությունը, փաստացի իրողություն է, ու…

«Հայրենիք»ի Խմբագրական. Ալիեւի Քրթմնջիւնն ու Արցախեան Շարժման 30-ամեակը

Արցախեան շարժման 30-ամեակի տօնախմբութենէն քանի մը օր առաջ, Փետրուար 8-ին, Պաքուի մէջ, իր «Ենի Ատրպէյճան» կուսակցութեան համագումարին ընթացքին, ծաւալապաշտ ու բռնատէր նախագահ Իլհամ Ալիեւ անգամ մը եւս անդրադարձաւ իր դրացի-թշնամի Հայաստանին: Նմանօրինակ արտայայտութիւններ նորութիւն չէին։ Սակայն, այս անգամ մենատէր Ալիեւի ձայնաստիճանը քիչ մը աւելի բարձր էր։ Իր կուսակցական գաղափարակիցներուն առջեւ բեմ բարձրանալով, ան յայտարարած է,…

Դավիթ Լոքյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով դեսպանին` նախարար Լոքյանն ասել է, որ իր համար հաճելի է Ֆրանսիայի պետության ներկայացուցչի հետ հանդիպումը, քանի որ, բացի երկու ժողովուրդների միջև առկա ջերմ հարաբերություններից, նաև արդյունավետ է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը, որը միտված է…

Արթուր Մկրտչյանի օրոք Ղարաբաղը քաղաքականություն թելադրողի դերում էր

«Այսօրվա միջոցառման ընթացքում քննարկելու ենք Արթուր Մկրտչյանի կյանքի և գործունեության հետ կապված երեք հիմնական բաղադրիչները՝ որպես մարդ-գիտնական, պետական-քաղաքական գործիչ և Ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնած առաջամարտիկ»,- ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառման բացման խոսքում ասել է ԱՀ ԱԺ պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը: Միջոցառումը կազմակերպվել է ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության նախաձեռնությամբ: Արթուր Մկրտչյանին նվիրված…

Ազատ չէ այն մարդը, որ ենթակա է իշխող խավի կողմից ստեղծված օրենքներին

Խաժակ Տեր-Գրիգորյանի խոսքը` Մայիս 28-ին նվիրված տոնակատարության օրվա առիթով Այսօր հանդիսավորապես ամբողջ հայ ժողովուրդը ազգովին, իսկ Հայաստանի մեր ժողովուրդը՝ պետականորեն, նշում է մեր նորագույն պատմության մեծագույն իրադարձության տարեդարձը: 1918 Մայիսի 28. Մի թվական, որ անկյունադարձ հադիսացավ հայ ժողովրդի կյանքում և արժանի պսակումը դարձավ նրա մղած կենաց ու մահու ամեհի պայքարի՝ ստրկությունից նրան առաջնորդելով ազատության ու…

Կողմնակից եմ խնդիրը բազմակողմանի քննարկումներով լուծելուն

Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 16-ին, հրավիրել է արտահերթ նիստ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու նախաձեռնությամբ: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը խնդիրը համարում է երկրում թաքնված զբաղվածությունը, ստվերային աշխատավարձերը և աշխատողների իրավունքների պաշտպանության ինստիտուտը: «Մեր երկրում տասնյակ հազարավոր մարդիկ կան, որ աշխատում են, բայց գրանցված չեն: Մարդկանց գրում են 55-60 հազար դրամ աշխատավարձ,…