Նորութիւններ

Հայ-եգիպտական միջկառավարական 5-րդ նիստում ստորագրվել են համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր

Սեպտեմբերի 29-ին Երևանում տեղի ունեցավ Տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 5-րդ նիստը: Հանձնաժողովը համանախագահում էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության (ԵԱՀ) ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրը: Եգիպտական պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել ԵԱՀ ներդրումների և միջազգային համագործակցության նախարարության Կենտրոնական և Արևելյան…

Տեղի է ունեցել Ժիրայր Ռեիսյանի գրքի շնորհանդեսը

Սեպտեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի պատգամավոր, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո Հայոց թեմի Ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանի «100 նուիրեալներ Ցեղասպանութեան օրերուն հայ ժողովուրդի օտարազգի բարեկամներէն» գրքի շնորհանդեսը: Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նշել է. «Ժիրայր Ռեիսյանի այս գիրքը մեծագույն նվեր…

Էական չէ, որ կհայտնվենք ինչ-որ ագրեսոր երկրի սև ցուցակում

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի հրավերով սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (IUSY) անդամ միջազգային երիտասարդական-քաղաքական կազմակերպությունների շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչներ ժամանել են Հայաստան և ճանաչողական այցով կմեկնեն նաև Արցախի Հանրապետություն: ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Գևորգ Ղուկասյանը, ՀՅԴ Երիտասարդական միության արտաքին հարաբերական հանձնախմբի անդամ Սարինե Աբրահամյանը և Հայաստան ժամանած հյուրերից` Իտալիայի…

Ազրպէյճանական հակահայ արշաւը թրքական ժխտողականութեան ենթահողին վրայ. Լատինական Ամերիկայի պարագան

Բուենոս Այրեսի Սան Անդրես համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Խաչիկ Տեր Ղուկասյանի ելույթը Հայաստան-Սփիւռք համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ Մինչեւ 2009-2010, Լատինական Ամերիկայի մէջ հակահայ արշաւը գրեթէ բացառապէս թրքական դիւանագիտութեան նախաձեռնութիւնն էր եւ կեդրոնացած Ցեղասպանութեան ժխտումի ջանքերուն վրայ: Այդ արշաւը, որ առաջ կը տարուէր մասնաւորաբար Հարաւային Ամերիկայի հայաշատ երեք համայնքներու երկիրներու՝ Արգենտինա, Ուրուկուայ եւ Պրազիլ քաղաքական-դիւանագիտական շրջանակներու…

Նալբանդյանի ասածը մատի փաթաթան դարձնելը ճիշտ չէ

«Նույնիսկ մինչև գարուն սպասելու կարիք չկա, անհրաժեշտ է, որ Հայաստանն առ ոչինչ հայտարարի 2009-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները»,-«Փաստարկ» մամուլի ակումբում (28.09.2017) լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Պարոն Մանոյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի շեշտադրումները կարևոր է համարում. մասնավորապես այն, որ ղարաբաղյան…

Ռուստամյանը՝ արտագաղթը կասեցնելու մասին

Aravot.am-ը ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին հարցրեց՝ նախագահ Սերժ Սարգսյանն ԱԺ-ում իր ուղերձում հայտարարեց, որ 2040-ին 4 մլն ենք դառնալու, դուք հավատո՞ւմ եք, որ մենք կկարողանանք այդ ցուցանիշին հասնել: Նա պատասխանեց. «Ես ավելին եմ ենթադրում, ինչի չէ՞ որ»: Մեր հարցին՝ ինչի՞ հաշվին պիտի դառնանք, երբ Սերժ Սարգսյանի օրոք պաշտոնական տվյալներով Հայաստանից…

Շիրակի մարզպետը լրագրողների համար ամենահասանելի պաշտոնյաներից է

Սեպտեմբերի 28-ը Տեղեկատվության ազատության միջազգային օրն է, այն նշանավորելու նպատակով մայրաքաղաքի «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում 15-րդ անգամ տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը։ «Ոսկե բանալի» մրցանակը հանձնվեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին: Ամենաբացը գերատեսչությունը, որը լավագույնս է կիրառում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, ճանաչվել է Շիրակի մարզպետարանը։ Նշենք, որ այս գերատեսչությունը…

Աղվան Վարդանյանի պատասխանը՝ իրենց քննադատող օգտատերերին

ՀՅԴ-ն հայտարարել է , որ սկսում են Արցախի եւ այլ երկրների քաղաքների միջեւ համագործակցության պայմանագրերի ստորագրություններ հավաքել: Մենք ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ դա ի՞նչ կտա իրականության մեջ՝ նա պատասխանեց. «Միջազգային ասպարեզում՝ տարբեր երկրների, քաղաքների, նահանգների մակարդակով Արցախի հետ հարաբերությունների հաստատումը բնական է, որ միայն դրական ազդեցություն կարող է ունենալ երկու առումով՝ եւ ճանաչելիության…

Անտեսումը Միասնութեան Չ’առաջնորդեր

(ՈՉ ԱԼ ԾԱՂՐԱՆՔԸ ԵՒ «ՇՕ»Ն) Մեր խօսքը կը վերաբերի Հայաստան ֊ Սփիւռք վերջին խորհրդաժողովին ու այդ առթիւ ստեղծուած կարգ մը երեւոյթներու։ Սկզբունքով, նման համախմբումներ միայն դրական լիցքեր կրնան ստեղծել, կամ՝ պէ՛տք է ստեղծեն։ Երբ նոյն ազգին պատկանող տարաբնոյթ հոսանքներու, մտածողութիւններու եւ ասպարէզներու մարդիկ քով ֊ քովի կու գան՝ հասարակաց օրակարգերով։ Երբ առաջադրուածը համախմբում, կամ միասնութիւն…

Գանատայի մէջ պիտի սկսի գործել Հայեցի դաստիարակութեան կեդրոնական մարմինը

Հովանաւորութեամբ Գերաշնորհ Տ. Բաբգէն արք. Չարեանի, կազմակերպութեամբ Ազգային վարչութեան եւ համագործակցութեամբ ՀՅԴ կեդրոնական կոմիտէին, շաբաթ, 4 մարտ 2017-ին, առաջնորդարանի դահլիճէն ներս տեղի ունեցաւ հայեցի դաստիարակութեան նուիրուած խորհրդաժողով մը, մասնակցութեամբ՝ Ազգային վարչութեան, ՀՅԴ կեդրոնական կոմիտէին, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան, Հայ օգնութեան միութեան եւ Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան շրջանային վարչութիւններուն, Թորոնթոյի ՀՕՄ-ի Ամէնօրեայ եւ ինչպէս…