Նորութիւններ

Ակնարկ. «Ձիթենիի Ճիւղ»-ի Արտօնուած Ծլարձակումները

«Ձիթենիի ճիւղ» գործողութիւնը պատերազմական ոճի կայծակնային բռնկումով կամ յանկարծակիութեան գործօնով չէ բնութագրուած: Երկար ատենէ ի վեր նախապատրաստութիւն, զօրքերու կուտակում, ազդանշանի յայտարարութիւն, նպատակի բանաձեւում եւ ապա նոր ներխուժման քայլեր: Որքան ալ լարուած իրավիճակի կապուելով սպասելի ըլլայ հակամարտութիւններու պարագային ռազմական բախումներու մեկնարկը, այնուամենայնիւ հակառակորդը անակնկալի բերելու եւ գործողութիւնները մետասաներորդ պահուն սկսելու գործնականութիւնը բազմիցս դրսեւորած է ինքզինք տարբեր…

Մեկնարկել է Կրթության համաշխարհային համաժողովը

Լոնդոնում մեկնարկել է Կրթության համաշխարհային համաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Համաժողովի ընթացքում տարբեր երկրների կրթության նախարարներ քննարկել են համաշխարհային սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում կրթության որակի բարելավման հիմնահարցերը: Համաժողովի շրջանակում Լևոն Մկրտչյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Բրիտանական խորհրդի ներկայացուցիչների հետ: Քննարկման առանցքում են եղել ուսուցիչների վերապատրաստման գործընթացում առաջավոր փորձն ու…

ՀՅԴ 127 ամեակի ժողովրդային խանդավառ հանդիսութիւն` Շուէտի մէջ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 127 ամեակը հանդիսաւոր ու խանդավառ մթնոլորտի մէջ նշուեցաւ Կիրակի 21 Յունուար 2018-ի յետմիջօրէին: «Սարդարապատ» նորաբաց կեդրոնի սրահը նեղ էր արդէն ճշդուած ժամէն առաջ իսկ ժամանած հոծ ժողովուրդին համար: Ուշագրաւ ու մանաւանդ գօտեպնդող երեւոյթ էր երիտասարդութեան տիրական ու մեծաթիւ ներկայութիւնը: Հանդիսութիւնը ձեռնհասութեամբ վարեցին ՀՅԴ ՇԵՄ-ի ընկերներ` Գոհար Յակոբեան եւ Սերոբ Պապափիլաւեան: Բացման խօսքով…

Լևոն Մկրտչյանը կմասնակցի Կրթության համաշխարհային համաժողովին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հունվարի 22-ից 24-ը ներկա կգտնվի Լոնդոնում կայանալիք Կրթության համաշխարհային համաժողովին, որին կմասնակցի 96 երկրի ներկայացուցիչ: Համաժողովի ընթացքում տարբեր երկրների կրթության նախարարներ կքննարկեն այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք վերաբերում են կրթության որակի բարելավմանը և պայմանավորված են սոցիալ-տնտեսական զարգացման գործում կրթության դերի բարձրացման անհրաժեշտությամբ: Նախատեսվում են նաև քննարկումներ՝ ուղղված կրթության…

Ֆրանսիայի հայ համայնքը մեծ դեր ունի երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում

Ֆրանսիայում ներկայում ապրում է մոտ 500 հազար հայ: Նրանք բնակվում են Ֆրանսիայի գրեթե ամբողջ տարածքում՝ Փարիզ, Մարսել, Լիոն, Վալանս, Կանն, Սեն Ռաֆայել, Լա Սիոտա և այլ քաղաքներում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը, եթե նախկինում հայերը կենտրոնացած էին խոշոր քաղաքներում, ապա այսօր այնպիսի վայրերում են բնակվում, որտեղ տարիներ առաջ…

ՀՅԴ Պատուիրակութիւն Մը Տեսակցեցաւ Հայաստանի Դեսպան Գրիգոր Յովհաննիսեանի Հետ

Շաբաթ, Յունուար 13ի յետմիջօրէին, ՀՅԴ պատուիրակութիւն մը տեսակցութիւն ունեցաւ Միացեալ Նահանգներու մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Գրիգոր Յովհաննիսեանի հետ։ ՀՅԴ Բիւրոյի անդամ Յակոբ Տէր Խաչատուրեան եւ Ամերիկայի Միացեալ Նահանգներու Արեւելեան ու Արեւմտեան շրջաններու Կեդրոնական կոմիտէներու ներկայացուցիչներ Ճորճ Աղճայեան եւ Տարօն Տէր Խաչատուրեան, ինչպէս նաեւ Ուաշինկթընի Հայ Դատի գրասենեակի ներկայացուցիչ Արամ Համբարեան մաս կը կազմէին նշեալ պատուիրակութեան:…

41 Նորագիրներ Համալրեցին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Շարքերը

ԷՆՍԻՆՕ.- Շաբաթ, 20 Յունուարին, Էնսինոյի Ազգային «Ֆերահեան» վարժարանի «Տիգրանեան» սրահին մէջ 35 հայորդիներ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերուն միացան՝ ընկերական լայն շրջանակի մը ներկայութեամբ տալով իրենց երդումը: Չորս նորագիրներ Ֆրեզնոյէն եւ մէկ նորագիր Լաս Վեկասէն պիտի միանան երդուեալներու այս խումբին: Երկու երիտասարդներ աւելի ուշ պիտի միանան Լոս Անճելըսի խումբին: Երդման հանդիսաւոր արարողութեան բացումը կատարեց նորագիրներու կուսակցական…

ՀՅԴ-ն պաշտոնական հանդիպում կունենա Արմեն Սարգսյանի հետ

ՀՀԿ-ն նախագահի շատ հետաքրքիր թեկնածություն է առաջադրել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ Նա ընդգծեց, որ Արմեն Սարգսյանը հետաքրքիր մարդ է իր մարդկային և պրոֆեսիոնալ որակների առումով։ «Չգիտեմ՝ մեզ համար առավելություն է, թե` թերություն երկար ժամանակ իր՝ Հայաստանում ապրած չլինելը։ Հաճախ շեշտվում է անկուսակցական լինելը, որը որպես անհրաժեշտություն է շեշտվում,…

Բազմաթիվ անունների մեջ ամենանախընտրելին Արմեն Սարգսյանի թեկնածությունն էր

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենք տեղեկացված էին այս առաջարկությունից, և այդ առումով եղել է նախնական քննարկումներ։ «Մենք ի սկզբանե նկատի ենք ունեցել, չնայած, որ սահմանադրությունը թույլ է տալիս, հասնել մինչեւ ընդհանուր թվի մեծամասնությամբ ընտրված նախագահին, և…

Արցախում Արմեն Սարգսյանի առջև պահանջներ կներկայացնեն

Սերժ Սարգսյանը երեկ հայտարարեց ՀՀ նախագահի պաշտոնում ՀՀԿ թեկնածուի անունը: Ինչպես եւ սպասելի էր` թեկնածուն նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է: Սակայն վերջինս Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ չի շտապել իր համաձայնությունը հայտնել՝ մտածելու ժամանակ խնդրելով: Արմեն Սարգսյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Շատ կարեւոր է, որ որոշում ընդունելուց առաջ ես նույնպես…