Նորութիւններ

Մահազդ

Հ.Յ. Դաշնակցութեան Բիւրոն խոր վշտով տեղեկացնում է, որ Նոյեմբերի 16-ին, յետ կարճատեւ հիւանդութեան, իր մահկանացուն կնքեց վաստակաշատ ընկեր, ՀՅԴ Բիւրոյի երկար տարիների գործավար (աշխատակազմի ղեկավար)՝ ընկեր ԱՐԱ ՏԷՄԻՐՃԵԱՆԸ Հ.Յ. Դաշնակցութեան մեծ ընտանիքի անունից մեր վշտակցութիւնն ենք յայտնում ընկ. Արա Տէմիրճեանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին։ Հ.Յ. Դաշնակցութեան ԲԻՒՐՕ 16 Նոյեմբեր, 2016 Երեւան

Պետք է նաև հետադարձ ուժ ունենալու հարցերը լուծվեն

Արմեն Ռուստամյանը` ՊՆ հիմնադրամի մասին ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով բանակի համար հիմնադրամ ստեղծելու հարցին, նշեց, որ, իր կարծիքով, պետք էր մի քիչ ավելի լավ հանրությանը ներկայացնել գաղափարը, որ այսպիսի հանպատրաստից դժգոհություն չառաջանար հանրության որոշ հատվածի մոտ: Ըստ նրա` նպատակը, գաղափարը շատ ճիշտ է:…

Աջակցության պահանջներ

Աղվան Վարդանյանի հայտարարությունը Ազգայի Ժողովի 2016 թ. նոյեմբերի 15-ի նիստում «Հարգելի խորհրդարան, սիրելի հայրենակիցներ, Մեր երկրում փոփոխություններ են: Ավելի ճիշտ՝ փոփոխությունների սաղմեր: Այն, ինչ տարիներ սպասում, ասում, պահանջում էինք: Առայժմ՝ միակողմանի փոփոխություններ. տնտեսությունը կարգավորելու, աշխուժացնելու փորձեր: Խաղի նոր կանոններ՝ քաղաքական կամք դրսևորելու հայտարարություն, ստվերի, կոռուպցիայի դեմ պայքարելու, հավասար մրցակցային պայմաններ ապահովելու, ավելորդ օղակներից ազատվելու, հանրային…

Ակնարկ. Զեկուցումներու Քաղաքական Տրամաբանութիւնը

Ակնկալելի էր, որ Եւրոպական յանձնաժողովը Թուրքիոյ` Եւրոպական Միութեան անդամակցութեան հարցով տարեկան իր զեկուցումին մէջ խիստ շեշտադրումներ եւ ընդգծումներ վերապահած ըլլար Անգարային: Ներթրքական իրադարձութիւնները, մարդկային իրաւունքներու ոտնահարումը, զինուորական «յեղաշրջման» փորձի դիմաց շարունակուող ձերբակալութիւնները, քրտամէտ կուսակցութեան երեսփոխաններու անձեռնմխելիութիւնը չեղեալ նկատելն ու հետագայ ձերբակալութիւնները ստուար թղթածրար կը կազմեն Եւրոպական Միութեան անդամակցութեան արգելակման առումով: Պահ մը լուսարձակի տակ առնենք…

Պեկինի համալսարանում հայոց լեզուն կուսուցանվի որպես առանձին մասնագիտություն

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՉԺՀ կրթության նախարար Չեն Բաո Չենի հետ: Հանդիպման ընթացքում ամփոփվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնական այցի արդյունքները: Երկու նախարարները մանրամասն քննարկել են Հայաստանում կառուցվող չինական դպրոցի գործունեության հեռանկարները, կարևորել դպրոցին տարածաշրջանային նշանակություն տալու հարցը, ինչպես…

Տեղական ինքնակառավարման համակարգը հասցրել է ձևավորվել և կայանալ

ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նախարարը նախ շնորհավորեց տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 20-ամյակի կապակցությամբ, ապա նշեց՝ հետադարձ հայացք գցելով, կարելի է տեսնել, որ տեղական ինքնակառավարման համակարգը հասցրել է ձևավորվել և կայանալ: «Պետք է փաստել, որ դեռ շատ անելիքներ կան, բայց…

Նախարար Լեւոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում այցելել է համալսարաններ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Պեկինի օտար լեզուների համալսարանի ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանը բարձր է գնահատել միջհամալսարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված երկու երկրների ջանքերը` կարևորելով Պեկինի օտար լեզուների համալսարանում հայագիտության կենտրոնի հիմնադրման և հայերենի՝ որպես առանձին մասնագիտության ուսուցման…

Թուրքերը սիրում են Թրամփին

Թուրքիայում թէ իշխանութիւնները, եւ թէ մամուլը ուշի ուշով հետեւում էին Ամերիկայի Հանրապետութեան նախագահի ընտրութիւնների գործընթացին: Ընտրութիւնների նախօրէին Թուրքիայի կառավարութեանը կողմ մամուլը (օրինակ «Ենի Շաֆաք», «Ենի Աքիթ» եւ Սաբահ» օրաթերթերը) աւելի կողմ էին Թրամփի ընտրութեանը: Այստեղից նաեւ որոշ չափով պարզւում է որ իշխանաւորները թերեւս կողմ էին Թրամփի նախագահութեանը, բայց վերապահ էին իրենց կարծիքները դրսեւորելուց: Նախագահական ընտրութիւնների…

Տեղի ունեցաւ ՀՅԴ պատանեկան Միութիւնների վարիչ մարմինների խորհրդաժողով

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ 2016 թ. նոյեմբերի 10-12-ին Երևանում, ՀՅԴ «Արամ Մանուկեան» երիտասարդական կենտրոնում տեղի ունեցաւ ՀՅԴ պատանեկան միութիւնների վարիչ մարմինների համահայկական խորհրդաժողով։ Խորհրդաժողովին մասնակցում էին ԱՄՆ Արևմտեան և Արևելեան շրջանների, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Կիպրոսի, Լիբանանի, Սիրիայի, Իրանի Հիւսիսային և Հարաւային շրջանների, Արաբական Միացեալ Էմիրութիւնների, Արցախի և Հայաստանի վարիչ մարմինների 27 ներկայացուցիչներ։ Բացման խօսքով հանդէս…

Նպաստի Փոխարէն Ապահովութիւն

Ապրիլեան քառօրեայ պատերազմէն ետք, մեր նահատակներու ընտանիքներուն զօրակցութեան լայն արշաւ մը սկսաւ Սփիւռքի մէջ: Մեր շրջանին մէջ, Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւնը հանգանակեց եւ նոյնիսկ կազմակերպեց հանգանակուած գումարներու անմիջական յանձնումը նահատակներու ընտանիքներուն։ Գիտենք, թէ որքա՛ն ալ նրբանկատ, որքա՛ն ալ զգայուն կերպով փոխանցուին այս գումարները, ստացողներու արժանապատուութիւնը խոցող տարր մը անպայմա՛ն առկայ է այս գործընթացին մէջ: Ի վերջոյ,…