Նորութիւններ

Աղվան Վարդանյանն ամփոփել է տարին

2017 թվականին առնչվող մի քանի կարևոր թեմաներ կան. այսօր մամուլի ասուլիսին, լրագրողների հետ զրույցում, ամփոփելով տարին, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Այդ թեմաներից առաջինը, ըստ պատգամավորի, խորհրդարանական ընտրություններն էին: «Անկախ ընտրություններում առկա պրոբլեմներից` փաստն այն է, որ ընտրությունների արդյունքները չվիճարկվեցին, փողոցային պայքար չեղավ, և գոնե խորհրդարան անցած ուժերն ընդունեցին ընտրությունների արդյունքները: Բացի այդ`…

Հայաստանի հողը կը պատկանի ամբողջ հայութեան

Կարօ Արմենեան Կարդա՛լ Գոհար Աւետիսեանի յօդուածը «Առաջին Լրատւական»ի կայքին վրայ Հայաստանի գիւղատնտեսութեան ոլորտէն ներս տեղի ունեցող ըստ ամենայնի կարճատես և ըստ էութեան մեր ազգային անվտանգութեան նորմերուն հակասող զարգացումներուն մասին։ Յօդուածին մէջ ընդգրկուած է մեծապէս շահեկան հարցազրոյց մը Հայաստանի Գինեգործներու Միութեան Նախագահ՝ Աւագ Յարութիւնեանի հետ, ուր կը խօսուի երկրի գիւղատնտեսական քաղաքականութեան լուրջ վրէպներուն մասին, բայց ուր…

Տօնակատարութիւն՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 127-ամեայ յոբելեանի առթիւ Նոր Ջուղայում եւ Շահինշահրում

Շրջանի Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, յանուն հայ ժողովրդի ու հայրենիքի ծնունդ առած կուսակցութեան՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 127-ամեայ յոբելեանի առթիւ, հինգշաբթի՝ 2017 թւականի դեկտեմբերի 14-ին, Նոր Ջուղայում, իսկ ուրբաթ՝ դեկտեմբերի 15-ին, Շահինշահրում տեղի ունեցաւ տօնակատարութիւն: Հինգշաբթի երեկոյի ձեռնարկն իրականացւեց Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում՝ սկիզբ առնելով Հ.Յ.Դ. քայլերգ «Մշակ Բանւոր»-ի յոտնկայս…

Փոփոխությունները չեն բացառվում

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում չի բացառել, որ նոր կառավարությունում ՀՅԴ պորտֆելների որոշակի փոփոխություններ լինեն, միաժամանակ նշել է թե այդ հարցը այնքան էլ էական չէ: «Պորտֆելներն այդքան էական չեն այս խնդրի հետ կապված, բայց բնականաբար կարող են տեղի ունենալ որոշակի վերադասավորումներ նոր կառավարության ձեւավորման առիթով»,- ասել…

«Ազդակ»ի Խմբագրական. Տարեփակի Խոհեր (Ա.) Բացառիկ Համար Եւ Արխիւի Թուայնացում

Աւանդութիւն դարձած տարեփակի խոհերու կարգով, անգամ մը եւս այս սիւնակներուն մէջ կը տեղաւորենք «Ազդակ»-ի միամեայ գործունէութեան հիմնական ուղղութիւնները, իրագործումները, բաղթողումները եւ յառաջիկայ տարուան կարեւորագոյն ծրագիրներու նախանիշերը: «Ազդակ»-ի 90-ամեակի նշումը յոբելենական հանդիսութիւններէն աւելի, մեզ մղեց մնայուն հետք ձգելիք որոշ ծրագիրներ իրականացնելու հրամայականին ուղղութեամբ աշխատելու: Մեր առաջին առաջադրանքը եղաւ հրատարակել յատուկ բացառիկ հատոր մը, որ կարելիի սահմաններուն…

Գյումրիում բացվեց գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի մասնաճյուղ

