Նորութիւններ

Դաշնակցութեան կազմակերպական խստապահանջութիւնը

Հ. Յ. Դաշնակցութեան համար կարգապահութիւնը հիմնական յատկութիւն է։ Իւրաքանչիւր դաշնակցական մարմին եւ շարքային անդամ յատուկ գուրգուրանք եւ բծախնդրութիւն կը ցուցաբերե կարգապահութեան պահպանման եւ գործադրութեան հարցում։ Այս կազմակերպական իրականութեան ի տես, Դաշնակցութեան էութենէն եւ գործէն անտեղեակ մարդիկ փութկոտութեամբ Դաշնակցութիւնը կը պատկերացնեն իբրեւ բռնատիրական կազմակերպութիւն, իսկ դաշնակցականները՝ իբրեւ հլու կամակատարներ։ Անտեղեակութեան, չըսելու համար տգիտութեան արդիւնք են նման…

Որո՞ւ Կը Ծառայեն (Իբրեւ Թէ) Խաղաղասիրական Կոչերը

Յստակացնենք սկիզբէն՝ մեր ըսելիքները կ’առնչուին վարքագծային ու քաղաքական կեցուածքներու եւ ոչ թէ զգացական դրսեւորումներու։ Օրինակի համար, անիմաստ բան է ըսելը, որ այսինչ ժողովուրդը շատ ռազմապաշտ է, կամ խաղաղապաշտ։ Այդպիսի բան չկայ։ Բայց կա՛ն ռազմապաշտ, կամ խաղաղամէտ քաղաքականութիւն վարող, այդպիսի վարքագիծ ունեցող պետութիւններ, քաղաքական միաւորներ։ Օրինակի համար, նացի Գերմանիան ռազմապաշտ էր. սակայն չկարծենք որ իր ոխերիմ…

Ջրառի մասին որոշումը չի կարող ճեղք մտցնել կոալիցիայի միջև

Բնապահպանության նախարարությունը դեմ չի եղել Սևանից հավելյալ 100 մլն մետր խորանարդ ջուր բաց թողնելուն, միայն ցանկացել է, որ հավելյալ ջրառը արդարացված լինի, լրագրողներին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Վերջինս ընդգծեց, որ այստեղ խնդիրը օրենքի բացն է, որտեղ հստակ սահմանված չէ, թե ինչ մեխանիզմներով պետք է իրականացվի ջրառը: «Ցավոք, լիարժեք կարգավորում չունենք: Օրենսդրական վերանայումների ընթացքում…

Ակնարկ. Հայկական Կողմը Ի՛նք Կ՛իրականացնէ Վիեննայի Եւ Փեթերսպուրկի Որոշումները

Պուլկարական թերթի մը կատարած փաստաթուղթերու գաղտնազերծումը, որ ի յայտ կը բերէր Պաքուէն կատարուած զէնքի անօրինական վաճառքը, շեշտակիօրէն կ՛ընդգծէր Պաքուի օժանդակութիւնը տարբեր երկիրներու մէջ գործող ահաբեկչական խումբերու: Սուրիական դէպքերու ծաւալման սկզբնական շրջանին լուր հրապարակուեցաւ, որ իսլամ ահաբեկիչներուն Ազրպէյճանի իշխանութիւնը 500 միլիոն տոլար փոխանցած է: Այլ ժամանակ հրապարակուեցաւ նաեւ այն բացայայտումը, որ Կովկասէն իսլամականներուն միացող ահաբեկիչներու գործունէութիւնը…

ՀՅԴ Արցախի կառույցը պաշտպանելու է Բակո Սահակյանի թեկնածությունը

Դաշնակցությունը պաշտպանելու է Բակո Սահակյանի թեկնածությունը: Այս մասին մեր հարցմանն ի պատասխան փոխանցեց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: «Անցած մեկ շաբաթվա ընթացքում ՀՅԴ Արցախի կառույցում բավականին խորը և բազմաբնույթ քննարկումներ են տեղի ունեցել: Քննարկումները եղել են իրական և կառուցողական: Ի դեպ, միանշանակ չէր Դաշնակցության մեջ տիրող մթնոլորտը ԱՀ նախագահի թեկնածության շուրջ: Ինչպես միշտ Դաշնակցությունն…

