Նորութիւններ

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հայտարարությունը

ԱՀ 2018թ. պեական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ Մեծարգո նախագահ ԱՀ, Հարգելի գործընկերներ, կառավարության հարգարժան անդամներ, 2018 թվականի պետական բյուջեի քննարկումների ընթացքում ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը հնարավորություն է ունեցել գործադիրի հետ միասին առավել կենտրոնանալ բյուջեի ռազմավարական ուղղությունների վրա: Այդ քննարկումների արդյունքում և փոխադարձ հասկացողության պայմաններում ամրագրվեց երկրի անվտանգությանը առընչվող մի շարք հարցերի, գյուղատնտեսության զարգացման, տեղական ինքնակառավարման…

Կենսառեսուրսների գերշահագործման մարտահրավերից մինչև Սևանի ջրի թափանցիկության աննախադեպ ցուցանիշ

Արծվիկ Մինասյանն ամփոփեց տարին Բնապահպանության ոլորտում նախարարությունն այս տարի մեծածավալ աշխատանքներ է իրականացրել մի շարք խնդիրների ուղղությամբ: Այնուամենայնիվ, մարտահրավերներ դեռ կան: «Արմենպրես»-ի հետ զրույցում տարին ամփոփեց և առաջիկա անելիքներից խոսեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: -Պարոն Մինասյան, «Դիլիջան ազգային պարկ»-ում վերահսկողությունն այս տարի ուժեղացվեց, աշխատանքներում ներգրավվեց նաև մասնավոր հատվածը, ի՞նչ արդյունքներ եք արձանագրել: -«Դիլիջան ազգային…

Գարեգին Նժդեհ (1886-1955). Հայու Կամքին եւ Գաղափարի Ուժին դաշնակցական մարմնաւորումը

Դեկտեմբեր 21ի այս օրը, Խորհրդային Միութեան ծայր աստիճան «վտանգաւոր» նկատուած «բանտարկեալ»ներու Վլատիմիր բանտին մէջ, իր վերջին շունչը փչեց Հայկական Ազատամարտի անկրկնելի հերոսներէն Գարեգին Նժդեհ։ Հայ ժողովուրդը միայն յաւուր պատշաճի յարգանքի տուրք ընծայելու մղումով չէ, որ կþոգեկոչէ Նժդեհի մահուան տարելիցը։ Ոչ ալ տարուան միայն այս օրը կը ստեղծէ պատեհութիւնը, որպէսզի ամենայն հաւատքով ու երկիւղածութեամբ իր մտքին…

ԱՄՆ-ի կողմից պատժվողների հերթը մինչև Հայաստան չի հասնի

Ամերիկահայ քաղաքագետը՝ ՄԱԿ-ում Երուսաղեմի հարցով ՀՀ-ի քվեի մասին Ամերիկահայ քաղաքագիտության դոկտոր Վիգեն Հովսեփյանի կարծիքով՝ ՄԱԿ-ում Երուսաղեմի վերաբերյալ Հայաստանի քվեն ազդեցություն չի ունենա արդեն թուլացած հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, և դա հակառակ բոլոր այն սպառնալիքներին, որ հնչեցին ամերիկյան պետական ներկայացուցիչների, այդ թվում նաև՝ նախագահ Թրամփի կողմից: Tert.am-ի հետ զրույցում նա իր կարծիքը հիմնավորեց նրանով, որ նախ բանաձևին…

Սերժ Սարգսյանի հայտարարությունը ճնշում է եղել Թուրքիայի համար

Հայ-թուրքական արձանագրություններն առոչինչ կհայտարարվեն, եթե նախագահ Սերժ Սարգսյանն իր հայտարարությունը կյանքի կոչի: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ խոսելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարության մասին, որ Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը ոչ մի նշանակություն չի ունենա իրենց համար: Չավուշօղլուն ասել է,…

Մամուլի Հաղորդագրություն. Միջազգային համաժողով Մոսկվայում՝ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի նախաձեռնությամբ

Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի (Հայ-ռուսական համագործակցություն) նախաձեռնությամբ, 2017 թ. դեկտեմբերի 15-ին, Մոսկվայի «Պրեզիդենտ հոթելի» նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջազգային համաժողով՝ «Հայ-ռուսական համագործակցություն. հեռանկարները և հիմնական մարտահրավերները» խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին երկու երկրների պաշտոնական այրեր, դիվանագետներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ, լրագրողներ և հասարակական-քաղաքական գործիչներ: Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, ՌԴ-ում…

Դավիթ Լոքյանը հանդիպել է Արծվաշենի բնակիչների հետ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել և քննարկումներ է ունեցել մարզի Ճամբարակ և Շողակաթ խոշորացված համայնքների ղեկավարների և բնակիչների հետ: Հիմնական հանդիպումները կայացել են Ճամբարակ համայնքի Արծվաշեն բնակավայրի բնակիչների հետ: Նախարար Լոքյանի հետ հանդիպման ժամանակ բնակիչները կրկին բարձրաձայնել են գույքի փոխհատուցման հարցը, սակայն նախարարը հիշեցնելով, որ…

Մեր ծրագրային նպատակներից է եվրոպական արժեչափերին համապատասխանող պետություն կառուցելը

Արդեն երկու օր է՝ ՀՀ խորհրդարանում ընթանում է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստը: Այսօրվա նիստում ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Վարդանյանի ելույթը «Տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներ» թեմայով էր: Ելույթն ամբողջությամբ ստորեւ. Հարգելի գործընկերներ, Հայաստանի խորհրդարանում ես ներկայացնում եմ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը: Մեզ համար բարձրագույն արժեք են անկախ պետականությունը, երկրի հնարավոր առավելագույն…

Օլիգարխիան Իր Էութեամբ Եւ Պատմական Փոխընտրութիւններով

ԿԱՐՕ ԱՐՄԵՆԵԱՆ Վերջին հրապարակումները կ՛ըսեն, թէ Հայաստանի հասարակական կեանքէն ներս ամրացած օլիգարխներուն թիւը այսօր արդէն կը հասնի յիսունի։ Յստակ չէ, թէ ինչպիսի՞ չափորոշիչներ օգտագործուած են այս քննարկման համար եւ թէ որքա՞ն վաւերական է այս թիւը։ Այնուամենայնիւ յստակ է մէկ բան։ Օլիգարխիան արմատացած երեւոյթ է մեր երկրին մէջ իր բոլոր բացասական դրսեւորումներով, ներառեա՛լ՝ իրմէ սերած քաղաքական…

Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Դեկտեմբերի 19-ին Շիրակի մարզպետարանի, Հայկական Կարմիր խաչի ընկերության, ԱԻ նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության, Շիրակի մարզի թվով 14 համայնքների միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր համայնքային կամավորական արձագանքման թիմերի պահպանման, զարգացման և օգտագործման ոլորտում համագործակցության և փոխօգնության մասին: Կողմերը, ելնելով արտակարգ իրավիճակների կանխարգելման ոլորտում միասնական առաքելությունից և խնդիրներից, հնարավոր աղետների դեպքում արդյունավետ և միասնական…