
Սաուդյան Արաբիա – Իրան սրվող հակամարտության հետևանքով Լիբանանում ճգնաժամ է սկսվում, որն, ըստ որոշ վերլուծությունների, վտանգներ է պարունակում տարածաշրջանի քրիստոնյաների, այդ թվում՝ հայ համայնքի համար: Շատերն անգամ Լիբանանից հայերի զանգվածային ներհոսք են կանխատեսում դեպի Հայաստան: Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը Panorama.am- ի հետ զրույցում նշեց, որ տարածաշրջանում իրավիճակի հերթական վերաթեժացում է։ «ԻՊ-ի դեմ…















