
Ստորև ներկայացնում ենք Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության առաջարկները 2018թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ. ԱՀ ամբողջ բնակավայրերի համաչափ զարգացում ապահովելու նպատակով զինծառայողների համար բնակարաններ կառուցել իրենց իսկ բնակավայրերում: «Պետական աջակցություն Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամին» ծրագրով նախատեսված է գյուղական կամ քաղաքային (բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների) բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով…