Դեկտեմբերի 20-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հյուրընկալեց Ռուսաստանի Դաշնության պատվիրակությանը` ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի գլխավորությամբ: Մարզպետ Խաչատրյանը ողջունելով հյուրերին նշեց, որ կարևորում է հայ-ռուսական դարավոր բարեկամության ամրապնդումը. «Շիրակի մարզը, մասնավորապես, Գյումրին սերտ կապեր է ունեցել ռուս ժողովրդի հետ, բարեկամությունն այժմ էլ շարունակվում է: Ռուսական ներկայությունը մեր քաղաքում միշտ զգացվել է, մենք հատկապես…

Հայկ Գայսէրեան նշանակուեցաւ Աւստրալիոյ Հայ Դատի Յանձնախումբին Գործադիր Տնօրէն

ՍԻՏՆԻ.- Աւստրալիոյ Հայ Դատի Յանձնախումբը (ՀԴ) յայտարարեց նշանակումը Հայկ Գայսէրեանի որպէս ՀԴի գործադիր Տնօրէն: Այս յայատարարութիւնը կը հետեւի ՀԴի մէջ վերջերս կայացած փոփոխութիւններէն ետք (կարդալ): Գայսէրեան, որ երկար ժամանակ ծառայած է ՀԴին եւ ստանձնած զանազան պատասխանատու պաշտօններ Աւստրալահայ Համայնքին մէջ, յանձնառութիւն կը վերցնէ շարունակելու առաջնորդել Ցեղասպանութեան արդար հատուցում գտնելու համար մղուող պայքարը, Արցախի ինքնորոշման իրաւունքին…

Հայ Դատը Կը Դատապարտէ Էրտողանի Հրահրած Յարձակումի Մասնակիցներուն Պատիժը Մեղմացնելու Առաջարկը

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի գործադիր վարիչ Արամ Համբարեան, որ ականատես մըն էր Մայիս 16ին, մայրաքաղաք Ուաշինկթընի մէջ Թուրքիոյ նախագահ Ռեչեփ Թայիփ Էրտողանի հրահանգով տեղի ունեցած խաղաղ ցուցարարներու վրայ յարձակումին, խստօրէն քննադատեց յարձակումի երկու մասնակիցներուն հետ դատախազութեան գոյացուցած նախնական համաձայնութիւնը, որուն իբրեւ հետեւանք կրնան մեղմանալ անոնց պատիժները։ Արդարեւ, յարձակումը ատելութեան հիման վրայ կատարուած ըլլալու ամբաստանութիւնը…

Բերիոյ Թեմի Առաջնորդը Կ՛այցելէ ՀՅԴ Կեդրոնական Կոմիտէի Գրասենեակ

ԿԼԵՆՏԷՅԼ.- Բերիոյ թեմի առաջնորդ Շահան արք. Սարգիսեան անցեալ Ուրբաթ, 15 Դեկտեմբերին, Արեւմտեան թեմի առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսեանի եւ Սուրիահայութեան Օժանդակութեան մարմինին մէջ ՀՅԴի ներկայացուցիչ Վարդան Տէրտէրեանի ընկերակցութեամբ այցելեց ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի (ԿԿ) գրասենեակ, ուր հանդիպեցաւ ԿԿի ներկայացուցիչ Տարօն Տէր Խաչատուրեանի եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ դոկտ. Վիգէն Եագուպեանի հետ: Հանդիպման ընթացքին, Շահան սրբազան հանգամանօրէն…

Հայ Ժողովուրդի եւ Հայաստանի ազատագրութեան պայքարին յանդուգն յառաջամարտիկը

19 տարի առաջ, Դեկտեմբերի այս օրերուն, խոր սուգի մէջ էր Դաշնակցութեան ողջ ընտանիքը: Եւ ոչ միայն դաշնակցականները: Դաշնակցութեան սուգին վշտակից էին հայ ժողովուրդի աշխարհասփիւռ զաւակները՝ ոչ միայն Սփիւռքի մերձաւոր թէ հեռաւոր ափերուն, այլեւ նոյնինքն հայրենի ոստաններուն մէջ: 17 Յուլիս 1994ին ուղեղի մահացու հարուած ստանալէ եւ աւելի քան 4 տարի մահաքունի մէջ անկենդան շնչելէ ետք, 21…