Նորութիւններ

Լեռնիկ Հովհաննիսյանը հյուրընկալել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին և Կիպրոսի խորհրդարանի անդամներին

ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը Սեպտեմբերի 29-ին հյուրընկալել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին, նրա հետ Արցախ ժամանած Կիպրոսի խորհրդարանի անդամներ Յորգոս Պերդիկիսին, Միկայիս Գիորգալասին և Կիպրոսից ՀՅԴ ներկայացուցիչ Նաիրի Մուրադյանին: Պատվիրակությանն Արցախում ուղեկցում էր Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը: Նախարարը ողջունել է պատվավոր հյուրերին և հույս հայտնել, որ բարեկամական հարաբերություններից զատ կհաջողվի հաստատել…

Ակնարկ. Ռազմական Արդիւնաբերութեան Շուկան Աշխուժ Պահելու Համար

Պաշտօնական Պերլինը պարզ դարձուց, որ Գերմանիոյ, Ֆրանսայի, Ռուսիոյ եւ Թուրքիոյ վեհաժողովը, նուիրուած սուրիական Իտլիպի իրավիճակին, պիտի կայանայ հոկտեմբերին: Վեհաժողովի այս լրատուութիւնը ինքնին կը նախանշէ, որ սուրիական հակամարտութեան գլխաւոր հանգոյցին` Իտլիպի ճակատագիրի որոշումը Թեհրան-Մոսկուա առանցքէն կը տեղափոխուի միջազգային հարթութիւն` նկատի ունենալով, որ այսպիսով բանակցութիւններուն մէջ կը ներգրաւուին Եւրոպայի ամէնէն հզօր պետութիւնները եւս: Պէտք չէ շտապել նկատելու…

Մեր Դրօշներու Համամիասնութեան Մասին

ԿԱՐՕ ԱՐՄԵՆԵԱՆ Կարդա՛լ ընկեր Խաչիկ Տէր Ղուկասեանի յօդուածը՝ ««Արիւնոտ Դրօշ»էն «Յաղթանակի Վարդեր» Ու Դաշնակցութեան Կարմիրը», ՀՅԴ անելիքի այսօրուան եւ վաղուան եզրերուն եւ յատկապէս ՀՅԴ կարմիր դրօշի եւ մեր ազգային Եռագոյնի փոխառընչութեան խնդիրներուն մասին: Պիտի խոստովանիմ, որ ընկեր Խաչիկի քննարկումներէն իմ ընկալումս պարտադիր դարձուց վերստին հարցադրել, թէ երկու նուիրական դրօշներու համատեղ եւ լրացուցիչ գոյութեան կապակցութեամբ իսկապէս…

«Արիւնոտ Դրօշ»էն «Յաղթանակի Վարդեր» Ու Դաշնակցութեան Կարմիրը

ԽԱՉԻԿ ՏԷՐ ՂՈՒԿԱՍԵԱՆ Թաւշեայ յեղափոխութեան յաջորդած հայաստանեան քաղաքական նոր հանգրուանի առաջին ընտրութիւնները տեղի ունեցան ի դէմս քաղաքամայր Երեւանի Աւագանիի ընտրութիւններուն: Անկախ անոնց վերջնական արդիւնքէն եւ քաղաքական նոր դաշտի կազմաւորման իմաստով թելադրած անհրաժեշտ խորհրդածութենէն, կասկած չկայ, որ ընտրապայքարը ինքնին լուսարձակի տակ առնուելու առանձին երեւոյթ է: Անոր ամենաշատ աղմուկ հանած իրադարձութիւններէն մէկը եղաւ վարչապետ Փաշինեանի սատարած թեկնածուին՝…

2019 թվականի պետական բյուջեի ծախսերը` նախորդ տարվա համեմատ կաճեն ընդամենը 10 տոկոսով

Այս շաբաթ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց իր օրենսդրական նախաձեռնությամբ մշակված՝ ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծին: Մի անգամից կարելի է փաստել, որ դրական սպասումները մեծ են, հատկապես նոր իրողություններով պայմանավորված՝ երկրի սոցիալական ներառական զարգացման տեսանկյունից: Նախ. 2019 թվականին վերջապես անցում ենք կատարում ամբողջական ծրագրային բյուջետավորման: Այսինքն, առաջնային կարևորվում է բյուջետային յուրաքանչյուր ծրագիր՝ դրված նպատակով, դրանից…

ՀՅԴ Արցախի գրասենյակում հյուրընկալվեցին Էլենի Թեոխարուսը եւ Կիպրոսի խորհրդարանի անդամները

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի գրասենյակում 3-րդ անգամ հյուրընկալվեց Արցախում գտնվող Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսը՝ Կիպրոսի խորհրդարանի անդամներ Յորգոս Պերդիկիսը, Միկայիս Գիորգալասը եւ ՀՅԴ Կիպրոսի ներկայացուցիչ Նաիրի Մուրադյանի հետ: Արցախ ժամանած պատվիրակությանն ուղեկցում էր ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը: Հանդիպմանը ներկա էին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամները՝ ներկայացուցիչ Դավիթ…

Կիպրոսի խորհրդարանի անդամները պատրաստակամություն են հայտնել խորացնել Արցախի հետ համագործակցությունը

Սեպտեմբերի 28-ին Արցախում գտնվող Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսը, նրա հետ Արցախ ժամանած Կիպրոսի խորհրդարանի անդամներ Յորգոս Պերդիկիսը, Միկայիս Գիորգալասը և ՀՅԴ Կիպրոսի ներկայացուցիչ Նաիրի Մուրադյանը, պատվիրակությանն Արցախում ուղեկցող ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանն ամփոփել են Արցախ կատարած այցը: Պատվիրակության անդամներն արդյունավետ են գնահատել Արցախում կայացած հանդիպումները՝ հատկապես Կիպրոսի և Արցախի միջև մշակութային,…

Նախագահ Բակո Սահակյանն այցելել է ՀՅԴ «Նիկոլ Դուման» կենտրոն

Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոն: ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի հետ հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում կայացավ Արցախի ներքաղաքական իրավիճակի մասին: Հանդիպումն անցավ փոխըմբռնման մթնոլորտում, ճշտվեցին մի շարք սկզբունքներ հետագա համագործակցության համար:

Չէի ցանկանա, որ արհեստական սահմանազատումները վերածվեին իրական սահմանազատումների

«Առավոտի» զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը – Երեւանի ավագանու ընտրություններից ի՞նչ տպավորություններ ստացաք: Շատերը չեն թաքցնում, որ իրենց համար անակնկալ էր «Քաղաքացիական պայմանագրի» հավաքած 82% քվեն, ինչպես նաեւ մյուս կուսակցությունների՝ ԲՀԿ, «Լույս» դաշինք, ՀՅԴ, չնչին տոկոսները: Շատերն անգամ շոկ են ապրել այս թվերից: – Ես քաղաքական գործընթացների հետ կապված շոկային…

Արցախում են Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին և Կիպրոսի խորհրդարանի անդամները

Հանդիպում Եվրախորհրդարանի պատվիրակության հետ Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատվիրակությանը՝ պատգամավոր Էլենի Թեոխարուսի գլխավորությամբ: Քննարկվել են Եվրախորհրդարանի հետ փոխգործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը շեշտել է, որ Եվրոպայի եւ նրա տարբեր կառույցների հետ հարաբերությունների հաստատումն ու խորացումը եղել եւ մնում է Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը՝ բարձր գնահատելով Էլենի…