
Հայաստանի Առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումները կազմակերպելիս շեշտը պետք է դնել հատկապես հայոց պետականության վերականգնման 100-րդ տարեդարձին. այսօր «Նոյյան տապան» ակումբում, լրագրողների հետ զրույցում ասաց 100-ամյակը նշելու նպատակով Անթիլիասում ստեղծված հանձնախմբի անդամ, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Պարզ է, որ տոնակատարությունների գլխավոր մասը վերաբերելու…