Դավիթ Լոքյանին ներկայացվել են Վայոց Ձորի խոշորացված համայնքներում առկա հաջողությունները և ընթացիկ աշխատանքները

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով եղել է Վայոց Ձորի մարզում: Մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ նախարար Լոքյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրաﬕ գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, նախարարության և մարզպետարանի ներկայացուցիչները այցելել են մարզի խոշորացված համայնքներ, ծանոթացել ընթացիկ իրավիճակին, անցկացրել խորհրդակցություններ: Այցի առաջին կանգառը Զառիթափ…

5 Յուլիսին, 1921. Ստալինեան որոշումով՝ Լեռնային Ղարաբաղը բռնակցուեցաւ Ատրպէյճանին

1921 թո­ւա­կա­նի այս օ­րը՝ ­Յու­լիս 5ին, տխրահռ­չակ բռնա­տէր Ս­տա­լի­նի հրա­հան­գով՝ հա­մայ­նա­վար ­Ռու­սաս­տա­նը կոր­ծա­նա­րար ո­րո­շում մը պար­տադ­րեց հայ ժո­ղո­վուր­դին։ 5 ­Յու­լիս 1921ի ա­ռա­ւօ­տեան վաղ ժա­մե­րուն, գոր­ծադ­րե­լով Ք­րեմ­լի ղե­կա­վա­րու­թեան վրայ մե­նա­կա­լու­թիւն հաս­տա­տած Ս­տա­լի­նի հրա­հան­գը՝ այս­պէս կո­չո­ւած ­Ռու­սա­կան Կո­մու­նիս­տա­կան ­Կու­սակ­ցու­թեան Կ. ­Կո­մի­տէի Կով­կա­սեան ­Բիւ­րոն ա­պօ­րի­նի ո­րո­շում մը կա­յա­ցուց եւ ­Լեռ­նա­յին ­Ղա­րա­բա­ղը ան­ջա­տեց Հա­յաս­տա­նէն ու բռնակ­ցեց Ատր­պէյ­ճա­նին։ Պատ­մա­կան ու…

«Ազդակ»ի Խմբագրական. Հայաստանի Հանրապետութեան 100-Ամեակ. Հայեցակարգային Կէտեր Զ.(Եւ Վերջ)

– Մուրճի Եւ Սալի Տեսութեան Այժմէականութիւնը Հայաստանի Հանրապետութեան գոյութեան ժամանակաշրջանի զինուորաքաղաքական եւ, ինչու չէ նաեւ, իրաւապայմանագրային ելեւէջները իրենց անմիջական ազդեցութիւնը կրած են ռուս-թրքական թշնամանքներուն եւ մերձեցումներուն պատճառով: Ռուսական զօրքերու յառաջխաղացք, ապա նահանջ, պատմական հայրենիքի տարածքներու կցում անկախացած հանրապետութեան, ապա` պարտադիր զիջում, նոյնիսկ անկախութեան հռչակում եւ ի վերջոյ խորհրդայնացում` բոլոր գործողութիւններու փիլիսոփայութիւնը պէտք է ընկալել երկու…

Կատաստրոֆա չէ

ԱԺ-ում կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստում Սևանա լճից հավելյալ 100 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին հարցի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նշեց, որ Սևանա լիճը ոչ միայն էկոհամակարգ է, այլև խորհդանիշ, և կա 2002 թվականին ընդունված օրենք, որով սահմանվել է, որ մինչև 2032 թվականը Սևանի մակարդակը…

«Ազդակ»ի Խմբագրական. Հայաստանի Հանրապետութեան 100-Ամեակ. Հայեցակարգային Կէտեր Ե.

– Ապահովել Միջազգային Հնչեղութիւն Հայաստանեանէն համահայկականի անցումը այնքան բարդ իրականանալի չի թուիր անշուշտ, որքան պատմակերտ այս իրադարձութեան միջազգային հնչեղութիւն ապահովելը: Նախապատրաստուելու համար ժամանակը նեղ է եւ խորքին մէջ 100-ամեակի յետհաշուարկը սկսած է արդէն: Այնուամենայնիւ քանի մը ուղղութիւն կարելի է նախանշել առաջադրուած հնչեղութեան ապահովման համար քայլեր ձեռնարկելու առումով: Տեղեկատուական դաշտին մէջ, նախատեսելով մայիսեան յաղթանակներու եւ պետականութեան…